ԱՇԽԱՏԱՆՔԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ
Աշխատանքի էական պայմաններն են՝
Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում Գործատուն կարող է փոփոխել աշխատանքի էական պայմանները (սակայն աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն իրեն հակացուցված է առողջական վիճակի բերումով): Աշխատողը պետք է ծանուցվի փոփոխության մասին տվյալ Գործատուի մոտ ստաժից կախված ժամկետներում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Կողմերը փոխադարձ համաձայնության դեպքում կարող են ցանկացած ժամանակ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ կնքելով պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում կողմերից որևէ մեկը կարող է լուծել այն՝ առնվազն 10 օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին: Աշխատողը կարող է նաև չծանուցել գործատուին և ժամկետը լրանալուց հետո դուրu չգալ աշխատանքից: Եթե գործատուն չի պահպանում ծանուցման ժամկետը, ապա նա պետք է ուշացման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար աշխատողին վճարի տուժանք՝ միջին օրական աշխատավարձի չափով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՇԽԱՏՈՂԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ կատարվում է հետևյալ փուլերով՝
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼ ՀԻՄՔԵՐ
2. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը, օրինակ՝ եթե անձը դատապարտվել է ազատազրկման:
3. Օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից, օրինակ՝ եթե անձին զրկել են վարորդական իրավունքից, վերջինս չի կարող կատարել վարորդի աշխատանքը:
4. Աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով լիազորած մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում:
5. Աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում հարցի կարգավորումը տե՛ս «Աշխատանքի էական պայմանների փոփոխումը» բաժնում:
6. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում կարող է միակողմանիորեն լուծվել գործատուի մահվան օրվանից` մահվան վկայականի հիման վրա: Եթե աշխատողը չի լուծում աշխատանքային պայմանագիրը գործատուի մահվան օրվա դրությամբ, ապա գործատուի մահվան օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նրա հետ կարող են աշխատանքային հարաբերությունները շարունակվել` ֆիզիկական անձ գործատուի գույքի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի հետ, որն այս դեպքում դառնում է գործատու:
7. Աշխատողի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի ընտանիքի անդամի կողմից մահվան վկայականը ներկայացնելու օրվանից: Մահացած աշխատողին հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում:
8. Աշխատանքի ընդունվելիս աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը (փաստաթղթերը) կեղծ լինելու դեպքում: Սա վերաբերում է անձը հաստատող փաստաթղթին, կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականին (եթե աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ) ու առողջական վիճակի մասին տեղեկանքին (եթե աշխատանքի համար պահանջվում է սկզբնական բժշկական զննություն, կամ եթե աշխատանքի է ընդունվում մինչև 18 տարեկան անձ):
9. Փորձաշրջանի արդյունքներով այն կողմը, ում պահանջով սահմանվել է փորձաշրջանը, կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը լուծել պայմանագիրը` այդ մասին 3 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով մյուս կողմին։
10. Աշխատանքի ընդունվելիս աշխատողը թաքցրել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը: Օրինակ, եթե կա օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում այն մասին, որ անձը իրավունք չունի բժշկական պրակտիկայով զբաղվել և անձը այդ փաստը գործատուից թաքցրել է:
Ի՞ՆՉՊԵՍ ԾԱՆՈՒՑԵԼ ԱՇԽԱՏՈՂԻՆ
Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`
Գործատուն պետք է ունենա ծանուցումը աշխատողի կողմից ստանալու փաստը հաստատող ապացույց: Օրինակ՝ սովորաբար ծանուցումը առձեռն հանձնվում է աշխատողին, որի վրա վերջինս կատարում է գրառում «ստացա» և ստորագրում է՝ նշելով ամսաթիվը: Հակառակ դեպքում կարելի է ծանուցումը ուղարկել պատվիրված նամակով։
Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95