Ունենալով բոլոր անհրաժեշտ միջոցները բիզնես գործունեություն սկսելու համար` անհրաժեշտ է ունենալ նաև բիզնես պլան և այնպիսի բիզնես առաջարկ(ներ), որոնք կհետաքրքրեն ներդրողներին: Բիզնես ներդրողների չորս հիմնական տեսակներն են՝
Անհատական ներդրողներ
Ձեր ընկերները կամ ընտանիքի անդամները կարող են հանդես գալ որպես ներդրողներ: Մասնավոր վարկերը ավելի ճկուն են, չունեն վարկի սպասարկման վճարներ այլ միջնորդավճարներ և հաճախ ավելի մատչելի են այլ աղբյուրների համեմատ: Այս դեպքում երկու կողմերի պաշտպանված լինելու համար կնքվում է համաձայնագիր, որն իր մեջ ներառում է վարկի տրամադրման ժամանակահատվածը, վերադարձի տոկոսը և այլ պայմաններ: Թերությունն այն է, որ այս ռեսուրսները սովորաբար սահմանափակ են գումարի և ժամկետների առումով:
Գործընկեր վարկատուներ
Գործընկեր վարկատուները անհատ վարկատուներ են, որոնք ինտերնետային հարթակի միջոցով գումար են տրամադրում անհատ վարկառուներին՝ որոշակի սպասարկման վճարի գանձման դիմաց: Նմանատիպ ֆինանսավորման աղբյուրները հիմնականում չեն պահանջում ապահովվածություն, և ներդրողները իրենք են որոշում՝ ինչ ծրագրեր ֆինանսավորել:
«Հրեշտակ ներդրողներ»
«Հրեշտակ ներդրողը» սովորաբար հարուստ անհատ է, ով ներդնում է իր ֆինանսական միջոցները սկսնակ (start-up) կազմակերպություններում՝ կազմակերպության սեփական կապիտալում մասնաբաժին ունենալու դիմաց:
«Խիզախ կապիտալիստներ»
Խիզախ կապիտալիստները կազմակերպություններ են, որոնց բնորոշ է զգալի շահույթ ունեցող նորարարական կազմակերպություններում մեծ գումարների ներդրումներ կատարելը: Նրանք հաճախ պահանջում են որոշակի մասնաբաժին կապիտալում և, ի տարբերություն «Հրեշտակ ներդրող»-ների, ցանկանում են մասնակցել կազմակերպության որոշումների կայացման գործընթացին: