Ձեր բիզնեսի SWOT վերլուծության իրականացումը տարվա ճիշտ սկիզբ կարող է լինել, քանի որ այն հնարավորություն կտա Ձեզ պարզել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ուսպառնալիքները։
Հիմնվելով այս տեղեկատվության վրա կարող եք մեկ քայլ առաջ շարժվել՝ Ձեր բիզնեսի բարելավմանն ուղղված ռազմավարություն մշակելով։
Ծանոթացե՛ք ռազմավարությունների 4 հիմնական տեսակներին, որոնք ստացվում են բոլոր 4 գործոնները համադրելու դեպքում։
Աճի ռազմավարություն (Growth Strategy) – Այս ռազմավարությունը ընտրելով՝ ընկերությունը պետք է համախմբի իր ուժեղ կողմերը և շուկայի հնարավորությունները: Սա համարվում է ամենադրական և կարճաժամկետ ռազմավարությունը: Ընկերությունը կարող է իրականացնել աճի ռազմավարություն, միայն այն դեպքում երբ համոզված է, որ այլ ոլորտներում չկան մեծ խնդիրներ:
Զարգացման նոր ուղղություն (Re-Orientation Strategy) - Այս ռազմավարությունը ընտրելով՝ ընկերությունը կենտրոնանում է իր թույլ կողմերի վրա, որպեսզի օգտագործի դրանք շուկայում առկա հնարավորությունների համար: Այն համարվում է դրական և երկարաժամկետ ռազմավարության տեսակ է: Այս ռազմավարության կիրառման համար առաջին հերթին անհրաժեշտ է առանձնացնել թույլ կողմերը, այնուհետև փոխել ընկերության զարգացման ուղղությունը:
Դիվերսիֆիկաման ռազմավարություն (Defusing Strategy) - Այս ռազմավարությունը ընտրելով՝ ընկերությունը հիմնվելով իր ուժեղ կողմերի վրա պետք է վերացնի շուկայում առկա սպառնալիքները: Այս ռազմավարությունը ենթադրում է, որ ընկերությունը կարիք չունի օգտվել շուկայի նոր հնարավորություններից, սակայն կարող է պարզապես թուլացնել առկա սպառնալիքները՝ կենտրոնանալով հիմնական ուժեղ կողմերի վրա: Սա համարվում է չեզոք և միջին կամ կարճաժամկետ ռազմավարություն:
Պաշտպանողական ռազմավարություն (Defensive Strategy) – Այս ռազմավարությունը կիրառվում է, երբ ընկերությունը գտնվում է ամենախոցելի դիրքում: Երբ ընկերության սպառնալիքները և թույլ կողմերը հանդես են գալիս միասին, ապա ընկերությունը պետք է գործի շատ արագ և պաշտպանողական: Այս ռազմավարությունը ամենաբացասականն է և կարճաժամկետ, բայց այն հարկավոր է, որպեսզի ընկերությունը կարողանա գոյատևել:
Ստորև ներկայացնում ենք «ABC» խորհրդատվական ընկերության SWOT վերլուծության օրինակը, որտեղ երևում է, թե առկա հնարավորությունների և խոչընդոտների, ներքին և արտաքին խնդիրների դեպքում ինչ ռազմավարություն կարելի է ընտրել:
Ուժեղ կողմերն են.
Ընկերությունը ունի հմուտ անձնակազմ, լավ հեղինակություն, հավատարիմ հաճախորդներ և ընկերությունում տիրում է դրական մթնոլորտ։ Ընկերությունը ոլորտում ունի 20 տարվա փորձ և համագործակցում է միջազգային ընկերությունների հետ, գտնվում է քաղաքի կենտրոնում և հաճախորդների սպասարկման գերազանց ծառայություն է մատուցում։
Թույլ կողմերն են.
Ընկերությունը չունի բավարար ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև կան դրամական հոսքերի հետ կապված խնդիրներ։ Անձնակազմի մոտիվացիան թույլ է, բացի այդ ընկերությունը չունի կորպորատիվ ռազմավարություն։ Ընկերության վեբ-կայքի դիզայնը վատն է և ընկերությունը երկար ժամանակ չի իրականացրել շուկայի հետազոտություն։
Արտաքին միջավայրի հետ կապված հնարավորություններն են.
Հայաստանը մաքսային միության անդամ է և արտահանման հարկերը նվազեցվել են, ինչպես նաև երկրում նկատվում է տնտեսական աճ։ Խորհրդատվական շուկան աճի փուլում է, կան նոր տեխնոլոգիաներ և օտարերկյա մասնագետների հետ համագործակցության հնարավորություն։
Իսկ սպառնալիքները հետևյալն են.
Շուկայում ուժող մրցակցություն է տիրում և ի հայտ են գալիս նոր մրցակիցներ։ Երկրի քաղաքական իրավիճակը կայուն չէ և նկատվում է վճարունակության նվազում։
Մշակված ռազմավարությունները հետևյալն են.
«ABC» խորհրդատվական ընկերության օրինակով իրականացրեք SWOT վերլուծություն և ընտրեք Ձեր բիզնեսին համապատասխան ռազմավարություն: