sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ինչպես կառավարել բիզնեսը աշխատակիցների օգնությամբ
(0)
0.0

Բիզնեսի հաջողության հասնելու գործընթացում կարևոր նշանակություն ունեն աշխատակիցները: Եթե Դուք բիզնեսի սեփականատեր եք, ապա Դուք եք համարվում Ձեր կազմակերպության ամենահեռատես և առաջատար անձը, իսկ Ձեր աշխատակիցները այն մարդիկ են, ովքեր ուղղորդում են Ձեր բիզնեսը դեպի հաջողություն: Նրանք իրագործում են Ձեր մտահղացումները, աշխատում Ձեր հաճախորդների հետ և հաճախ կարող են հանդես գալ նորարար և ստեղծարար մտքերով:

Որքան լավ Ձեր աշխատողները կատարեն իրենց աշխատանքը, այնքան ավելի հավանական է, որ Ձեր բիզնեսը հաջողության կհասնի: Աշխատակցի համար կարևորագույն, միաժամանակ դժվար սահմանվող հատկանիշ է համարվում խնդրին արդյունավետ լուծումներ տալու ունակությունը: Այն պահանջում է ստեղծագործ մտածողություն, ինչպես նաև լարված իրավիճակներում աշխատելիս հանգստություն պահպանելու կարողություն:

Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն Ձեր թիմում խթանել խնդիրների լուծման ունակությունները:

  1. Սկսեք աշխատանքի ընդունման գործընթացից:

Եթե նոր եք ձևավորում Ձեր թիմը, ապա հարցազրույցների ժամանակ ուշադրություն դարձրեք թեկնածուների մտքի թռիչքին: Հաճախ գործատուները առաջնային են համարում աշխատանքի ընդունվել ցանկացողի աշխատանքային փորձը, որակավորումներն ու ձեռքբերումները: Իհարկե, այս հատկանիշները չափազանց կարևոր են, սակայն չեն բացահայտում նրա նորարար և ստեղծարար մտածողության մակարդակը:

  1. Վստահեք:

Վստահեք Ձեր աշխատակիցներին, թույլ տվեք նրանց ինքնուրույն աշխատել: Եթե պատրաստվում եք անդադար հետևել և կառավարել նրանց աշխատանքները, ապա նրանք կախում ձեռք կբերեն Ձեր առաջադրանքներից և հանձնարարություններից` կորցնելով իրենց ինքնավստահությունը: Դրա փոխարեն աշխատակիցներին ինքնուրույն գործելու հնարավորություն տվեք: Թույլ տվեք գիտակցեն, որ վստահում եք և նրանցից շատերը իրենց ավելի ուժեղ կզգան և ավելի լավ արդյունքներ կգրանցեն:

  1. Սահմանեք նպատակներ, այլ ոչ թե հրահանգներ:

Ղեկավարելու փոխարեն ընդլայնեք աշխատակիցների իրավունքներն ու հնարավորությունները: Խնդիրները քննարկելիս, հրահանգներ մի տվեք այն լուծելու համար, փոխարենը սահմանեք նպատակներ և մնացածը թույլ տվեք աշխատակիցներին ինքնուրույն կարգավորել: Օրինակ, կարող եք սահմանել նպատակ, որ վաճառքի ծավալները աճեն 10%-ով և այդ նպատակին հասնելու քայլերը իրենք ինքնուրույն կորոշեն և կներկայացնեն Ձեր հաստատմանը:

  1. Խրախուսեք ստեղծարար մտքերը:

Հնարավորինս շատ խրախուսեք ստեղծարարությունը: Խնդիրներ լուծելը հաճախ պահանջում է մի փոքր վերացական մտածողություն, քանի որ հաճախ պարզ խնդիրները տրամաբանական լուծումներ են պահանջում: Գոյություն ունեն ստեղծագործ միտքը խթանելու բազմաթիվ ուղիներ: Օրինակ՝ գրասենյակում ավելացրեք գույներ և բույսեր, ստեղծեք ընդմիջման կամ հանգստի սենյակ, որտեղ ժամանակ առ ժամանակ կկազմակերպեք հետաքրքիր և զվարճալի խաղեր կամ պարզապես հաճախակի միացրեք ցածր երաժշտություն:

  1. Տրամադրեք բավականաչափ ռեսուրսներ:

Խնդիրները ավելի ճիշտ լուծումներ կստանան, բավարար ռեսուրսներ ունենալու պարագայում: Օրինակ՝ որոնման համակարգերի օպտիմալացման ժամանակ առաջացած որևէ խնդիր ավելի հեշտ կլինի լուծել, եթե ունեք վերլուծական ծրագիր, որը ցույց կտա Ձեզ ճիշտ ուղղությունը:

Մի խնայեք միջոցներ, որոնք անհրաժեշտ են Ձեր թիմի անդամներին իրենց աշխատանքը կատարելու համար:

  1. Խթանեք թիմային մտագրոհը:

Ձեր աշխատակիցները հնարավոր է անհատապես շատ լավ աշխատակիցներ են, սակայն ավելի լավ է երբ աշխատում են միասին, որպես մեկ թիմ: Դուք պետք է սովորեցնեք Ձեր աշխատակիցներին աշխատել համախմբված, որի արդյունքում նրանք կսկսեն ավելի ազատ արտահայտել իրենց մտքերը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ստեղծված իրավիճակների համար: Այն իրականացնելու համար, պետք է առաջին հերթին հավաքել ողջ թիմը և ներկայացնել խնդիրը: Այնուհետև տրվում է ժամանակ մտածելու համար: Թիմի անդամները հերթով նշում են իրենց առաջարկները, որոնք առանց որևէ մեկնաբանության գրի են առնվում կամ փակցվում գրատախտակի վրա: Այնուհետև բոլոր առաջարկությունները քննարկվում են և բացառման սկզբունքով ընտրվում լավագույնները:

  1. Արժևորեք նոր գաղափարները:

Ըմբռնումով մոտեցեք նոր գաղափարներին և երբեք մի անտեսեք որևէ աշխատակցի արտահայտած նոր միտքը, որպեսզի Ձեր քայլերով խրախուսեք մյուս աշխատակիցներին իրենց կարծիքները արտահայտելու հարցում: Այս ամենի հետևանքով Ձեր աշխատակիցները իրենց ավելի գնահատված, ուժեղ և վստահ կզգան:

Երբ Ձեր աշխատակիցները պատրաստ են խնդիրները լուծել ինքնուրույն, առանց Ձեր միջամտության, ապա Ձեր կազմակերպության գործունեությունը ավելի արդյունավետ, սահուն և արագ կլինի:

Այս ամենը իրենցից ներկայացնում են շարունակական գործողություններ և անհնար է մեկ օրում փոփոխություններ ակնկալել։

2020-10-15 12:41:10
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: