sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ինչպիսի՞ հարկային արտոնություններ են գործում Հայաստանում

Բացի փոքր և միջին բիզնեսի համար հարկային արտոնություններից (տես՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) համար հարկային արտոնությունների հնարավորություններ»), 2018 թվականի հունվարից Հայաստանում գործում են միայն հետևյալ հարկային արտոնությունները՝

  • ԱԱՀ վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում:
  • Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներն ազատվում են շահութահարկի վճարումից:
  • ՀՀ կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող բիզնեսները (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի) երկու տարվա ընթացքում շահութահարկի գումարից կարող են նվազեցնել իրենց կողմից վճարվող լրացուցիչ աշխատավարձերի գումարները, բայց ոչ ավելի, քան վճարվելիք շահութահարկի գումարի 30 տոկոսը՝ ըստ կառավարության որոշման:
  • ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման խոշոր ծրագիր իրականացնողների համար (Հայաստանից դուրս որոշակի աշխատանքների կատարման կամ Հայաստանից դուրս ապրանքների մատակարարման գործունեության համար, բացառությամբ օգտակար հանածոների, թանկարժեք մետաղների ու քարերի ու դրանցից արտադրանքի, ակցիզային հարկով հարկվող ապրանքների) շահութահարկի դրույքաչափը կազմում է 5% առնվազն 40 մլրդ դրամ արտահանման դեպքում, 2%՝ առնվազն 50 մլրդ դրամ արտահանման դեպքում:
  • Հայաստանի սահմանամերձ գոտիներում գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից:
  • Տավուշի մարզի Դիլիջան համայնքում առնվազն 2 միլիարդ դրամի ներդրմամբ ծրագրերի իրականացման շրջանակներում գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից:
  • Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնող բիզնեսներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից:

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ֆինանսական որոշումների կայացում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 13, 2019
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 14, 2019
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: