Հայաստանում, չնայած ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվելու բազմամյա փորձերին, այդ մոդելի բիզնեսին աջակցող օրենք ընդունվել է միայն 2014թ.-ին: Ըստ «Հարկերի մասին» օրենքի ՝ ընտանեկան ձեռնարկատիրություն համարվում է այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են բացառապես ընտանիքի անդամների ներգրավվածությամբ, ընդ որում, որպես ընտանիքի անդամներ դիտարկվում են ծնողը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը: Ընտանեկան բիզնեսն ազատվում է բոլոր տեսակի ձեռնարկատիրական հարկերից և շարունակում է մնալ ընտանեկան, քանի դեռ տարեկան շրջանառությունը չի գերազանցել 18 մլն դրամը: Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճարվում է եկամտային հարկ ամսական 5.000 դրամի չափով: Բացի այդ ՀՀ նոր օրենքը առավելություն է տրամադրում նաև ինքնազբաղված անձանց համար՝ ազատելով հարկերից: Ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ: Ինչպես նաև այն ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք `որոնց իրացման շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 6,0 մլն դրամը, չունեն վարձու աշխատողներ և բավարարելով օրենքով սահմանված պահանջներին զբաղվում են որոշակի գործունեության տեսակներով, հարկվում են արտոնագրային վճարով:
Այսպիսով Ընտանեկան ձեռնարկատիրություն համարվելու համար անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը պետք է հարկային մարմին ներկայացնեն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան բիզնեսում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Օրենքի նշանակությունը. օրենքը մեծ հնարավորություն է ընձեռում ընտանեկան միկրոբիզնեսների զարգացման համար, ինչը անչափ կարևոր նշանակություն ունի: Ամենից առաջ ընտանեկան ձեռնարկատիրությունը լուծում է սոցիալական խնդիր. ընտանիքի անդամներին ապահովում է աշխատանքով: Մյուս կողմից թեթևացնում է պետության բեռը, որն իր ռեսուրսները կարող է ուղղել այլ տեղ, քանի որ արդեն հազարավոր մարդիկ ապահովված են աշխատանքով: Անկախ այն փաստից, որ ընտանեկան բիզնեսն ազատվում է հարկերից, այն իր գործունեությամբ խթանում է, որպեսզի այդ հարկերը գեներացվեն գործընկերների հետ հարաբերություններում:
Ընտանեկան բիզնեսը հայկական իրականության մեջ
Ի տարբերություն արտասահմանյան ընտանեկան բիզնեսների, Հայաստանում բացակայում է ընտանիքի անդամների միջև պարտականությունների բաշխումը: Այս հանգամանքի բացակայությունը խոչընդուտում է ընտանեկան բիզնեսի զարգացմանն ու ընդլայմանը: Արտասահմանում ընտանեկան բիզնեսը դիտարկվում է ոչ թե ընտանիք պահելու միջոց, այլ որպես բիզնես, որտեղ ամեն մանրուք հստակ սահմանված է: Հայաստանում ֆունկցիոնալ առումով բաշխում չկա. ով է պատասխանատու հաճախորդների հետ աշխատելու համար, ով է պատասխանատու մատակարարման համար, ներքին կարգուկանոնի կամ արտադրության համար: Փոխարենը այս ամենով զբաղվում են բոլորը, կամ մեկ հոգի զբաղվում է մի քանի առաջադրանքով, ինչի արդյունքում ստացվում է անպատասխանատու միջավայր:
Հայկական իրականության մեջ կարևոր հանգամանք պետք է համարվի ընտանեկան բիզնեսում հաշվապահության առկայությունը, որպեսզի տարանջատվի ընտանիքի բյուջեն բիզնեսի բյուջեից: Հաշվապահության բացակայությունը կարող է թյուրըմբռնման պատճառ հանդիսանալ, որի հետևանքվ բիզնեսը կարող է գնահատվել անշահավետ, և արդյունքում կդադարի գործունեությունը: