sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Բիզնես մոդել CANVAS

Բիզնես մոդելը նկարագրում է այն գործընթացը, թե ինչպես է կազմակերպությունը ստեղծում և հասցնում արժեք, ինչպես նաև ներառում է ընկերության նպատակները և դրանց հասնելու ուղիները: CANVAS բիզնես մոդելը ռազմավարական կառավարման ձևանմուշ է, որն օգնում է Սթարթ ափ-ներին և արդեն գործող բիզնեսներին մշակել իրենց բիզնես մոդելը: Այն հիանալի գործիք է բիզնես մոդելի կառուցվածքը հեշտ ընկալելու համար: Բիզնես մոդելի մշակման սկզբնական փուլում կարելի է առանձնացնել որոշ մրցակիցների և նշումներ կատարել նրանց բիզնես մոդելների վերաբերյալ: Տիրապետելով այս տեղեկատվությանը` հնարավոր է հասկանալ հաճախորդների ակնկալիքները, վճարելու պատրաստակամությունը, ինչպես նաև շուկայում հաճախորդների կարիքների բավարարումը: 9 հիմնական կետերի միջոցով կարելի է նկարագրել լավագույն բիզնես մոդելը, որի միջոցով հստակ կպատկերացնեք, թե ինչպես եք պատրաստվում գումար վաստակել:

Ստորև կներկայացնենք CANVAS բիզնես մոդելի 9-ը կետերը

  1. Հաճախորդների սեգմենտավորում

Հաճախորդները ցանկացած բիզնես գործունեության հիմքն են: Հաճախորդների բավարարվածությունը մեծացնելու համար, անհրաժեշտ է սեգմենտավորել Ձեր հաճախորդներին, ըստ միատեսակ պահանջների, միանման վարքագծի և այլ hատկանիշների: Պետք է կարևոր որոշում կայացնել, թե որ սեգմենտների հետ պետք է աշխատել և որոնց պետք է անտեսել: Այս որոշման կայացումից հետո միայն կարող եք մշակել բիզնես մոդելի հետագա փուլերը:

  1. Արժեքավոր առաջարկ (Value Proposition)

Արժեքավոր առաջարկը այն օգուտներն ու լուծումներն են, որոնք Դուք կարող եք տրամադրել հաճախորդներին: Հաճախորդների համար արժեքավոր առաջարկը կարող է պատճառ հանդիսանալ փոխարինելու մի ընկերությունը մեկ այլ ընկերությունով: Այն լուծում է հաճախորդների խնդիրները, ինչպես նաև բավարարում նրանց կարիքները: Հետևյալ հարցերի պատասխաններն ունենալով` Դուք կարող եք բարելավել Ձեր ընկերության կողմից տրամադրվող արժեքավոր առաջարկը.

  • Ի ՞նչ արժեք տրամադրել հաճախորդներին:
  • Հաճախորդների ո՞ր խնդիրները պետք է օգնել լուծել:
  • Հաճախորդների ո՞ր պահանջմունքներն է ընկերությունը բավարարում:
  1. Տեղաբաշխման ուղիներ

Կոմունիկացիան, տեղաբաշխումն ու վաճառքի ուղիները հաճախորդի հետ շփման հիմնական ձևերն են: Այս ուղիների գրագետ կառավարումը դրական ազդեցություն կունենա բիզնեսի գործունեության վրա: Հաճախորդների շրջանում կազմակերպության ապրանքների և ծառայությունների մասին տեղեկացվածության մեծացումը, կազմակերպության արժեքավոր առաջարկի գնահատման հնարավորությունը և սպասարկումը վաճառքից հետո կբարձրացնեն տեղաբաշխման արդյունավետությունը:

Տեղաբաշխման ուղիների տեսակներն են՝ վաճառք վեբ կայքի միջոցով, մեծածախ վաճառք, վաճառք սեփական ցանցով և այլն:

  1. Հաճախորդների հետ հարաբերություններ

Ցանկացած կազմակերպություն պետք է հստակ սահմանի, թե ինչ տեսակի հարաբերություն պետք է զարգացնի հաճախորդների յուրաքանչյուր սեգմենտի հետ, որքան ծախսատար կարող է լինել այդ գործողությունների իրականացումը, և որքանով է այդ ամենը կապված բիզնես մոդելի մնացած գործողությունների հետ: Կախված Ձեր գործունեության նպատակից` նոր հաճախորդների գրավում, հաճախորդների պահպանում, վաճառքների խթանում և այլն, հաճախորդների հետ հարաբերությունների տեսակի ընտրությունը կարող է լինել անհատական սպասարկում, ավտոմատացված ծառայություններ և այլն:

