Ինչու՞ ապահովագրել
Աշխատակիցներին տրամադրվող սոցփաթեթը՝ ներառյալ առողջության ապահովագրությունը, հանդիսանում է մոտիվացման արդյունավետ գործիք, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավման ու պահպանման աշխատող միջոց: Համաձայն վիճակագրության առողջության ապահովագրության առկայությունը որոշիչ դեր է խաղում գործատուի ընտրության հարցում:
- Աշխատողներն ավելի լավ են աշխատում և ձգտում են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանց աշխատանքի որակը ուղղակի կապ ունի կյանքի մակարդակի հետ
- Առողջության ապահովագրությունը շահավետ է բիզնեսի համար, քանի որ բարձրանում է աշխատողների արտադրողականությունը: Բժշկական ծառայությունների հասանելիության և որակյալ բուժման շնորհիվ կրճատվում է հիվանդությունների հետևնաքով անաշխատունակության ժամանակահատվածը
- Աշխատավարձի՝ 10,000 ՀՀ դրամով բարձրացումը, գրեթե աննկատ է աշխատակցի համար, իսկ նույն գումարը ապահովագրության վրա ծախսելու դեպքում գործատուն ապահովում է 1 տարով բարձ գոհունակություն
Ո՞վ կարող է ապահովագրվել
Ցանկացած իրավաբանական անձ կարող է ապահովագրել.
- աշխատողներին՝ առնվազն 10 հոգի
- աշխատողների ընտանիքի անդամներին
Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)
Պայմանագրով հատուցվում են առողջության վատթարացման դեպքում փաստացի կատարված բժշկական ծախսերը: Ապահովագրական ծածկույթը սահմանվում է ապահովագրողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ: Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ ծառայությունները.
- վճարովի շտապօգնություն
- բժշկի տնային կանչ
- ամբուլատոր բուժօգնություն և խորհրդատվություն
- ստացիոնար բուժօգնություն
- դեղորայքային բուժում
- բժշկական պարագաներ
- ախտորոշիչ հետազոտություններ
- ակնաբուժություն, այդ թվում՝ ակնոցների, օպտիկական ապակիների, լինզաների համար ծախսերը
- ատամնաբուժություն
- պատվաստումներ արտասահման մեկնողների համար
- այլընտրանքային բժշկության մեթոդներ և այլն
Ընտրված ռիսկերի համադրության հիման վրա սահմանվում է վերջնական ապահովագրավճարը:
Նկարագրությունն ու առանձնահատկությունները
- պայմանագիրը սովորաբար կնքվում է մեկ տարի ժամկետով
- պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում
- համագործակցող կազմակերպություններում ծառայությունների դիմաց վճարումն իրականացնում է ապահովագրողը՝ հաճախորդը գումար չի ծախսում
- ապահովագրական սակագնի չափը սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսադրույքով
- բժիշկ-փորձագետները տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն
- ապահովագրավճարի չափի վրա ազդում են.
- ընտրված ապահովագրական ծրագիրը (ռիսկերի համակցությունը)
- աշխատողների քանակը և սեռատարիքային կազմը
- ապահովագրության համար ծախսը հանդիսանում է հիմնավորված հարկային նվազեցվող ծախս
Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերություն՝ համապատասխան բաժին, և լրացնել տրամադրված հարցաթերթիկը:
Գործողություններ պատահարի դեպքում
- շտապ կամ անհետաձգելի օգնության անհրաժեշտության դեպքում հարկավոր է զանգահարել շտապ օգնություն, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկացնել դեպքի մասին` զանգահարելով պայմանագրում նշված ապահովագրողի հեռախոսահամարով
- մնացած դեպքերում հարկավոր է զանգահարել ապահովագրական քարտի վրա նշված 24/7/365 ռեժիմով աշխատող կոնտակտ կենտրոնի հեռախոսահամարով: Շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով կապ կհաստատվի ընկերությունում աշխատող բժիշկ-փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն հայտերի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին (կօգնեն ընտրել բուժհաստատություն, կգրանցեն ընդունելության համապատասխան մասնագետի մոտ, կտրամադրեն տեղեկատվություն հատուցվող ծառայությունների վերաբերյալ):
Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը
Եթե ապահովագրված անձը դիմում է ապահովագրական ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն, ապա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև վճարման ենթակա հաշիվը բուժհաստատությունը ներկայացնում է անմիջապես ապահովագրական ընկերությանը, և հաճախորդը զերծ է մնում բոլոր ֆինանսական հարցերից:
Ստորև բերված է հնարավոր փաստաթղթերի ցանկը, սակայն այն պետք է լինում միայն այն դեպքերում, երբ ապահովագրված անձն ընտրում է ապահովագրական ընկերության հետ համագործակցող բուժհաստատությունների ցանկից դուրս կազմակերպություն:
- անձնագիր
- ծննդյան վկայական
- հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- հետազոտության նշանակման թերթիկ
- հետազոտության թերթիկ
- բժշկական տեղեկանք, որը պետք է լրացված լինի բժշկի կամ բուժհաստատության ձևաթղթի վրա և ստորագրված լինի բուժող բժշկի կողմից: Տեղեկանքում պետք է նշված լինի ապահովագրված անձի անունը, ազգանունը, ապահովագրված անձի՝ դիմելու ամսաթիվը, կատարված և/կամ նշանակված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
- էպիկրիզ (քաղվածք հիվանդության պատմությունից): Էպիկրիզը, որը պետք է ստորագրված լինի բուժող բժշկի կողմից և կնքված բուժհաստատության կնիքով): Էպիկրիզում պետք է նշված լինի ապահովագրված անձի անունը, ազգանունը, ապահովագրված անձի՝ դիմելու և դուրսգրման ամսաթիվը, կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
- դեղորայքի նշանակման թերթիկ (ախտորոշման առկայությունը պարտադիր է), որում պետք է նշված լինի, դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը
- փոխանակման քարտ
- ատամնաբուժության դեպքում՝ տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն կատարված բժշկական գործողությունները
- վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր)
- անձը հաստատող փաստաթղթեր հատուցումը կանխիկ ստանալու համար. անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն (եթե ապահովագրված անձն անչափահաս է, փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ հայր/մայր) , Ապահովագրական քարտ
Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: