Սնանկ կարող է ճանաչվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձը: Սնանկությունը կարող է լինել հարկադրված, կամավոր, կանխատեսվող և կանխամտածված: Անձին սնանկ է ճանաչում դատարանը:
ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Անձին (պարտապանին) կարելի է սնանկ ճանաչել, եթե նա՝
- Ունի առնվազն 1 միլիոն ՀՀ դրամի չմարված պարտք,
- Ընդունում է այդ պարտքը կամ պարտքը հաստատված է գրավոր գործարքով, դատարանի որոշմամբ կամ վերաբերում է հարկեր, տուրքեր կամ այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորությանը,
- Պարտավորության հաշվանցում հնարավոր չէ, և
- Պարտավորությունը ժամկետանց է ավելի քան 60 օրով։
ԿԱՄԱՎՈՐ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Պարտապանը կարող է սեփական նախաձեռնությամբ դիմել սնանկ ճանաչվելու համար, եթե՝
- Իր պարտավորությունները առնվազն մեկ միլիոնՀՀ դրամով գերազանցում են իրակտիվների արժեքը կամ
- Հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի կամ այլ նման պարտավորությունների չափը գերազանցում է իր ակտիվների արժեքը։
ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Պարտապանը իրավունք ունի դիմելու կանխատեսվող սնանկության այն դեպքում, երբակնհայտ է, որ ապագայում առաջանալու են կամավոր սնանկության հիմքերը:
ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Սնանկությունը համարվում է կանխամտածված, եթե այն վրա է հասնում իրավաբանական անձին վերահսկող անձանց (տնօրեն, խոշոր բաժնետեր և այլն) կամ անհատ ձեռնարկատիրոջ մեղքով։ Նմանարարքը քրեորեն պատժելի է համարվում, եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս: Բացի այդ՝ կանխամտածված սնանկության համար մեղավոր անձինք պարտատերերի առջև կրում են պատասխանատվություն իրենց գույքով, եթե պարտապանի (իրավաբանական անձի) գույքը չբավարարի պարտատերերի դեմ պարտավորությունները մարելու համար:

Պարտատերերն իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում: Սնանկության վերաբերյալ բոլոր հայտարարությունները տեղադրվում են www.azdarar.am կայքում: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել այդ կայքը՝ որպես պարտատեր գրանցվելու հնարավորությունը բաց չթողնելու համար: Ժամանակին պահանջ ներկայացնելը կարևոր է ոչմիայնսնանկությանգործընթացիցդուրսչմնալու, այլ նաև առավել բարձր հերթի պահանջ գրանցելու համար։ Բացի այդ՝ժամանակին քայլեր ձեռնարկելը զերծ կպահի ավելորդ քաշքշուկներից, քանի որ այլապես բացթողնված ժամկետը կարող է վերականգնվել միայն դատական կարգով:

Պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ.
- գրավով, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները
- կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը
- քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար, ինչպես նաև ալիմենտների գծով պահանջները
- աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները
- դատական ծախսերը
- պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները
- չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից
- չապահովված պարտատերերի պահանջները, այդ թվում՝ հարկային և նման այլ պարտքերը
- ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները
- պարտապանի հիմնադիրների պահանջները

Սնանկության գործը կարող է ունենալ երկու զարգացում՝
- Իրավաբանական անձի լուծարումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գործունեության դադարեցման պետական գրանցումը:
- Օրենքով սահմանված դեպքերում սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում են ֆինանսապես առողջացած և կարող են շարունակել իրենց գործունեությունը: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում՝ բացառությամբ օրենքով սահմանված որոշ դեպքերի:
Եվ՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերում սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի ազատվում՝
- պարտավորություններից,որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում, եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում,
- ալիմենտների վճարումից,
- սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից,
- կյանքին և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից,
- հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:

Օրենքով սնանկության գործընթացի ընդհանուր կամ առավելագույն ժամկետ չի սահմանվել, սակայն այն չի կարող անհիմն ձգձգվել: Այդիսկ պատճառով սնանկության գործերով կառավարիչների համար սահմանվել էհավելյալ պարտավորություն՝ իրականացնել ու սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորություններ ըհնարավորինս սեղմ ժամկետներում:

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: