Ինչպե՞ս են իրականում գործում Instagram-ի ալգորիթմները: Ինչպե՞ս ստանալ հավանումների, մեկնաբանությունների և դիտումների առավելագույն քանակ: Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել տարբեր կայքերում, որտեղ տեղեկատվությունը հաճախ իրականությանը չի համապատասխանում: Ներկայացնենք թե ինչպես է իրականում աշխատում Instagram-ի ալգորիթմը:
Փոփոխությունները տեղի են ունենում յուրաքանչյուր ակնթարթ՝ հիմք ընդունելով օգտագործողի վարքագիծը, ըստ որի համակարգը արձագանքում է օգտագործողի ցանկացած քայլին: Instagram-ի լրահոսը Ձեզ ցույց չի տալիս պատահական գրառումներ Ձեր հավանած էջերից, նա դրանք ընտրում է ըստ Ձեր նախասիրությունների: Որքան սոցիալական ցանցը վստահ լինի, որ գրառումը Ձեզ դուր կգա, այնքան ավելի հավանական է, որ այն կցուցադրվի/կհայտնվի Ձեր լրահոսում:
Առաջին հերթին դիտարկվում է նկարին կամ տեսահոլովակին բովանդակության համապատասխանությունը: Որքան շատ դիտումներ/վիդեո տարբերակի համար/, մեկնաբանություններ, պահպանումներ /save/ և հավանումներ հավաքի գրառումը այնքան մեծ կլինի հավանականությունը, որ լրահոսում առաջին շարքերում կցուցադրվի: Սա նշանակում է, որ պետք է փորձեք հնարավորինս բովանդակալից և հետաքրքիր գրառումներ կատարել:
Վիդեո տարբերակով գրառումները հիմնականում ցուցադրվում են այն օգտատերերի լրահոսում, ովքեր հետաքրքրված են և հաճախ են դիտում նման հոլովակները մինչև վերջ: Գրառման ձևաչափն ընտրելիս կենտրոնացեք Ձեր լսարանի նախասիրությունների վրա: Եթե նրանք ավելի լավ են արձագանքում տեսահոլովակներին, ապա ավելի հաճախակի դարձրեք տեսահոլովակների հրապարակումները:
Պետք չէ կենտրոնանալ և ընտրել այն ժամերը, երբ վստահ եք Ձեր լսարանը առցանց է գտնվում: Այդ ժամերին, ընդհակառակը, մրցակցությունը ավելի է բարձրանում: Կարելի է գրառումներ կատարել ավելի պասիվ ժամերի, իսկ հավանումներ հավաքել փոքր-ինչ ուշ, քանի որ նրանց լրահոսում Ձեր գրառումը ցուցադրվում է կախված Ձեր էջի հանդեպ իրենց ցուցաբերած հետաքրքրությունից:
Որոշ սահմանափակումներ, որոնք պետք է իմանալ:
Հետևումների, հավանումների և դիտումների սահմանափակումների իմացությունը թույլ կտա չխախտել սոցիալական ցանցի կանոնները և դրա համար տույժեր չստանալ: Առաջին հերթին սա վերաբերում է Instagram-ում ավտոմատացված խթանման ծառայություններից օգտվողներին: Բացահայտված խախտումների դիմաց Դուք կարող եք հանդիպել արգելափակումների հետևյալ տեսակներին՝
Ստորև ներկայացված աղյուսակում նշված են հետևումների, հավանումների և մեկնաբանությունների համար նախատեսված սահմանափակումները կախված էջի գործողության ժամկետից:
Էջի գործողության ժամկետ |
Հետևումներ |
Հավանումներ |
Մեկնաբանություններ |
|||
Ամիս |
Ժամ |
Ամիս |
Ժամ |
Ամիս |
Ժամ |
|
Մինչև 3 ամիս գործող |
2000 |
20-40 |
300 |
25 |
150 |
30 |
3-6 ամիս գործող |
3000-4000 |
30-60 |
1200 |
25-50 |
200 |
40 |
Հին էջեր |
5000-6000 |
40-60 |
900 |
50 |
250-300 |
50 |
Պետք է հաշվի առնել, որ բաժանորդագրումների /follow/ և ապաբաժանորդագրումների /unfollow/ քանակները, գումարվում են միմյանց և հաշվում որպես առանձին գործողություններ: Նույնը տեղի է ունենում նաև հավանումների պարագայում:
Գոյություն ունեն որոշ սահմանափակումներ նաև Direct-ով տեղեկատվության ուղարկման, Story-ում, նկարներում և մեկնաբանություններում էջը նշելու համար:
Direct-ով տեղեկատվության ուղարկում:
Սա ամենաբարդ կետն է, քանի որ ամենից հաճախ արգելանքները դրվում են հենց այս պատճառով: Ամենից լավ տարբերակն է ուղարկել նամակներ միայն հետևորդներին: Այս դեպքում սահման համարվում է բաց երկխոսությունների քանակը: Իսկ եթե հետևորդ չհանդիսացող էջերին փորձեք նամակներ ուղարկել արգելանքներ ստանալու ռիսկը զգալիորեն կաճի: Նման գործողությունները դիտարկվում են որպես կասկածելի ակտիվություն, և բացի այդ, օգտատերերը կարող են սպամ ուղարկել: Մինչև 3 ամսվա օգտատերերին լավ է սահմանափակվել օրական 20-30 նամակով և ուղարկել ժամում 5-ից ոչ ավել նամակ: 3-6 ամիս գործող օգտատերերին՝ օրական մինչև 40 նամակ, ժամում մինչև 15: Հին օգտատերերի համար՝ 50-ից ոչ ավել օրական նամակ և ժամում առավելագույնը՝ 20:
Նամակներ ուղարկելու ինտերվալը խորհուրդ է տրվում սահմանել նվազագույնը 8-10 րոպե:
Նշումներ նկարներում, Story-ում և մեկնաբանություններում:
Անկախ էջի գործողության ժամկետից՝ կարող եք յուրաքանչյուր գրառման տակ նշել Ձեր անվանումը առավելագույնը 5 անգամ: Մեկնաբանություններում կարող եք նշել առավելագույնը 5 օգտատիրոջ: Story-ում նշելիս լավ է չգերազանցել 10-ը: Story տեղադրելու սահմանը ամսական համարվում է 500-ը:
Նշված սահմանափակումները հաճախակի թարմացվում են, իսկ նոր սահմանների իմացությունն ու պահպանումը կօգնի խուսափել արգելափակումներից: Սահմանափակումները սահմանվում են սոցիալական ցանցի մշակողների կողմից: Դրանք անհրաժեշտ են կեղծ խթանման մեթոդների կիրառությունից խուսափելու համար, և նպատակ ունեն պահպանել սոցիալական կայքի «մաքրությունը»: