sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Բիզնես գործունեություն սկսելու խորհուրդներ
(2)
2.0

Բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորին է հաջողվում անցնել դժվարությունների միջով և կայանալ: Հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինտելեկտուալ ներդրումներ: Սկսնակ բիզնեսի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ողջ գիտելիքները, հմտությունները և էներգիան հաջողության հասնելու նպատակով: Բիզնեսը հաջող սկսելու համար ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ:

  1. Որոշեք ինչ եք պատրաստվում անել:

Համաձայն միջազգային հետազոտությունների՝ սթարթ-ափների 42%-ը ձախողվում են քանի որ առաջարկում են շուկայում պահանջարկ չունեցող ապրանքներ և ծառայություններ: Այսպիսով, առաջին հերթին ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք շուկայում կա մի բաց, որը Դուք կարող եք լրացնել: Կարո՞ղ եք արդյոք տարբերվող ապրանք կամ ծառայություն ներկայացնել, որի շնորհիվ կառանձնանաք մյուսներից: Եվ վերջապես, կունենա՞ք արդյոք հաճախորդներ, ում կկարողանաք վաճառել այդ ապրանքներն ու ծառայությունները:

  1. Կազմեք բիզնես պլան:

Բիզնես սկսելիս անչափ կարևոր է բիզնես պլան կազմելը: Ձեռնարկատերերի մեծամասնությունը անտեսում է այս փուլը: Տրամադրելով ժամանակ բիզնես պլան կազմելուն՝ կօգնեք ինքներդ Ձեզ հասնել այն ամենին ինչ ցանկանում եք: Լավ մտածված բիզնես պլանը կօգնի նաև ներդրողներ գտնելու հարցում:

  1. Ընտրեք հնչեղ և տպավորիչ ապրանքային նշան:

Ապրանքային նշան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Անհրաժեշտ է հիշել, որ անորոշ անուն ընտրելուց, Դուք ջանքեր պետք է գործադրեք, որպեսզի հաճախորդները հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Բիզնեսի ապրանքային նշանը պետք է լինի պարզ, հիշվող և տպավորիչ: Անհրաժեշտ է նաև ստուգել, որ ընտրված անվանումը գրանցված չլինելի մեկ այլ կազմակերպության կողմից: Հիշվող ապրանքային նշանը օգնում է սպառողներին ճանաչել և ձեռք բերել հենց Ձեր ապրանքներն ու ծառայությունները:

  1. Որոշեք Ձեր բիզնեսի կազմակերպաիրավական տեսակը:

Գոյություն ունեն բիզնեսի մի քանի կազմակերպաիրավական ձևեր, որոնցից երկու հիմնական ձևերն են՝ անհատ ձեռնարկատիրությունը և իրավաբանական անձիք: Իրավաբանական անձիք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային): Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով:

  1. Գրանցեք կազմակերպությունը:

Կազմակերպությունը գրանցելու համար տնօրենը կամ նրա լիազորած անձը պետք է տրամադրի կազմակերպության տնօրենների, բաժնետերերի, անվանման, հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

  1. Ստեղծեք բանկային հաշիվ բիզնեսի համար:

Անհատ ձեռներեցների համար առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր պայման չէ: Բանկային հաշիվ չբացելու դեպքում պետք է անընդհատ առանձին գումար պահեք հարկերը վճարելու համար: Սակայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր է:

  1. Սկսեք մարքեթինգային գործունեություն և ստեղծեք Ձեր բրենդը:

Մի սպասեք, որ Ձեր հաճախորդները գտնեն Ձեզ: Գովազդը սոցիալական կայքերի միջոցով համարվում է ծախսերի խնայման արդյունավետ միջոց: Այն իրականացնելու համար Դուք պետք է հստակ սահմանեք ո՞վքեր են Ձեր հաճախորդները, ինչո՞վ են նրանք զբաղվում և ի՞նչ հաղորդագրություններ են ցանկանում ստանալ:

Նոր կապերի ստեղծումը և խոսքի միջոցով տեղեկատվության տարածումը նույնպես հզոր միջոցներ են վաճառքի ծավալները մեծացնելու համար: Կարող եք կազմակերպել միջոցառումներ, հանդիպումներ, սակայն նմանատիպ միջոցառումները մեծ բյուջե են պահանջում, և պետք է նախապես հասկանալ պատրաստ եք դրան, թե՝ ոչ:

  1. Միշտ հետևեք օրենքներին:

Սկսելուց առաջ ուսումնասիրեք ՀՀ-ում գործող հարկատեսակները, բացի այդ պարբերաբար հետևեք Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար գործող հարկային արտոնություններին: Եթե ունեք աշխատանքային ավտոմեքենաներ կամ սարքավորումներ ապա ապահովագրելով դրանք կխուսափեք հետագա անցանկալի ծախսերից: :

  1. Վերահսկեք Ձեր հաշվետվությունները և դրամական հոսքերը:

Ձեր ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն ճիշտ կազմված: Եթե կարծում եք, որ ինքնուրույն չեք կարող, ապա պետք է աշխատանքի ընդունել հաշվապահի, ով կօգնի հաշվարկել աշխատավարձերը, ավելացված արժեքի հարկը և Ձեր գործունեության հետ կապված այլ հարկերը:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
2018-06-28 19:04:54
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Օգոստոս 27, 2019
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների վաճառք
Դասընթացի մեկնարկ`
Օգոստոս 28, 2019
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: