Ֆինանսական հաշվետվությունների մանրակրկիտ ուսումնասիրությունն օգնում է բացահայտել կազմակերպության հաջողությունների պատճառները, ինչպես նաև աշխատանքում տեղ գտած թերությունները և հնարավորություն է տալիս նշել հետագա տնտեսական գործունեության բարելավման ուղիները: Ֆինանսական հաշվետվության արտաքին օգտագործողներն ամբողջ աշխարհում հանդիսանում են ներդրողները, վարկատուները, մատակարարները, աշխատողները և այլ առևտրային կապակցված կողմեր, հաճախորդները, կառավարությունները և այլ հետաքրքրված անձիք: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ֆիանանսական հաշվետվության տեղեկատվության միջոցով բավարարել իր պահանջները: Ֆինանսական հաշվետվությունների բոլոր տարրերը փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ, որպես կանոն, արտացոլում են միևնույն տնտեսական գործառությունների ու երևույթների տարբեր կողմերը:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ֆինանսական հաշվետվությունների երեք ամենակարևոր տեսակներից մեկն է: Ի տարբերություն մյուս հաշվետվությունների, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ներդրողներին հնարավորություն է տալիս նաև տեսնել կազմակերպության վաճառքի ծավալները և զուտ եկամուտի չափը: Այս հաշվետվությունը հայտնի է նաև «եկամուտ-ծախս հաշվետվություն» անվանմամբ: Ֆինանսական կատարողականը գնահատվում է՝ հաշվի առնելով գործառնական և ոչ գործառնական գործունեությունից ստացվող եկամուտներն ու ծախսերը:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ցույց է տալիս կազմակերպության եկամուտներն ու ծախսերը որոշակի հաշվետու ժամանակահատվածի համար: Հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Եթե հաշվետու տարվա ընթացքում կազմակերպությունը ներկայացնում է միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ, ապա միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը` ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Նոր ստեղծված կազմակերպությունների համար հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման պահից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Առանձնահատկությունները.
Ձևաթերթն օգտագործելը բավականին հեշտ է: Պարզապես պետք է մուտքագրել Ձեր տվյալները և զուտ եկամուտը ավտոմատ կերպով կհաշվարկվի: