Եթե նախատեսում եք զարգացնել և ընդլայնել Ձեր բիզնես գործունեությունը նախ դիտարկեք ֆինասական միջոցների հասանելիությունը: Եթե արդեն գնահատել եք Ձեր ֆինանսական հնարավորությունները, կան շահույթը ավելացնելու մի քանի տարբերակներ`
Վերը նշվածներից յուրաքանչյուրը կարող է հարմար տարբերակ լինել Ձեզ համար, միայն անհրաժեշտ է կշռադատել յուրաքանչյուրը և գնահատել իրականացման հնարավորությունները:
Վաճառք կատարել առկա հաճախորդների հետ
Վաճառել ավելի շատ Ձեր ներկա ապրանքատեսակներից առկա հաճախորդների բազային՝ շահույթն ավելացնելու ամենաքիչ ռիսկային տարբերակն է: Դա կարող է ներառել մշտական հաճախորդներին ներգրավելը և նրանց վաճառելն ավելի շատ այն ապրանքատեսակից, որից նրանք պարբերաբար գնում են, կամ կապ հաստատել այն հաճախորդների հետ, ովքեր մեկ անգամ են գնում կատարել Ձեր ընկերությունից և առաջարկել նրանց կրկնել պատվերը:
Վաճառք կատարել նոր հաճախորդների հետ
Նոր հաճախորդներ ձեռք բերելու լավագույն միջոցն է ներկայացնել Ձեր բիզնեսը շուկային և բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում: Դուք կարող եք դա անել մեծ կամ փոքր մասշտաբներով` կախված Ձեր բիզնեսի չափից, օրինակ՝ հաճախորդների հետադարձ կապի, փոքր գովազդների, առցանց արշավների կամ սոցիալական կայքերի միջոցով:
Զարգացրեք Ձեր՝ գոյություն ունեցող ապրանքատեսակները
Եթե ցանկանում եք զարգացնել Ձեր՝ գոյություն ունեցող ապրանքատեսակները, ապա նոր հաճախորդների ներգրավման նպատակով Դուք նախ պետք է առանձնացնեք Ձեր ապրանքի կամ ծառայության այն հատկանիշները, որոնք բարելավման կարիք ունեն: Խոսեք Ձեր ներկա հաճախորդների հետ՝ պարզելու համար, թե որոնք են Ձեր ապրանքի կամ ծառայության դրական և բացասական կողմերը, և ինչը նրանց կդրդի ապագայում ավելի շատ գնել Ձեր ապրանքը: Այս տարբերակով հաճախորդների ուսումնասիրությունը կարող է տրամադրել արժեքավոր տեղեկատվություն ապրանքները բարելավելիս, սակայն այդ ժամանակ, հավանաբար, կառաջանա գնի բարձրացման անհրաժեշտություն: Ավելի բարձր գնից առաջացած լրացուցիչ շահույթը կծածկի ապրանքի բարելավման վրա կատարված ծախսերը, և Ձեր ներդրումը արդյունավետ կլինի:
Նոր ապրանքատեսակների մշակում
Ինչպես առկա ապրանքների դեպքում, այնպես էլ նոր ապրանք թողարկելու դեպքում անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել հաճախորդների կարիքները: Եթե հասկանաք, թե ինչի կարիք ունեն հաճախորդները, կկարողանաք ստեղծել մի ապրանք, որը հաջողության կհասնի շուկայում: Պետք է նաև մտածեք, թե արդյո՞ք այդ ապրանքի համար շուկան արդեն իսկ բավական հագեցած չէ, քանի որ մեծ մրցակցությունն ավելի ռիսկային է:
Նոր ապրանք ստեղծելիս ավելի ճիշտ է թեստային ժամանակաշրջան սահմանել և ապրանքի նմուշը փորձարկել հաճախորդների հետ, պարզելու համար՝ ինչն է նրանց դուր գալիս, ինչը կցանկանային փոխել և ինչը կդրդի նրանց գնել այն:
Ինչպես պլանավորել աճը
Երբ արդեն որոշել եք, թե որ ուղղությամբ եք պատրաստվում զարգացնել Ձեր բիզնեսը, անհրաժեշտ է նախապես պլանավորել և կատարել հետևյալ քայլերը.
Եթե Դուք կենտրոնանում եք Ձեր ներկա շուկայի վրա և արդեն բավական ժամանակ է զբաղվում եք տվյալ գործունեությամբ, համեմատեք Ձեր նախորդ ժամանակաշրջանների վաճառքների տվյալները ամբողջ շուկայի տվյալների հետ: Նոր շուկա մուտք գործելու դեպքում օգտագործեք այլ կազմակերպությունների ուսումնասիրությունները նրանց չափի, աճի միտումների և հնարավորությունների վերաբերյալ:
Ձեռնարկությունները հաճախ թերագնահատում են այն ֆինանսական միջոցների չափը, որն անհրաժեշտ է նոր շուկա մուտք գործելու կամ նոր ապրանքատեսակ թողարկելու համար: Այդ պատճառով պետք է հաշվի առնել բոլոր այն ծախսերը, որոնք կարող են առաջանալ այդ գործընթացում և կատարել դրամական հոսքերի կանխատեսում: