sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ընտանեկան բիզնեսի կառավարումը և զարգացման փուլերը

Ընտանեկան բիզնեսը համարվում է աշխարհի ամենահին և ամենագերիշխող ձեռնարկատիրական ձևերից մեկը: Այն ունի դարերի պատմություն, և հենց այս բիզնես մոդելի վրա է զարգացել պաստայի արտադրությունը Իտալիայում, գինու արտադրությունը Ֆրանսիայում և այլն: Բազմաթիվ երկրներում ընտանեկան բիզնեսը կազմում է ընդհանուր բիզնեսների 70%-ից ավելին և կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական աճի և աշխատաշուկայի զարգացման հարցում: Ընտանեկան բիզնեսները կարող են լինել փոքր, միջին և մեծ մասշտաբների, որոնք գործում են տարբեր ոլորտներում և երկրներում: Ամենաճանաչված ընտանեկան բիզնեսի օրինակներ են՝ Salvatore Ferragamo, L’Oreal, Carrefour Group, LVMH, Samsung, BMW, Volkswagen, British Petroleum, Shell և Wal-Mart Stores ընկերությունները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում ընկերությունների 2/3-ը հիմնված է հենց ընտանեկան բիզնեսի վրա:

Ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել է Ernst & Young-ի Համաշխարհային ընտանեկան բիզնեսի գերազանցության կենտրոնի ղեկավար Պետեր Էնգլիշը՝ «Ընտանեկան բիզնեսում գլխավոր մարտահրավերը բիզնեսի ամենառացիոնալ աշխարհն ընտանիքի ամենաէմոցիոնալ աշխարհի հետ համատեղելն է» :

Ընտանեկան բիզնեսների մեծամասնության մոտ զարգացումը տեղի է ունենում 3 հիմնական փուլերով:

Առաջին փուլում բիզնեսը ամբողջությամբ կառավարվում է հիմնադիրների կողմից: Հիմնադիրների մեծամասնությունը փնտրում է արտաքին խորհրդատուներ, սակայն վերջնական որոշումներ կայացնում է ինքնուրույն: Այս փուլը հիմնականում բնութագրում է կազմակերպության հաջողությունը և համեմատաբար պարզ կառավարման կառուցվածքը պահպանելու հիմնադիրների ամուր նվիրվածությունը: Այս փուլը իր մեջ ներառում է սահմանափակ կորպորատիվ կառավարման խնդիրներ, քանի որ կազմակերպության վերահսկումը և կառավարումը դեռևս նույն անձի՝ հիմնադրի ձեռքերում է: Թերևս ամենակարևոր խնդիրը այս փուլում իրավահաջորդության պլանավորումն է: Ընտանեկան բիզնեսի հաջորդ փուլ անցում կատարելու համար հիմնադիրները պետք է ջանքեր գործադրեն իրավահաջորդության պլանավորման համար և սկսեն զարգացնել կամակերպության հաջորդ առաջնորդին:

Երկրորդ փուլում կազմակերպության կառավարումը և սեփականությունը փոխանցվում են հիմնադիրների երեխաներին: Բիզնեսի վարման գործընթացում որքան շատ են ներգրավվում ընտանիքի անդամները, այնքան ավելի է բարդանում կառավարման խնդիրները: Այս փուլի հիմնական նպատակը հիմնադիրների իրավահաջորդների միջև ներդաշնակության պահպանումն է, բիզնես գործընթացների և ընթացակարգերի ձևակերպումն է, ընտանիքի անդամների միջև արդյունավետ կոմունիկացիոն ուղիների ստեղծումն է և հիմնական կառավարչական պաշտոնների համար իրավահաջորդության պլանավորման ապահովումը:

Երրորդ փուլում բիզնեսի կառավարումը էլ ավելի է բարդանում, քանի որ ընտանիքի ավելի շատ անդամներ են ուղղակի կամ անուղղակի կերպով ներառված բիզնեսում (եղբայրներ և քույրեր, զարմիկների երեխաներ): Քանի որ նրանցից շատերը պատկանում են տարբեր սերունդների և ընտանիքի տարբեր ճյուղերի, նրանք կարող են ունենալ կազմակերպության կառավարումն իրականացնելու և ռազմավարական պլան մշակելու հակասական մտքեր: Ամենահիմնական խնդիրները, որոնց առնչվում են ընտանեկան բիզնեսները տվյալ փուլում, հետևյալն են՝ հարազատների աշխատանքի ընդունում, բաժնետոմսերի իրացվելիություն, ընտանիքի անդամների դերը բիզնեսում, ընտանիքի անդամների միջև ընդհարումների հարթում, տեսլական և առաքելություն:

Ընտանեկան բիզնեսների մեծամասնությունը երկարատև կյանք չի ունենում և նմանատիպ բիզնեսների 95%-ը չի հասնում երրորդ սերունդի կառավարմանը: Սա հիմնականում հետագա սերունդներին չկրթելու և չնախապատրաստելու հետևանք է: Ինչպես նշել է հայ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը՝ աշխարհը փոխելու հարցում ամենակարևոր դերը խաղում են մարդիկ և նրանց զարգացումը, քանի որ արդեն չկա հին, արդյունաբերական պետությունը, փոխարենը ստեղծվել է նոր՝ ինտելեկտուալ, մտավոր պետություն, որտեղ մարդիկ ապագայի հիմնական կապիտալն են: Դա է պատճառը, որ նա իր ներդրումները գերադասում է կատարել հենց այն մարդկանց մեջ, ովքեր պատրաստ են փոխել աշխարհը: Այսպիսով ընտանեկան բիզնեսները իրենց գոյատևման հավանականությունը մեծացնելու նպատակով կարող են ճիշտ կառավարման համակարգ մշակել՝ առաջին հերթին հետագա սերունդների կրթական գործընթացներ մշակելով:

Ամենակարևոր և տարածված հանգամանքները, որոնց բացակայությունը խոչընդոտում է ընտանեկան բիզնեսի զարգացմանը հետևյալն են՝

  • Ընտանիքի անդամների միջև պարտականությունների բաշխումը
  • Հաշվապահություն

Հաշվապահական, ֆինանսական և այլ ձևանմուշները կարող են օգնել այդպիսի խնդիրներին հեշտ լուծում տալու համար: Բիզնես ձևանմուշներին ծանոթանալու և դրանք բեռնելու համար սեղմեք այստեղ:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: