
Նպատակ`
Պարտավորությունների և սեփական կապիտալի հարաբերակցությունը (Debt-to-Equity Ratio) օգտագործվում է պարտավորությունների և սեփական կապիտալի միջոցով բիզնեսի ակտիվների ֆինանսավորման աստիճանը չափելու նպատակով: Այն հաշվարկվում է ընդամենը պարտավորությունները բաժանելով ընդամենը ակտիվների և ընդամենը պարտավորությունների տարբերության, այսինքն՝ սեփական կապիտալի վրա:

Նշանակություն`
Ստացված ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան է կազմակերպության՝ ակտիվների ձեռքբերման նպատակով վերցրած պարտավորությունների չափը: Բարձր ցուցանիշը նշանակում է որ կազմակերպության ֆինանսավորումը ավելի շատ ստացվում է արտաքին աղբյուրներից, օր.՝ բանկից, հետևաբար և բարձր տոկոսներով ու ռիսկայնությամբ: Ցածր գործակիցը ավելի ցանկալի է, քանի, որ ռիսկի գործոնը ցածր է և երաշխավորում է ավելի կայուն ֆինանսական վիճակ: Սակայն, երբեմն արտաքին ֆինանսավորման արդյունքում կազմակերպությունը կարող է ավելի շատ շահույթ ստանալ: Եթե գործակիցը հավասար է 1, ապա կնշանակի, որ ներդրողներն ու պարտատերերը ունեն հավասար մասնաբաժիններ կազմակերպության ակտիվների մեջ: