sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ինչպես ընտրել համապատասխան վայր՝ բար բացելու համար
(0)
0.0

Բարի հիմնական ձևաչափերն ուսումնասիրելուց և սեփական բարի համար այն որոշելուց հետո՝ անհրաժեշտ է ընտրել համապատասխան վայր:

Յուրաքանչյուր սկսնակ կամ փորձառու HoReCa (hotel, restaurant, café) ոլորտի մասնագետ հաստատությունը հիմնելիս հանդիպում է տեղանքի և տարածքի ընտրության խնդրին: Այս խնդիրը ոչ միշտ է հաջող լուծում ստանում:

Մեր օրերում շատ հաճախ ենք լսում նոր բարի բացման մասին, սակայն քիչ չեն նաև փակման դեպքերը, որի պատճառներից մեկը սխալ ընտրված վայրն է: Շքեղ և հարմարավետ բարը, որին հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել, միանշանակ կզիջի ավելի հասարակ և պարզ բարին, որը գտնվում է քաղաքի ակտիվ հատվածում և հեշտ հասանելի է:

Բնակելի շենքերում բար բացելը կարող է հանգեցնել ձայնային մեկուսացման և առանձին օդափոխության համակարգի համար հավելյալ ծախսերի: Բացի այդ, բնակիչներին ոչ միշտ է հաճելի նման հարևանություն ունենալը: Բարի բացման համար իդեալական վայր են համարվում առևտրի կամ բիզնես կենտրոնների, հյուրանոցների և այլ ոչ բնակելի շենքերի նկուղային կամ վերջին հարկերը, կամ այն բնակելի շենքերը, որոնց առաջին երկու հարկերը հիմնականում զբաղեցված են ոչ բնակելի տարածքներով:

Թիրախային խմբին մոտ լինելը.

Բար բացելիս տեղանքի ճիշտ ընտրությունը հաջողության հիմնական բանալիներից մեկն է: Բարը պետք է գտնվի այնպիսի վայրում, որտեղ մարդկանց հոսքը օրվա ընթացքում և երեկոյան ժամերին բավականին բարձր է:

Վայր ընտրելիս մի խուսափեք այնպիսի տեղանքներից, որտեղ կան նման այլ հաստատություններ և մրցակիցներ, հակառակը՝ որքան շատ լինի ընտրության հնարավորությունը, այնքան հաճախորդների հոսքը այդ տեղանքում ավելի բարձր կլինի: Դրա ամենավառ օրինակը առկա է տարբեր երկրներում, երբ բարերը, ակումբները և ռեստորանները կենտրոնացված են լինում մեկ վայրում կամ փողոցում, որտեղ էլ պոտենցիալ հաճախորդների հոսքը բարձր է լինում:

Բարի տարածքը ընտրելիս հաշվի առեք Ձեր կողմից սահմանված թիրախային շուկան. ովքե՞ր են Ձեր հաճախորդները, ո՞ր տարիքային խմբին են պատկանում, ինչպիսի՞ն է նրանց ապրելաոճը, ի՞նչ նախընտրություններ ունեն, տեղացիներ են թե՞ զբոսաշրջիկներ: Այս հարցերին պատասխանելուց հետո հստակ պատկերացում կկազմեք, բարի առավել արդյունավետ տեղակայման մասին: Օրինակ, եթե Ձեր թիրախը միջին տարիքի, գրասենյակային աշխատանքով զբաղված մարդիկ են, բիզնես կենտրոններին մոտ լինելը կարող է առավելություն լինել Ձեզ համար: Ցերեկային ժամերին կարելի է ներգրավել հաճախորդներ՝ առաջարկելով նրանց բիզնես-լանչեր, որից հետո հավանականությունը մեծ է, որ հետագայում լիցքաթափվելու ցանկություն ունենալու դեպքում նրանք կընտրեն Ձեր հաստատությունը նաև երեկոյան այցելության համար: Կամ, եթե Ձեր թիրախը զբոսաշրջիկներն են, խուսափեք ընտրել տարածք, որը գտնելը բարդ է, օրինակ՝ ներքին բակերում, թաքնված մուտք ունեցող շենքերում կամ չլուսավորված փողոցներում: Եղեք հնարավորինս տեսանելի և հասանելի վայրում:

Այն դեպքում, երբ դուք արդեն հայտնի եք շուկայում, և մարդիկ սպասում են Ձեր նոր հաստատության բացմանը, կարող եք ընտրել ոչ այդքան մարդաշատ վայր բար բացելու համար:

Մրցակիցները.

Եթե ցանկանում եք բացել Ձեր բարը այնպիսի հատվածում, որտեղ արդեն իսկ կան գործող բարեր, ապա անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել դրանք, մինչև որոշման կայացումը: Պետք է այցելել բոլոր նմանատիպ հաստատությունները, պարզելու համար մրցակիցների ուժեղ կողմերը, հաճախորդների կարիքները, խնդիրները և բողոքները: Օգտակար կլինի նաև հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել մրցակիցների թույլ կողմերը որպես սեփական հնարավորություններ:

Մրցակիցների բացակայությունը միշտ չէ որ լավ է: Հնարավոր է այդ վայրում կան որոշակի խնդիրներ, որոնք այլ գործարարներ նկատել են և հրաժարվել են նման տարածքում բար բացելու գաղափարից: Նման պատճառներից կարող են լինել՝

  • Անվճարունակ այցելուներ
  • Պոտենցիալ հաճախորդների այլ նախասիրություններ. Օրինակ մոտակայքում կան մի քանի ֆիթնես կենտրոններ, և չնայած բարձր զբաղվածության, շրջակայքում հիմնականում հանդիպում են 18-45 տարեկան տղամարդիք, ովքեր առողջ ապրելակերպ վարելու պատճառով դժվար թե այցելեն Ձեր բար 2 բաժակ գարեջուր ըմպելու:
  • Խնդիրներ ենթակառուցվածքների հետ. Էլեկտրականության անբավարար հզորությունը, վատ ձայնամեկուսացումը, փողոցի լուսավորության բացակայությունը, կոյուղու մշտական խնդիրները և տհաճ հոտերը, քանդված մայթերը և ճանապարհային փոսերը միայն կավելացնեն խնդիրները բացման նախապատրաստական աշխատանքներում: Նման խնդիրների շտկումը կարող է շատ թանկ արժենալ, հաճախ նաև անհնար:
  • Պլանավորված փոփոխություններ կամ չնախատեսված հանգամանքներ. Վայրը ընտրելիս համոզվեք, որ տարածքում չի նախատեսվում վերանորոգման կամ քանդման աշխատանքներ: Մեկ այլ դեպքում, եթե տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղային հատվածում, նույնիսկ լավ ձայնամեկուսացման դեպքում կգտնվեն մարդիկ, ովքեր կտրուկ դեմ կլինեն առհասարակ բարի բացմանը տվյալ տարածքում և ամեն կերպ խոչընդոտներ կստեղծեն Ձեր հաստատության բնականոն գործունեության համար: Դրանից խուսափելու համար կարող եք հանդիպել և խոսել շենքի բնակիչների հետ, համաձայնության գալ որոշ կետերի շուրջ, և ինտեգրվել տվյալ համայնքի կյանքում, հնարավորինս սահուն կերպով:

Մրցակիցներին դիտարկեք որպես խելացի գործարարներ: Եթե ինչ-որ տեղ դեռևս չկա գործող բար, նշանակում է այդ վայրը չի համապատասխանում նման ֆորմատի հաստատություն հիմնելու համար:

Վերահսկողությունը պետական մարմինների կողմից.

Հասարակական սննդի կազմակերպման համար նախատեսված ցանկացած հաստատություն մանրակրկիտ ուսումնասիրվում է պետական մարմինների կողմից, ինչպիսիք են պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Խիստ պահանջներ են ներկայացվում խոհանոցի աշխատանքների և օդափոխության կազմակերպմանը, աշխատանքային տարածքի չափանիշներին համապատասխանությանը, վերանորոգման ժամանակ օգտագործվող նյութերի որակին և սննդամթերքի պահպանման պայմաններին:

Բացի այդ անհրաժեշտ է գնահատել տարածքի ֆունկցիոնալությունը՝ նախագծի փոփոխման հնարավորությունը, բոլոր կոմունիկացիաների (ջրամատակարարում և կոյուղի, էլեկտրականության և գազի մատակարարում) առկայությանը, որոնք կապահովեն հաստատության անխափան աշխատանքը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել էլեկտրաէներգիայի հզորությանը:

Վարձակալե՞լ թե գնե՞լ.

Տարածքն ընտրելիս հիմնականում ընտրության երկու տարբերակ է լինում՝ վարձակալել կամ գնել: Սկզբնական փուլում տարածք գնելը կարող է նպատակահարմար չլինել: Սկզբնական ներդրումները ավելի նպատակահարմար է իրականացնել լավ սարքավորումների ձեռքբերման, գրավիչ ինտերիերի ստեղծման և հաստատության գովազդի ու առաջխաղացման մեջ:

Տարածքի վարձակալության դեպքում վարձակալության պայմանագրի կնքումը անհրաժեշտ պայման է: Խուսափեք առանց պայմանագրի որևէ գործունեություն սկսելուց: Պայմանագիր կնքելիս հաշվի առեք վարձակալության ժամկետը, քանի որ շահավետ չի լինի 2 տարի անց ազատել վարձակալած տարածքը և տեղափոխվել այլ վայր: Առաջին հերթին զգալի ծախսեր կպահանջվի տեղափոխությունն իրականացնելու համար և երկրորդ՝ հնարավոր է զրկվեք մշտական հաճախորդների մեծ զանգվածից: Հենց այս պատճառով էլ պետք է վարձատուի հետ նախապես մանրամասն քննարկել բոլոր կետերը, ինչու չէ նաև քննարկել հետագայում տվյալ տարածքի գնման հնարավորությունները:

Տարածքի ընտրության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ գոյություն ունի պետության կողմից մշակված գոտիների դասակարգման աղյուսակ, որտեղ տարբեր համայնքներում և փողոցներում գործող հաստատությունների համար տարբեր հարկեր ունեն տարբեր սահմանաչափեր:

ՀՀ տեղական տուրքերի և վճարների մասին օրենքով սահմանված է, որ Երևան քաղաքի փողոցները դասակարգված են տարբեր գոտիներում: Հանրային սննդի հաստատության գտնվելու գոտուց կախված, վճարման ենթակա հարկերը և անհրաժեշտ թույլտվությունների սահմանաչափերը տարբեր են:

Ստորև ներկայացված է Երևան քաղաքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի սահմանաչափերն, ըստ գոտիների և տարածքի մեծության.

Ստորև ներկայացված է Երևան համայնքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի սահմանաչափերն, ըստ գոտիների և տարածքի մեծության.

Հանրային սննդի հաստատություններում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար 50 000-100 000 դրամ է՝ կախված գտնելու վայրից և տարածքի մեծությունից:Հաշվի առեք նաև, որ բարերը հիմնականում աշխատում են 24:00-ից հետո և դրանց անբաժանելի մասն են կազմում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքը, որի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիաներ:

Մեծապես, տարածքի ճիշտ ընտրությունից է կախված Ձեր բարի հետագա հաջողությունը, չանտեսելով, իհարկե, մյուս կարևոր գործոնները:

Բարի համար համապատասխան վայրն ընտրելուց հետո, ժամանակն է անցում կատարել հաջորդ քայլին՝ բարի տարածքի նախապատրաստմանը:

2020-02-13 10:57:00
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 19, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Դրամական հոսքերի կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 20, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 26, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ֆինանսական որոշումների կայացում
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 27, 2020
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: