Ի՞նչ է ֆրանչայզինգը:
Ֆրանչայզինգը շարունակական գործարար համագործակցության ձև է, որի դեպքում բիզնես գործունեություն ծավալող մեկ կազմակերպություն պայմանագիր է կնքում մեկ այլ կազմակերպության հետ, ըստ որի վաճառում է ապրանքների վաճառքի կամ արտադրության և/կամ տվյալ ապրանքանիշի անունից ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք: Ֆրանչայզին պարտավորվում է վաճառել այդ ապրանքը կամ ծառայությունը՝ նախապես որոշված օրենքներով և բիզնեսի վարման կանոններով, որը սահմանում է ֆրանչայզերը:
Ո՞վ է ֆրանչայզերը:
Ֆրանչայզերը այն կազմակերպությունն է, որը տրամադրում է իր թողարկած ապրանքների անվանումն ու ապրանքանիշերն օգտագործելու լիցենզիան, նոու-հաուն և օպերացիոն համակարգերը:
Ո՞վ է ֆրանչայզին:
Ֆրանչայզին ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով ֆրանչայզերից գնում է ապրանքային նշանի, նոու-հաուի և օպերացիոն համակարգերի օգտագործման իրավունքը, ինչպես նաև ստանում է վերապատրաստվելու կամ բիզնես սկսելուն աջակցելու հնարավորություն, որի դիմաց որոշ դեպքերում կարող է պահանջվել վճարումների կատարում:
Ի՞նչ է ֆրանչայզինգի պայմանագիրը:
Ֆրանչայզինգի պայմանագրով մեկ կողմը (ֆարանչայզեր) պարտավորվում է (ժամկետի նշումով կամ առանց նշումի) մյուս կողմին (ֆրանչայզի) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների՝ ապրանքային նշանի, և այլնի նկատմամբ իրավունքները: Ֆրանչայզին ֆրանչայզերին կարող է կատարել երեք տեսակի վճարումներ՝ մեկանգամյա կամ պարբերաբար վճարումներ ապրանքանիշը օգտագործելու իրավունքը ձեռք բերելու համար, վճարումներ՝ կապված դասընթացների, սարքավորումների կամ խորհրդատվական ծառայությունների ստացման հետ, և ռոյալթիներ՝ վաճառքից տրվող տոկոսներ: Ցանկացած վճարման չափ և տեսակ նախապես սահմանված է լինում ֆրանչայզինգային պայմանագրով: Ֆրանչայզինգի պայմանագիրը սովորաբար կնքվում է 5-30 տարի ժամկետով, և կողմերից որևէ մեկի պայմանների խախտման դեպքում նախատեսում է տույժեր ու տուգանքներ:
Ի՞նչ է ֆրանշիզան:
Ֆրանչայզերի կողմից ամբողջ բիզնես համակարգի վաճառքը ֆրանչայզիին կոչվում է ֆրանշիզա: Այս գործարքը հայտնի է նաև ֆրանչայզինգային փաթեթ անվանմամբ, որն իր մեջ ներառում է ֆրանչայզերին պատկանող բիզնեսի վարման վերաբերյալ տեղեկություններ:
Որո՞նք են ֆրանչայզինգի տեսակները:
Տարբերակում ենք ֆրանչայզինգի երեք հիմնական տեսակներ`
1. Ապրանքային ֆրանչայզինգ
Իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի վաճառքի ոլորտում իրականացվող ֆրանչայզինգ: Ապրանքային ֆրանչայզինգում որպես ֆրանչայզեր սովորաբար հանդես է գալիս արտադրողը, որը դիլեր-ֆրանչայզիին վաճառում է պատրաստի արտադրանք կամ կիսաֆաբրիկատ: Վերջինս իրականացնում է ֆրանչայզերի ապրանքի գնորդների հետվաճառքային սպասարկում և հրաժարվում է մրցակից ձեռնարկությունների ապրանքի վաճառքից:
2. Արտադրական ֆրանչայզինգ
Արտադրական ֆրանչայզինգի դեպքում որևէ ապրանքի պատրաստման տեխնոլոգիա ունեցող կազմակերպությունը վաճառում է այդ ապրանքի արտադրության տեխնոլոգիան և պատրաստման համար անհրաժեշտ հումքանյութերը մեկ այլ կազմակերպության:
3. Գործարարական /բիզնես-ձևաչափի/ ֆրանչայզինգ
Այս տեսակը ֆրանչայզինգի ամենատարածված ձևն է, երբ առաջատար կազմակերպությունը ֆրանչայզերի անունից լիցենզիա է տրամադրում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ապրանքների և ծառայությունների վաճառքի և սեփական ֆիրման բացելու համար:
Որո՞նք են ֆրանչայզինգի առավելությունները Ֆրանչայզինգը առավելություններ ունի ինչպես ֆրանչայզերի, այնպես էլ ֆրանչայզիի համար:
Առավելությունները ֆրանչայզերի համար
Առավելությունները ֆրանչայզիի համար
Որո՞նք են ֆրանչայզինգի թերությունները
Չնայած նրան, որ ֆրանչայզինգը միշտ բազմաթիվ առավելություններ է տալիս և՛ ֆրանչայզիին, և՛ ֆրանչայզերին, միևնույնն է, գոյություն ունեն նաև թերություններ:
Թերությունները ֆրանչայզերի համար
Թերությունները ֆրանչայզիի համար