Գործարար կապերի հաստատումը սկսվում է մարդկանց հետ պարզապես խոսելով, կապեր հաստատելով և ազդեցության շրջանակը ընդլայնելով: Երկարատև հարաբերություններ ստեղծելով կարելի է ձեռք բերել գործարար կապերի հաստատման հմտություն, որը շատ կարևոր է թե՛անձնական, թե՛ մասնագիտական կյանքի համար: Գործարար կապերի հաստատումը փոխշահավետ փոխհարաբ
երություններ ստեղծելու գործընթաց է գործարար մարդկանց և պոտենցիալ հաճախորդների հետ, որի հիմնական նպատակն է պատմել Ձեր բիզնեսի մասին և ձեռք բերել նոր հաճախորդներ և գործընկերներ:
Հիմնական օգուտները
- Նոր ծանոթություններ – Գործարար կապերի հաստատման շնորհիվ կարող եք ծանոթանալ պոտենցիալ հաճախորդների հետ, այնուհետև կապը պաշտպանելով դասել նրանց Ձեր հիմնական հաճախորդների շարքին: Այն հնարավորություն է ընձեռում նաև ձեռք բերել նոր գործընկերներ և հաստատել փոխշահավետ գործնական հարաբերություններ:
- Տեսանելիություն- Մասնակցելով նման միջոցառումների կարող եք ներկայացնել Ձեր բիզնեսը և կարող եք հայտնվել այլ գործարար մարդկանց ուշադրության կենտրոնում այդպիսով դառնալով տեսանելի:
- Գիտելիքի, փորձի կիսում և ձեռքբերում- Շատ դեպքերում նոր բիզնես սկսելուց առաջ գործարարները ունենում են խորհրդի կարիք այն մարդկանցից, ովքեր որոշ չափով տեղյակ են տվյալ շուկայից և ունեն համապատասխան փորձ: Այսպիսով, նոր կապեր հաստատելով բազմաթիվ խնդիրներ և մտավախություններ կապված Ձեր իսկ բիզնեսի հետ կարող են լուծում ստանալ գործարար կապերի հաստատման միջոցով: Այստեղ նաև հնարավորություն կունենաք կիսելվու Ձեր անձնական փորձով և գիտելիքներով այն անձանց հետ, ովքեր ունեն դրանց կարիքը:
- Վստահության ձեռքբերում- Հաճախ գործարարները չունեն բավականաչափ վստահություն նոր բիզնես սկսելիս կամ արդեն իսկ գործող բիզնեսի հետագա զարգացումը պլանավորելիս: Հանդիպումները արդեն իսկ հաջողակ գործարարների հետ կօգնեն Ձեզ ձեռք բերել վստահություն Ձեր նպատակներին հասնելու և Ձեր բիզնեսը զարգացնելու գործընթացում: Դա նաև հնարավորություն կտա կապեր հաստատել շատ ազդեցիկ մարդկանց հետ, որոնց հետ չեք կարող այլ կերպ ծանոթանալ:
Գործարար կապերի հաստատման հիմնական կանոնները
- Ժամանել միջոցառմանը 10-15 րոպե շուտ և միջոցառման ավարտից հետո անմիջապես չհեռանալ: Սա հնարավորություն կտա հաստատել նաև ոչ ֆորմալ ծանոթություններ:
- Միջոցառմանը մասնակցելուց առաջ սահմանել հստակ նպատակներ:

- Պարտադիր Ձեզ հետ ունենալ համապատասխան դիզայնով և անձնական տվյալներով այցեքարտ, որը հետագայում հնարավորություն կտա կապ հաստատել այլ անձանց հետ:
- Ուշադրություն դարձնել զրույցի ժամանակահատվածին: Անհրաժեշտ է խոսել 2-5 րոպե յուրաքանչյուր անձի հետ , պետք չէ ներկայացնել Ձեր անձի կամ բիզնեսի հետ կապված բոլոր մանրամասները, զրույցի նպատակը կարճ ինֆորմացիայի և կոնտակտների փախանակումն է:
- Պետք է ուշադիր լսել զրուցակցին, ոչինչ չպետք է խանգարի զրույցի ընթացքին:
- Պարտադիր պետք է հարցնել զրուցակցի անունը և մտապահել, քանի որ շատ հաճախ զրույցի ընթացքում մոռանում եք անունը և առաջանում են զրուցակցին դիմելու հետ կապված խնդիրներ:
- Պետք է տալ միայն բաց հարցեր, այսինքն այնպիսի հարցեր, որոնք ունեն տրամաբանական շարունակություն և չեն սահմանափակվում միայն այո կամ ոչ պատասխանելով, ինչը իր հերթին հնարավորություն կտա զրույցի շարունակական լինելուն:
Այսպիսով, գործարար կապերի հաստատման միջոցով կկարողանաք մեծացնել հաճախորդների թվաքանակը, ունենալ բիզնեսի աճ և մեծացնել Ձեր բիզնեսի շահույթը:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համա