  1. Եկամտային հոսքեր

Բիզնես մոդելի այս մասում եկամուտներն են, որոնք Դուք ստանում եք յուրաքանչյուր սեգմենտից: Պետք է հստակ իմանալ, թե ինչ արժեքավոր առաջարկի համար է յուրաքանչյուր սեգմենտը պատրաստ վճարել: Ունենալով այս հարցի պատասխանը՝ կարող եք մեծացնել եկամտային հոսքերը: Գործարքի միջին արժեքը և ընդհանուր առմամբ բիզնեսի եկամուտը ավելացնելու համար իրական հնարավորություն է հանդիսանում նաև գնային խտրականությունը: Գնային խտրականությունը միևնույն ապրանքի համար տարբեր գների սահմանումն է:

  1. Ծախսերի կառավարում

Արժեքավոր առաջարկի ստեղծումը, հաճախորդների հետ հարաբերությունները և եկամտի ստացումը որոշակի ծախսեր են պահանջում: Նմանատիպ ծախսերը կարելի է համեմատաբար հեշտ հաշվարկել կազմակերպության հիմնական ռեսուրսները, գործողությունները և համագործակցությունները պարզելու դեպքում: Ինչպես նաև պետք է պարզել, թե որոնք են ամենակարևոր ծախսերը Ձեր բիզնեսի համար և որ հիմնական ռեսուրսներն ու գործողություններն են համեմատաբար ավելի թանկ: Այս ամենը վերլուծելը անշուշտ կօգնի Ձեզ ճիշտ կառավարել ընկերության ծախսերը:

  1. Հիմանական ռեսուրսներ

Յուրաքանչյուր բիզնես մոդել պահանջում է որոշակի հիմանական ռեսուրսներ: Այդ ռեսուրսները թույլ են տալիս ստեղծել և տրամադրել արժեքավոր առաջարկ, պահպանել հարաբերություններ հաճախորդների հետ և ստեղծել շահույթ: Պարզեք, թե ինչ ռեսուրսներ են Ձեզ հարկավոր բարենպաստ գործունեություն իրականացնելու համար: Կազմակերպության ռեսուրսները տարբեր են. ֆիզիկական, ֆինանսական, մտավոր և մարդկային: Ցանկացած տեսակի ռեսուրսների ճիշտ կառավարումը կհանգեցնի մեծ եկամուտների ստացմանը:

  1. Հիմնական գործողություններ

Բիզնես մոդելի այս հատվածը նկարագրում է ամենակարևոր գործողությունները, որոնք Դուք պետք է իրականացնեք հաջողության հասնելու համար: Ինչպես հիմանական ռեսուրսների, այնպես էլ հիմնական գործողությունների նպատակը արժեքավոր առաջարկ ստեղծելն ու տրամադրելն է, հաճախորդների հետ հարաբերություններ պահպանելն ու շահույթ ստեղծելն է: Ընկերության հիմնական գործողությունները տարբերվում են՝ կախված բիզնեսի ոլորտից: Օրինակ՝ արտադրական բիզնեսի դեպքում, հիմնական գործողությունները ենթադրում են հաճախորդների մանրամասն ուսումնասիրություն և նոր տեխնոլոգիաների կիրառում, ավելի լավ ապրանք ստեղծելու համար: Եթե Դուք ծառայություններ եք մատուցում հաճախորդների հատուկ խմբին, օրինակ՝ ՏՏ ծառայություններ իրավաբանական ընկերությունների համար, այս դեպքում Ձեր հիմնական գործողությունները կլինեն բարձրակարգ փորձառության ձեռք բերումը տվյալ սեգմենտում և այնպիսի ապրանքների ու ծառայությունների ստեղծումը, որոնք լավագույնս կբավարարեն տվյալ սեգմենտի պահանջմունքները: Եթե Դուք ենթակառուցվածքային ծառայություններ մատուցող ընկերություն եք, ապա այս դեպքում Ձեր հիմնական գործողությունները կլինեն ենթակառուցվածքի հուսալիության պահպանումն ու արդյունավետության բարձրացումը:

  1. Համագործակցություն

Համագործակցությունը կարող է հատկանշական օգուտ բերել Ձեր բիզնեսին: Համագործակցեք այլ կազմակերպությունների հետ, որպեսզի օպտիմալացնեք Ձեր բիզնես մոդելը, նվազեցնեք ռիսկերը և ձեռք բերեք անհրաժեշտ ռեսուրսներ: Պետք է պարզել, թե ովքեր են Ձեր հիմնական գործընկերները և ինչ գործողություններ են սովորաբար իրականացնում:

Կից կարող եք ներբեռնել բիզնես մոդելի աղյուսակը: Տվյալ հարցերին պատասխանելու միջոցով, կկարողանաք հեշտ կառուցել Ձեր ընկերության բիզնես մոդելը: Ցանկալի է մոդելի մշակումը իրականացնել մեծ խմբով, հնարավորինս շատ կարծիքներ հավաքագրելու համար:

Ներբեռնվող ֆայլեր`
Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Օգոստոս 16, 2018
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: