Ինչպե՞ս լինել հաջողակ բիզնեսում:
Այս հարցի պատասխանն ակնկալում է բիզնեսի կառավարման մի շարք արդյունավետ հմտություններ և կարողություններ, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր ղեկավար:
Բիզնեսի ղեկավարը պետք է կարողանա արդյունավետ կառավարել մարդկանց, գործարկել մի շարք բիզնես ծրագրեր, պետք է ունենա հաղորդակցվելու և բանակցելու կատարյալ ունակություներ, կարողանա իրականացնել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն` վաճառքի ծավալները խթանելու համար և այլն:
Բիզնեսի արդյունավետ կառավարման հմտություններն ու կարողությունները, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր ղեկավար, ներկայացված են ստորև:
Ունենալ հաղորդակցման հմտություններ նշանակում է կարողանալ ազդել մարդկանց որոշումների վրա բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման միջոցով: Հաղորդակցման հմտություններից են՝ լինել համբերատար, հարգալից, վստահ, օգտագործել մարմնի և ժեստերի լեզուն և այլն: Յուրաքանչյուր ղեկավար պետք է տիրապետի և օգտագործի այս հմտությունները, քանի որ այս ամենը շատ կարևոր է հաղորդակցման մեջ հաջողության հասնելու համար:
Անկախ նրանից, թե որ ոլորտում է գործում բիզնեսը, կարևոր է արտադրանքը հաճախորդին վաճառել կարողանալը: Վաճառքի և մարքեթինգի հմտությունները շատ կարևոր են, քանի որ դրանք թույլ են տալիս գտնել հաճախորդներ, հետազոտել և բացահայտել նրանց պահանջմունքները, սեգմենտավորել շուկան և արդյունավետ կառավարել հաճախորդների սպասարկման գործընթացը:
Յուրաքանչյուր լավ ղեկավար պետք է բանակցի տարբեր ոլորտի մարդկանց հետ, ինչպես օրինակ՝ հաճախորդներ, մատակարարներ, մրցակիցներ, գործընկերներ, աշխատակիցներ, այլ բաժնի ղեկավարներ և այլն: Այսպիսով, լավ բանակցային հմտությունները բիզնեսի հաջող կառավարման հիմնական բանալին է:
Յուրաքանչյուր ղեկավար համարվում է առաջնորդ: Առաջնորդության ունակությունների լավ օրինակներ են՝ մոտիվացնելու և ներշնչելու կարողությունը, վերլուծական հմտությունները, կոնֆլիկտների կառավարման ունակությունը, ստեղծագործական մտածողությունը, ճկունությունը և ազնվությունը:
Ժամանակի կառավարման հմտություններ ասելով՝ հասկանում ենք ամենօրյա գործողությունները կազմակերպելն ու պլանավորելը: Մեր զբաղված կյանքում ժամանակի կառավարումը բիզնեսի կառավարման ամենաարդյունավետ հմտություններից մեկն է և բիզնեսում հաջողության հասնելու գրավականն է:
Մարդկանց առաջնորդելու և կազմակերպելու ունակությունը շատ կարևոր հմտություն է, որը պարտադիր է յուրաքանչյուր լավ ղեկավարի համար: Արդյունավետ և որակյալ թիմ ստեղծելը յուրաքանչյուր ընկերության և բիզնեսի զարգացման հիմքն է:
Յուրաքանչյուր ղեկավար պետք է կարողանա սահմանել հստակ նպատակներ և փորձել հասնել դրանց: Հաջողությունը երբեք ապահովագրված չէ, բայց նպատակների սահմանումը այն քայլն է, որը ցույց կտա հաջողության հասնելու ճիշտ ուղղությունները, կմոտիվացնի և կօգնի ղեկավարներին ավելի պարզ կերպով հասկանալ, թե ինչ են նրանք ուզում և ուր են ուզում գնալ:
Սովորաբար ղեկավարները պետք է իրագործեն մի շարք բիզնես նախագծեր տարբեր ոլորտներում: Նախագծերի կառավարման հմտությունները դասվում են բիզնեսի կառավարման ամենաարդյունավետ հմտությունների շարքին և ներառում են վերահսկելու, գնահատելու, վերլուծելու, նախագծելու, մշակելու և իրականացնելու ունակությունները: Յուրաքանչյուր ղեկավար, ով ձգտում է հասնել հաջողության, պետք է օգտագործի այս հմտությունները աշխատանքի ընթացում:
Ֆինանսական գիտելիքների առկայությունը պարտադիր պայման է բիզնեսի կառավարման գործում: Անկախ նրանից բիզնեսը գործում է տեղական, թե միջազգային շուկայում, եթե ղեկավարները ցանկանում են հաջողության հասնել, ապա նրանք պետք է կարողանան հասկանալ և վերլուծել բազմաթիվ ֆինանսական գործակիցներ և կատարել տարաբնույթ ֆինանսական վերլուծություններ:
Բիզնես իրավունքի իմացությունը ևս կարևոր նախապայման է: Ղեկավարը, մինչ բիզնեսը սկսելը, պետք է ծանոթ լինի որոշ իրավական փաստաթղթերին և օրենքներին: Այդ ամենը կօգնի արդյունավետ կառավարել ողջ բիզնեսը:
Անշուշտ հաշվապահի և փաստաբանի օգնությունը պարտադիր է, սակայն տնօրենները նույնպես պետք է անձամբ ծանոթ լինեն որոշ հիմնական և կարևոր օրենքներին, որոնք վերաբերվում են հարկային պահանջներին, ազգային և միջազգային քաղաքականությանը և այլն:
Թվարկած հմտությունները բիզնեսի կառավարման ամենակարևոր ունակություններն են, և յուրաքանչյուր որոշում կայացնող անձ պետք է տիրապետի այս հմտություններին՝ հաջողության հասնելու նպատակով: