Մարքեթինգային պլանը այն փաստաթուղթն է, որն արտացոլում է կազմակերպության անելիքները շուկայի մասին և ցույց է տալիս, թե ինչպես է կազմակերպությունը ձգտում հասնել իր առջև դրված նպատակներին: Մարքեթինգային պլանով ամրագրվում է կազմակերպության հաճախորդների հետ արդյունավետ և նպատակահարմար հարաբերությունների հաստատման ռազմավարությունը և ուղիները: Ի տարբերություն բիզնես-պլանի, որն իրենից ներկայացնում է առաքելությունների, նպատակների, ռազմավարությունների և ռեսուրսների բաշխման նկարագրություն՝ մարքեթինգային պլանը ընդգրկում է ավելի նեղ տիրույթ: Վերջինիս մեջ նկարագրվում է, թե կազմակերպությունը ինչպես պետք է հասնի իր ռազմավարական նպատակներին, ինչպիսի ռազմավարություններ և մարտավարություններ պետք է դրա համար մշակվեն, սպառողների ո՞ր սեգմենտի համար է այն աշխատելու և այլն: Մարքեթինգային պլանը պետք է կապակցված լինի այլ ստորաբաժանումների պլանների հետ:
Ժամանակակից մարքեթինգային պլանների կիզակետում հաճախորդն է և մրցակցային վերլուծության արդյունքները, դրանք ավելի հիմնավորված են և իրատեսական: Մարքեթինգային պլանի կազմման համար ստեղծվում են միջֆունկցիոնալ թիմեր, որպեսզի հաշվի առնվեն բոլոր ստորաբաժանումների կարծիքները: Այն կազմվում է 1 տարի ժամկետով, սակայն որոշ պլաններ կարող են ավելի երկարաժամկետ լինել: