Երևանի ավագանին, ելնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից` 2017 թվականի համար սահմանել է ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի և հիմնակական ու ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության նոր դրույքաչափեր:
Հիմնական փոփոխությունը հետևյալն է. եթե նախկինում տուրքի չափը կախված էր միայն գոտիականությունից (որ օբյեկտը որտեղ գտնվում), ապա այժմ տուրքը տարբերվում է նաև ըստ օբյեկտի չափի։
Օրինակ, 2016 թվականին Երևանի քաղաքային համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը 1-ին գոտու փողոցների համար 30625 դրամ էր։ Այսինքն, թե՛ փոքր կրպակը, թե՛ մեծ սուպերմարկետը, վճարում էին նույն չափի տուրք։
2017 թվականին տրամաբանությունը փոխվում է։ 1-ին գոտու մինչև 26քմ մակերես ունեցող խանութի տուրքը սահմանվում է 17500 դրամ, 26-50քմ-ի համար՝ 22750 դրամ և այդպես շարունակ (որքան մեծ, այնքան շատ)։ Օրինակ՝ 501քմ-ից մեծ մակերես ունեցող սուպերմարկետի տուրքը կկազմի 175000 դրամ։
Ինչպես նշվում է ավագանու որոշման հիմնավորման մեջ, նոր դրույքաչափերի սահմանումը բարենպաստ պայմաններ է ստեղծում առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն իրականացնելիս փոքր և միջին ձեռնարկատերերի համար` համեմատած սուպերմարկետների, խոշոր ռեստորանային համալիրների և այլ խոշոր օբյեկտների հետ:
Դրույքաչափերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Կայք՝ www.b4b.am
Էլ. հասցե՝ info@b4b.am
Հեռ՝ 011 75 00 75