Ստորև ներկայացված են 9 ամենահաճախ հանդիպող սխալները, որոնք թույլ են տալիս ստարտափները: Անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր կետերը և փորձել խուսափել սխալներից:
Ստարտափի հաջող մեկնարկը, իհարկե, կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ հետագա քայլերի պլանավորումը: Շատ հաճախ սկսնակ ձեռնարկատերերը անտեսում են այս քայլը, որի արդյունքում էլ խճճվում են բիզնեսի կառավարման դժվարությունների մեջ և ձախողվում: Պլանավորումը համարվում է անհրաժեշտ գործիք՝ բիզնեսը ճիշտ կառավարելու և զարգացնելու համար: Պլանավորումը կարելի է իրականացնել բիզնես պլանի, մարքեթինգային պլանի և ֆինանսական պլանի միջոցով, որոնք կօգնեն հստակ պատկերացում կազմել ողջ բիզնեսի ակնկալիքների, նպատակների և հետագա քայլերի մասին, և որի արդյունքում ձախողվելու հավանականությունը կնվազի:
Կախված ապրանքի կամ ծառայության բնույթից հաշվի առեք սպասվող մեծ իրադարձությունները, միջոցառումները և տոները: Օրինակ, եթե մեկնարկեք ձեր գործունեությունը դեկտեմբեր ամսին, հավանաբար դրան բավականաչափ ուշադրություն չի դարձվի՝ հաշվի առնելով համացանցում իշխող նոր տարվա թեմայով գրառումները և տոնական ակցիաները: Հակառակ դեպքում, եթե Ձեր ապրանքը կամ ծառայությունը սերտ կապված է հենց տվյալ տոնի հետ, ապա այն մեկնարկելու համար ավելի հարմար ժամանակահատված հավանաբար չի լինի: Հաճախ ստարտափները ձախողվում են այս ամենը հաշվի չառնելու պատճառով, հետևաբար խորհուրդ է տրվում սահմանել վերջնաժամկետներ և ձգտել հասնել դրանց՝ համոզված լինելով, որ ընկերությունը լիովին պատրաստ է բացման:
Սահմանելով հստակ նպատակներ՝ Դուք կհասկանաք, թե որտեղից պետք է սկսեք Ձեր բիզնեսը և ուր պետք է հասնեք: Իմանալով բիզնեսի զարգացման ուղղությունը՝ Դուք կմշակեք հատուկ քայլեր, որոնց օգնությամբ կհասնեք Ձեր առջև դրված բիզնես նպատակներին:
Հաճախ սկսնակ բիզնեսի ղեկավարների վստահության պակասը և ձախողվելու վախը պատճառ է հանդիսանում թերագնահատելու սեփական ապրանքը և ծառայությունը: Արդյունքում նրանք նվազեցնում են ապրանքի և ծառայության գինը, և դա ազդում է նաև բրենդի ընկալման վրա, իսկ այդ ամենը վերականգնելը շատ երկար ժամանակ է պահանջում: Այդ իսկ պատճառով հարկավոր է մինչ բիզնես սկսելը պատշաճ ուսումնասիրել շուկան և վստահ լինել սեփական հնարավորությունների և արտադրանքի կամ մատուցված ծառայությունների որակի վրա:
Ստարտափ ընկերությունները սովորաբար իրենց գործունեությունը սկսում են միջինում 3-4 աշխատակիցների ներգրավմամբ: Նրանք աշխատում են օրական 18 ժամ իրենց գաղափարը հանրությանը ճանաչելի դարձնելու համար: Սխալ աշխատակցի ընտրությունը մեծ ազդեցություն կունենա ընկերության վրա: Ստարտափների մոտ 25%-ը ձախողվում է փորձի, մոտիվացիայի, հմտությունների պակասի պատճառով: Հետևաբար ճիշտ աշխատակիցների ընտրությունը մեծ դեր է խաղում ընկերությունում, քանի որ նրանցից է կախված ընկերության գործունեության ապագան:
Տեխնոլոգիաների առկայությունը հեշտացնում է ցանկացած ոլորտի բիզնես գործունեությունը: Այն կարող է ապահովել փոքր բիզնեսի ղեկավարներին նոր հնարավորություններով, օգնել նրանց աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ և անգամ գումար խնայել: Ճիշտ է, նոր տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է սովորելու և այն կիրառելու համար որոշ ժամանակ և միջոցներ, սակայն այդ ամենից հրաժարվելը կարող է բացասաբար ազդել Ձեր բիզնեսի զարգացան վրա:
Հաջողված մարքեթինգի ամենակարևոր քայլերից մեկը հաճախորդների ճիշտ թիրախավորումն է: Հարկավոր է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հստակեցնելու համար, թե որ հաճախորդներին եք ցանկանում ներգրավել, որտեղ կարող եք նրանց փնտրել և ինչպես նրանք կարձագանքեն Ձեր մարքեթինգային գործողություններին: Ամենահաճախ հանդիպող սխալներից մեկն այն է, որ փոքր բիզնեսի ղեկավարները իրենց պոտենցիալ հաճախորդ համարում են բոլորին, փոխարենը հարկավոր է թիրախավորել և ընտրել հաճախորդների կոնկրետ խումբ, նրանց ուղղակիորեն հասնելու և ապրանքը գովազդելու համար, ինչը նաև կխնայի մարքեթինգային ծախսերը:
Նոր բիզնես սկսելիս յուրաքանչյուր ղեկավար պետք է գիտակցի, որ սովորաբար բիզնեսը զարգանում է աստիճանաբար, և հնարավոր է սկզբնական ժամանակաշրջանում չապահովի եկամտաբերության բարձր շեմ: Մի շարք ստարտափներ դադարեցնում են իրենց գործունեությունը միայն այն պատճառով, որ առաջին մի քանի ամիսների ընթացքում աշխատել են վնասով: Նման խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել բյուջետավորում՝ հաշվի առնելով առաջին մի քանի ամիսների գործունեության անընդհատության ապահովման համար անհրաժեշտ միջոցները: Բյուջետավորումը նաև կօգնի փոքր բիզնեսի ղեկավարներին խուսափել հավելյալ ոչ պարտադիր ծախսերից:
Սկսնակ ձեռնարկատերերը անտեսում են մի շարք մարքեթինգային գործողություններ, որոնք կարող են լայն ճանաչում բերել ընկերությանը: Ստարտափ ընկերությունների համար նպատակահարմար է իրականացնել առցանց մարքեթինգ, որը մեծ ներդրումներ չի պահանջում, և համարվում է քիչ ծախսատար: Ստարտափ ընկերությունները պետք է հասանելի լինեն առցանց, քանի որ սպառողների մեծ խումբ նոր ապրանքը կամ ծառայությունը առաջին հերթին փնտրում են համացանցում: Մինչ վեբ կայք ստեղծելը՝ փոքր ընկերությունները կարող են գործել մի շարք սոցիալական ցանցերում, և կարող են հաջողության հասնել՝ ներգրավելով նոր սպառողների: