sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ոգեշնչող և մոտիվացնող բիզնես գրքեր
(2)
2.0

Ձեզ ենք ներկայացնում գրքեր կամքի ուժի, ձեռնարկատիրական մտածողության և բիզնեսի գաղտնիքների վերաբերյալ: Այս գրքերը կօգնեն Ձեզ նոր տեսանկյունից նայել Ձեր բիզնեսին և կյանքին, նաև կնպաստեն նոր գաղափարների առաջացմանը և անձնային աճին։

"Delivering Happiness" Թոնի Շեյ Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Գիրքը պատմում է, թե ինչպես է Թոնի Շեյը դարձել հաջողակ բիզնեսմեն՝ սկսելով ինը տարեկանում ֆերմայում որդեր բուծելուց։ Հեղինակը պատմում է արդեն հետագայում իր կողմից հիմնված Զապոս (Zappos) ընկերությունը՝ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլլարով Ամազոնին (Amazon) վաճառելու մասին։ Իսկ մինչ այդ Շեյը հասցրել էր իր կողմից հիմնադրած մեկ այլ բիզնես վաճառել Մայքրոսոֆթ (Microsoft) ընկերությանը, կրկին շատ մեծ գումարի դիմաց։

Շնորհիվ հեղինակի գրելու տաղանդի՝ այս գիրքը ամենազվարճալի և ուրախ բիզնես գրքերից է և շնորհիվ հեղինակի ձեռնարկատիրական տաղանդի՝ ամենատպավորիչ և օգտակարներից է։

"Good to Great" Ջիմ Քոլինզ Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Ինչպե՞ս միջին բիզնեսը վերածել մեծ բիզնեսի: Հենց այս հարցի պատասխանն էլ կգտնեք Ջիմ Քոլինզի գրքում։ Գրքում՝ Ջիմ Քոլինզը պատմում է իր վեցամյա ուսումնասիրության արդյունքների մասին, որտեղ՝ մեծ հաջողություններ գրանցած ընկերություններին համեմատում է հաջողությունների չհասած ընկերությունների հետ: Հաջողություններ գրանցած բոլոր մեծ ընկերություններում կան նմանատիպ գործոններ, մասնավորապես՝ կարգապահ անձնակազմ, կարգավորված մտածողություն ու գործողություններ և թռիչքային էֆեկտ (эффект маховика): Թռիչքային էֆեկտը մի քանի կարևոր գործոնների համակցությունն է, որի շնորհիվ միայն, փոքր և «լավ» կազմակերպությունից կարելի է դառնալ մեծ և հաջողակ կազմակերպություն։ Տվյալ մոտեցումը ավելի մանրամասն նկարագրված է գրքում:

Սկզբում, կազմակերպությունը պետք է ստեղծի և ամրապնդի իր ներուժը՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային ռեսուրսների, կառավարման համակարգի, փաստերից չխուսափելու և դատարկ հույսեր չփայփայելու վրա։ Այնուհետև կազմակերպությունը կկարողանա մտնել արագ աճի փուլ՝ ջանքերը կենտրոնացնելով եկամտաբեր աշխատանքի վրա, կարգապահություն հաստատելով և միայն ամենաանհրաժեշտ սարքավորումների համար ռեսուրսներ տրամադրելով։ Ջիմ Քոլինզը խորհուրդ է տալիս առաջնային ունենալ կարգապահ և գրագետ թիմ, այնուհետև ստեղծել ճիշտ մտածողություն և անել ճիշտ և կարգապահ գործողություններ։

"Rework" Ջեյսոն Ֆրայդ, Դեվիդ Հանսոն Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Գիրքը կօգնի հասկանալ թե, ինչպե՞ս սկսել բիզնես, եթե ցանկանում եք համատեղել հիմնական աշխատանքի հետ, և ինչպես կատարելագործել գործող բիզնեսը: Գրքում կստանք մի շարք հարցերի պատասխաններ․ ո՞րն է ընկերության օպտիմալ չափը, ինչո՞ւ պետք է մեծացնել բիզնեսը, ի՞նչն է պետք պլանավորել և ինչպես և արդյո՞ք պետք է սովորել սխալների վրա։

Գիրքը հիմնված է Ջեյսոն Ֆրայդի և Դեվիդ Հանսոնի փորձի վրա։ Նրանք հաջողակ գործարարներ են, ովքեր աշխատում են թվային բիզնեսում և 37Signals ընկերության հիմնադիրներն են։ Այս ընկերության պրոդուկտներից օգտվում է ավելի քան երեք միլիոն մարդ։

Գիրքը կարդացվում է մի շնչով, շատ հետաքրքիր է, ոգեշնչող և տալիս է օգտակար գործնական գիտելիքներ։

"Great Work" Դեվիդ Ստորտ Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Երկար ժամանակ բոլորը մտածում էին, որ հաջողությունը անմիջական կապ ունի IQ-ի, տաղանդի, կրթության մակարդակի, սեռի և պաշտոնի հետ։ Այս գիրքը հակառակն է ապացուցում և պնդում է, որ նորարարություններ կարող է ստեղծել ցանկացած մարդ։ Դուք կսովորեք, թե ինչպես զարգացնել հինգ գործնական հմտություններ, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել նոր գաղափարներ, նորարարական մոտեցումներ ցուցաբերել և այնպես աշխատել, որ բոլորը նկատեն և գնահատեն: Գիրքը ապացուցում է, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ է և նրանցից շատերը աշխարհը կդարձնեն ավելի լավը՝ շնորհիվ նոր գաղափարների։

"Screw It, Let's Do It" Ռիչարդ Բրենսոն Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Անգլիացի միլիարդատեր և աշխարհահռչակ գործարար Ռիչարդ Բրենսոնը Virgin ապրանքանիշի հիմնադիրն է, որն իր մեջ միավորում է ավելի քան 400 ընկերութուններ ամենատարբեր ոլորտներում, հրատարակչական գործունեությունից մինչև ավիափոխադրումներ և տիեզերական ու ստորջրյա զբոսաշրջություն։ Հեղինակը առաջարկում է կյանքի նոր մոտեցում, որը կօգնի յուրաքանչյուրին ստեղծագործական աճի, անձանական աճի և ինքնադրսևորման ճանապարհին։ Հեղինակը խորհուրդ է տալիս վերցնել կյանքից ամեն ինչ։ Գիրքը շատ լավատեսական է, հավատ է ներշնչում մարդու անսահման հնարավորությունների նկատմամբ: Այս գրքի ընթերցումը իրոք հաճույք է պատճառում և մոտիվացիայի լավ աղբյուր է։

"Think and Grow Rich" Նապոլեոն Հիլլ Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Նապոլեոն Հիլլն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կյանքն ու գործունեությունը, ուսումնասիրել է նրանց կյանքի փիլիսոփայությունը և ապրելաոճը: Արդյունքները ներկայացված են այս գրքում: Հեղինակի նպատակը ուրիշներին ոգեշնչելն է միլիարդատեր դառնալու հարցում։ «Մտածիր և հարստացիր» գիրքը քաջալերում է հասնել հեռանկարային նպատակներին:

Կարդացե՛ք այս գիրքը, քանի որ այն կարող է է փոխել Ձեր կյանքը:

"My Life And Work" Հենրի Ֆորդ Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Այս գիրքը պատմում է ավտոմոբիլաշինության նախահայր Հենրի Ֆորդի հետաքրքիր ինքնակենսագրությունը, նաև ներկայացնում է աննախադեպ մասշտաբների արտադրություն հիմնելու պրակտիկ փորձը։ Գիրքը հրատարակվել է ավելի քան 100 անգամ, թարգմանվել է մի շարք լեզուներով: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ գրքի հեղինակը բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկն է` հասարակ տղա, ինժեներ, որին հաջողվեց իր աշխատասիրության ու երազանքի շնորհիվ դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և մարդկությանը պարգևել ավտոմեքենան:

Ցավոք, մեր օրերում Ֆորդի շատ բացահայտումներ մոռացության են մատնվել, բայց մենք վստահ ենք, ձեռնարկատերերը կկարողանան շատ գաղափարներ վերցնել բիզնեսի վերաբերյալ այս դասական աշխատանքից:

"Blue Ocean Strategy" Չան Կիմ, Ռենե Մոբորն Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Մենք հակված ենք մտածելու, որ մրցակցությունը առողջ բիզնեսի խորհրդանիշ է։ Այնուամենայնիվ, ամեն տարի մրցակցությունն ավելի է սրվում, և սպառողի համակրանքին և ընտրությանն արժանանալու համար պայքարը ավելի թեժ է դառնում։ «Հակառակորդների» արյունոտ պայքարի արդյունքում, Բիզնեսի օվկիանոսը «կարմրում է» և դառնում անհնար գոյատևման համար։ Գրքի հեղինակները վստահ են, որ պետք է մի կողմ քաշվել և նոր բան մտածել՝ օգտագործելով շուկայի չօգտագործված տարածքը և կապույտ օվկիանոսի հանգիստ և ազատ ջրերում ձեր բիզնեսը կսկսի աճել: Հեղինակները մանրամասն հրահանգներ են տալիս ընկերությունը ուժեղ մրցակցային դաշտից հանելու և բոլորովին նոր բիզնես մոդել ստեղծելու համար:

Ձեզ ենք ներկայացնում գրքեր կամքի ուժի, ձեռնարկատիրական մտածողության և բիզնեսի գաղտնիքների վերաբերյալ: Այս գրքերը կօգնեն Ձեզ նոր տեսանկյունից նայել Ձեր բիզնեսին և կյանքին, նաև կնպաստեն նոր գաղափարների առաջացմանը և անձնային աճին։


"Delivering Happiness" Թոնի Շեյ
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով


Գիրքը պատմում է, թե ինչպես է Թոնի Շեյը դարձել հաջողակ բիզնեսմեն՝ սկսելով ինը տարեկանում ֆերմայում որդեր բուծելուց։ Հեղինակը պատմում է արդեն հետագայում իր կողմից հիմնված Զապոս (Zappos) ընկերությունը՝ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլլարով Ամազոնին (Amazon) վաճառելու մասին։ Իսկ մինչ այդ Շեյը հասցրել էր իր կողմից հիմնադրած մեկ այլ բիզնես վաճառել Մայքրոսոֆթ (Microsoft) ընկերությանը, կրկին շատ մեծ գումարի դիմաց։


Շնորհիվ հեղինակի գրելու տաղանդի՝ այս գիրքը ամենազվարճալի և ուրախ բիզնես գրքերից է և շնորհիվ հեղինակի ձեռնարկատիրական տաղանդի՝ ամենատպավորիչ և օգտակարներից է։














"Good to Great" Ջիմ Քոլինզ
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով


Ինչպե՞ս միջին բիզնեսը վերածել մեծ բիզնեսի: Հենց այս հարցի պատասխանն էլ կգտնեք Ջիմ Քոլինզի գրքում։ Գրքում՝ Ջիմ Քոլինզը պատմում է իր վեցամյա ուսումնասիրության արդյունքների մասին, որտեղ՝ մեծ հաջողություններ գրանցած ընկերություններին համեմատում է հաջողությունների չհասած ընկերությունների հետ: Հաջողություններ գրանցած բոլոր մեծ ընկերություններում կան նմանատիպ գործոններ, մասնավորապես՝ կարգապահ անձնակազմ, կարգավորված մտածողություն ու գործողություններ և թռիչքային էֆեկտ (эффект маховика): Թռիչքային էֆեկտը մի քանի կարևոր գործոնների համակցությունն է, որի շնորհիվ միայն, փոքր և «լավ» կազմակերպությունից կարելի է դառնալ մեծ և հաջողակ կազմակերպություն։ Տվյալ մոտեցումը ավելի մանրամասն նկարագրված է գրքում:


Սկզբում, կազմակերպությունը պետք է ստեղծի և ամրապնդի իր ներուժը՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային ռեսուրսների, կառավարման համակարգի, փաստերից չխուսափելու և դատարկ հույսեր չփայփայելու վրա։ Այնուհետև կազմակերպությունը կկարողանա մտնել արագ աճի փուլ՝ ջանքերը կենտրոնացնելով եկամտաբեր աշխատանքի վրա, կարգապահություն հաստատելով և միայն ամենաանհրաժեշտ սարքավորումների համար ռեսուրսներ տրամադրելով։ Ջիմ Քոլինզը խորհուրդ է տալիս առաջնային ունենալ կարգապահ և գրագետ թիմ, այնուհետև ստեղծել ճիշտ մտածողություն և անել ճիշտ և կարգապահ գործողություններ։




"Rework" Ջեյսոն Ֆրայդ, Դեվիդ Հանսոն
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով


Գիրքը կօգնի հասկանալ թե, ինչպե՞ս սկսել բիզնես, եթե ցանկանում եք համատեղել հիմնական աշխատանքի հետ, և ինչպես կատարելագործել գործող բիզնեսը: Գրքում կստանք մի շարք հարցերի պատասխաններ․ ո՞րն է ընկերության օպտիմալ չափը, ինչո՞ւ պետք է մեծացնել բիզնեսը, ի՞նչն է պետք պլանավորել և ինչպես և արդյո՞ք պետք է սովորել սխալների վրա։


Գիրքը հիմնված է Ջեյսոն Ֆրայդի և Դեվիդ Հանսոնի փորձի վրա։ Նրանք հաջողակ գործարարներ են, ովքեր աշխատում են թվային բիզնեսում և 37Signals ընկերության հիմնադիրներն են։ Այս ընկերության պրոդուկտներից օգտվում է ավելի քան երեք միլիոն մարդ։


Գիրքը կարդացվում է մի շնչով, շատ հետաքրքիր է, ոգեշնչող և տալիս է օգտակար գործնական գիտելիքներ։




"Great Work" Դեվիդ Ստորտ
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով


Երկար ժամանակ բոլորը մտածում էին, որ հաջողությունը անմիջական կապ ունի IQ-ի, տաղանդի, կրթության մակարդակի, սեռի և պաշտոնի հետ։ Այս գիրքը հակառակն է ապացուցում և պնդում է, որ նորարարություններ կարող է ստեղծել ցանկացած մարդ։ Դուք կսովորեք, թե ինչպես զարգացնել հինգ գործնական հմտություններ, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել նոր գաղափարներ, նորարարական մոտեցումներ ցուցաբերել և այնպես աշխատել, որ բոլորը նկատեն և գնահատեն: Գիրքը ապացուցում է, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ է և նրանցից շատերը աշխարհը կդարձնեն ավելի լավը՝ շնորհիվ նոր գաղափարների։




"Screw It, Let's Do It" Ռիչարդ Բրենսոն
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով


Անգլիացի միլիարդատեր և աշխարհահռչակ գործարար Ռիչարդ Բրենսոնը Virgin ապրանքանիշի հիմնադիրն է, որն իր մեջ միավորում է ավելի քան 400 ընկերութուններ ամենատարբեր ոլորտներում, հրատարակչական գործունեությունից մինչև ավիափոխադրումներ և տիեզերական ու ստորջրյա զբոսաշրջություն։ Հեղինակը առաջարկում է կյանքի նոր մոտեցում, որը կօգնի յուրաքանչյուրին ստեղծագործական աճի, անձանական աճի և ինքնադրսևորման ճանապարհին։ Հեղինակը խորհուրդ է տալիս վերցնել կյանքից ամեն ինչ։ Գիրքը շատ լավատեսական է, հավատ է ներշնչում մարդու անսահման հնարավորությունների նկատմամբ: Այս գրքի ընթերցումը իրոք հաճույք է պատճառում և մոտիվացիայի լավ աղբյուր է։




"Think and Grow Rich" Նապոլեոն Հիլլ
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով


Նապոլեոն Հիլլն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կյանքն ու գործունեությունը, ուսումնասիրել է նրանց կյանքի փիլիսոփայությունը և ապրելաոճը: Արդյունքները ներկայացված են այս գրքում: Հեղինակի նպատակը ուրիշներին ոգեշնչելն է միլիարդատեր դառնալու հարցում։ «Մտածիր և հարստացիր» գիրքը քաջալերում է հասնել հեռանկարային նպատակներին:


Կարդացե՛ք այս գիրքը, քանի որ այն կարող է է փոխել Ձեր կյանքը:




"My Life And Work" Հենրի Ֆորդ
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով

Այս գիրքը պատմում է ավտոմոբիլաշինության նախահայր Հենրի Ֆորդի հետաքրքիր ինքնակենսագրությունը, նաև ներկայացնում է աննախադեպ մասշտաբների արտադրություն հիմնելու պրակտիկ փորձը։ Գիրքը հրատարակվել է ավելի քան 100 անգամ, թարգմանվել է մի շարք լեզուներով: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ գրքի հեղինակը բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկն է` հասարակ տղա, ինժեներ, որին հաջողվեց իր աշխատասիրության ու երազանքի շնորհիվ դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և մարդկությանը պարգևել ավտոմեքենան:


Ցավոք, մեր օրերում Ֆորդի շատ բացահայտումներ մոռացության են մատնվել, բայց մենք վստահ ենք, ձեռնարկատերերը կկարողանան շատ գաղափարներ վերցնել բիզնեսի վերաբերյալ այս դասական աշխատանքից:




"Blue Ocean Strategy" Չան Կիմ, Ռենե Մոբորն
Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով


Մենք հակված ենք մտածելու, որ մրցակցությունը առողջ բիզնեսի խորհրդանիշ է։ Այնուամենայնիվ, ամեն տարի մրցակցությունն ավելի է սրվում, և սպառողի համակրանքին և ընտրությանն արժանանալու համար պայքարը ավելի թեժ է դառնում։ «Հակառակորդների» արյունոտ պայքարի արդյունքում, Բիզնեսի օվկիանոսը «կարմրում է» և դառնում անհնար գոյատևման համար։ Գրքի հեղինակները վստահ են, որ պետք է մի կողմ քաշվել և նոր բան մտածել՝ օգտագործելով շուկայի չօգտագործված տարածքը և կապույտ օվկիանոսի հանգիստ և ազատ ջրերում ձեր բիզնեսը կսկսի աճել: Հեղինակները մանրամասն հրահանգներ են տալիս ընկերությունը ուժեղ մրցակցային դաշտից հանելու և բոլորովին նոր բիզնես մոդել ստեղծելու համար:


2020-01-20 17:47:55
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 19, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Դրամական հոսքերի կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 20, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 26, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ֆինանսական որոշումների կայացում
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 27, 2020
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: