ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՇԽԱՏԱԿՑԻ
Այս բաժնում կծանոթանաք աշխատակիցների՝ աշխատանքի ընդունելու համար իրականացվող քայլերին և դրանց առանձնահատկություններին։
Քայլ 1․ Մշակել արդյունավետ աշխատանքային նկարագիր
Մինչ անձնակազմի ընտրության գործընթացը սկսելը անհրաժեշտ է մշակել հստակ աշխատանքային նկարագիր, որը հետագայում կօգնի բացահայտել և ընտրել լավագույն թեկնածուներին մի շարք դիմորդներից։ Աշխատանքային նկարագիրը հիմնականում ներառում է 2 բաղադրիչներ՝ աշխատանքային պարտականությունների և պահանջվող որակավորումների ամփոփ նկարագիր։ Արժե հատկացնել ժամանակ և ստեղծել լիարժեք աշխատանքային նկարագիր, քանի որ պետք է վստահ լինեք, որ գիտեք, թե ինչ գործառույթ է կատարելու անձը այդ պաշտոնում: Նաև պետք է ներկայացնեք այն այնպես, որ դիմորդի և Ձեր պատկերացումները աշխատանքի մանրամասների վերաբերյալ առավելագույնս համապատասխանեն։
Անձնակազմի ընտրության գործընթացը արդյունավետ կերպով իրականացնելու և ցանկալի թեկնածուին գտնելու համար խորհուրդ ենք տալիս հաշվի առնել հետևյալ խորհուրդները՝
Խուսափե՛ք անորոշությունից
Աշխատանքային գործառույթներն ու պարտականությունները նկարագրեք առավելագույնս հստակ։ Օրինակ՝ կոշիկ արտադրող կազմակերպության պարագայում «ապրանքների վաճառքի իրականացում»-ի փոխարեն ճիշտ է նշել՝ «ներկայացնել կազմակերպության արտադրանքը հաճախորդներին ընկերության վաճառքի սրահներում, օգնել հաճախորդներին ընտրել իրենց համապատասխանող ձև և չափ»։
Դասակարգե՛ք առաջնահերթություն
Գործառույթների և պարտականությունների հստակ սահմանումից հետո դասակարգեք դրանք ըստ կարևորության։ Այս սկզբունքը կընձեռի հնարավորություն տարանջատելու այն, ինչը անխուսափելիորեն անհրաժեշտ է աշխատանքային պարտականությունների կատարման համար, այն, ինչը ցանկալի է, ինչը կարող է հանդիսանալ առավելություն և ինչն է ոչ տեղին։
Քննարկե՛ք աշխատանքային նկարագիրը տվյալ պաշտոնի հետ առնչվող անձնակազմի հետ
Քննարկեք աշխատանքային նկարագիրը այն մարդկանց հետ, ովքեր ի պաշտոնե առնչվելու են տվյալ աշխատակցի հետ կամ ղեկավարելու են նրան։ Արդյունքում՝ առավել լավ կպատկերացնեք, թե պրակտիկ աշխատանքային առօրյայում որոնք են հանդիսանալու տվյալ աշխատակցի հիմնական գործառույթները։
Քայլ 2․ Մշակել գրավիչ և արդյունավետ աշխատանքային հայտարարություն
Աշխատանքի հայտարարությունը հավանական թեկնածուի և կազմակերպության միջև առաջին կապն է։ Հետևաբար աշխատանքային հայտարարությունը պետք է օգտագործել որպես գործիք՝ գրավելու ամենահամապատասխան թեկնածուներին, որպեսզի հայտարարություն ընթերցողը ցանկանա կազմակերպության մաս հանդիսանալ։
Աշխատանքային հայտարարությունում անհրաժեշտ է՝
Հայտարարությունում ներառեք աշխատանքի սեղմ նկարագիր, որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչ է ակնկալվում աշխատակցից տվյալ պաշտոնում։ Օրինակ կարող եք ասել՝ «Ընտրված աշխատակիցը պատասխանատու կլինի հաճախորդների բացահայտման, տաք զանգեր կատարելու, գործնական հարաբերություններ ստեղծելու համար»։
Նշեք կրթությանը և մասնագիտական փորձին ներկայացվող պահանջները, ինչը կօգնի առավել կրճատել անհամապատասխան դիմորդների քանակը։
Ահա 10 հարթակներ, որոնք նախատեսված են աշխատանքային հայտարարությունների տեղադրման համար։
www.careercenter.am |
www.job.am |
www.jobfinder.am |
www.jobs.am |
www.joblist.am |
www.ijob.am |
www.ratings.am |
www.jobex.am |
www.hr.am |
www.jobspider.am |
Աշխատակցի ընտրության գործընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՇԽԱՏԱԿՑԻ