Դուք հիմնել եք բիզնես, որն արդեն բավականին երկար ժամանակ հաջողությամբ գործում է, ճանաչված է տեղական շուկայում, ապահովում է վաճառքի մեծ ծավալներ, սակայն տեղական փոքր շուկան թույլ չի տալիս ընդլայնել Ձեր գործունեությունը: Ուրեմն զարգացման նոր ուղիներ փնտրելու և Ձեր ապրանքը կամ ծառայությունը միջազգային շուկաներին հասանելի դարձնելու ժամանակն է:
Մուտքը միջազգային շուկա հնարավոր է ապրանքի կամ ծառայության արտահանման միջոցով: Արտահանումը կարող է խթանել շրջանառությունը և նորամուծություններ կատարելու անհրաժեշտություն ստեղծել ապրանքը նոր շուկայի կարիքներին համապատասխանեցնելու համար: Այն նաև նվազեցնում է միայն մեկ շուկայում գործելու ռիսկերը, քանի որ տեղաբաշխելով վաճառքները տարբեր երկրներում կամ մարզերում՝ դուք ապահովագրում եք Ձեզ տարբեր տնտեսությունների անկումների և վերելքների արդյունքում առաջացող անկայունությունից:
Որոշեք արտահանման շուկան
Եթե արդեն արտահանելու որոշում եք կայացրել, ապա պետք է ընտրեք այն շուկան, ուր ցանկանում եք արտահանել Ձեր ապրանքը կամ ծառայությունը: Շատերն արտահանման երկիրը ընտրելիս դիտարկում են միայն զարգացած երկրները, որտեղ շուկան բավականին մեծ է, և սպառողների եկամուտները բավականին բարձր են, մինչդեռ արտահանվող երկիրը ընտրելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել՝
Շուկայի ուսումնասիրություն
Շուկայի ուսումնասիրությունն անհրաժեշտ է հնարավոր ռիսկերը նվազեցնելու և հաջողության հասնելու հավանականությունը բարձրացնելու նպատակով:
Շուկայի ուսումնասիրություն կատարելիս և թիրախային շուկան ընտրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին.