sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Պարտավորությունների և ակտիվների հարաբերակցության գործակից
Երկարաժամկետ և կարճաժամկետ պարտավորությունների գումար:
Կազմակերպության նյութական և ոչ նյութական միջոցները, որոնց օգտագործումից ակնկալվում է ստանալ ապագա օգուտներ:
Պարտավորությունների և ակտիվների հարաբերակցության գործակից = ընդամենը պարտավորություններ / ընդամենը ակտիվներ
Արդյունք` 453
Նպատակ`
Պարտավորությունների և ակտիվների հարաբերակցությունը (Debt to asset ratio) ցույց է տալիս ակտիվների գծով պարտավորությունների ընդհանուր գումարը: Այն հաշվարկվում է ընդամենը պարտավորությունները բաժանելով ընդամենը ակտիվների վրա: Այս հարաբերակցության միջոցով հնարավոր է որոշել, թե որքան ակտիվ պետք է վաճառի կազմակերպությունը իր ընդամենը պարտավորությունները մարելու համար:
Նշանակություն`
Որքան ցածր է ստացված ցուցանիշը, այնքան լավ է կազմակերպության համար, քանի որ բարձր ցուցանիշը վկայում է ֆինանսական ռիսկի բարձր աստիճանի մասին: Բացի այդ, բարձր ցուցանիշի պատճառով կազմակերպությունը հետագայում նոր պարտավորությունները ձեռք բերելուց կարող է ունենալ դժվարություններ: Օրինակ, եթե գործակիցը հավասար է 0.5, ապա նշանակում է, որ կազմակերրպությունն ունի պարտավորություններից երկու անգամ շատ ակտիվներ: Եթե գործակիցը հավասար է 1 ապա կնշանակի, որ պարտավորությունները հավասար են ակտիվներին: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ գործակցի որոշման համար օգտագործվում է ոչ միայն երկարաժամկետ այլ նաև կարճաժամկետ պարտավորությունները:
Կիրառություն`
Այս գործակիցը հիմնականում կիրառում են ներդրողներն ու պարտատերերը, որպեսզի գնահատեն անկայուն տնտեսության պայմաններում կազմակերպության պարտավորությունները մարելու ունակությունը: