ԱՊՊԱ
Ի՞նչն է հատուցվում.
- առողջությանը պատճառված վնասները.
- մինչև 3,300,000 դրամ յուրաքանչյուր տուժողին
մինչև 10,000,000 դրամ յուրաքանչյուր պատահարի համար
- տուժողի մահը՝ 1,000,000 դրամ
- կորցրած աշխատավարձը (եկամուտները)՝ չափը հաստատող փաստաթղթերի հիման վրա
- գույքային վնասները՝ մինչև 1,800,000 դրամ
Եթե վնասի չափը գերազանցում է նշված գումարներն, ապա տարբերությունը տուժողին պետք է վճարի վնաս պատճառողը:
Որքա՞ն արժե ԱՊՊԱ պայմանագիրը
Պայմանագրի գինը կախված է.
- տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունից
- օգտագործման նպատակից
- տրանսպորտային միջոցի տեսակից
- վարորդի տարիքից
- վարորդական ստաժից
- սեփականատիրոջ ապահովագրական պատմությունից
ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ
2011 թվականից գործում է ԲՈՆՈՒՍ–ՄԱԼՈՒՍ զեղչերի և հավելավճարների համակարգը, համաձայն որի ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա: ԲՈՆՈՒՍ– ՄԱԼՈՒՍ համակարգի տվյալները հավաքագրվում են ընդհանուր բազայում, որից օգտվում են բոլոր ապահովագրական ընկերությունները և Ճանապարհային Ոստիկանությունը:
Յուրաքանչյուր վարորդին տրվում է համապատասխան դաս, ընդ որում՝ 10-րդ դասը հանդիսանում է զրոյական դաս, այսինքն՝ զեղչ կամ հավելավճար չի կիրառվում:
Բոնուս
Այն դեպքում, երբ աապհովադիրը չի ունեցել պատահար առնվազն 345 օր, նա ստանում է բոնուս՝ 1 դասի չափով, այսինքն՝ 3% զեղչ: Օրինակ` վերջին չորս տարվա ընթացքում վթար չունեցող վարորդը ստանում է 6-րդ դաս և բոնուսը կազմում է 12%: Տարիների ընթացքում ձեռք բերված առավելագույն զեղչը կարող է կազմել 50%:
Մալուս
ՃՏՊ-ում մեղավոր ճանաչված վարորդները ստանում են մալուսային դաս, ինչի արդյունքում ԱՊՊԱ պայմանագրի գինը բարձրանում է: Մալուսային դասը զրոյանում է առնվազն 4 տարի անընդմեջ պատահար չունենալու դեպքում։
1-9-րդ` բոնուսային դաս (գործակիցը փոքր է 1-ից և վճարը զեղչվում է)
10-րդ` բազիսային դաս (գործակիցը հավասար է 1 և վճարը չի փոխվում)
11-22-րդ` մալուսային դաս (գործակիցը մեծ է 1-ից և վճարն ավելանում է)
Նկարագրությունն ու առանձնահատկությունները
- բոլոր ԱՊՊԱ վկայագրերը կնքվում են «անսահմանափակ վարորդ» պայմանով
- Բոնուս-Մալուս դասը կիրառվում է ԱՊՊԱ վկայագրում սահմանված Ապահովադրի նկատմամբ
- ԱՊՊԱ վկայագիրը կնքվում է Ապահովադրի համար նախընտրելի՝ ՀՀ օրենսդրությամբ թույլատրված ժամկետով
Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը
Իրավաբանական անձը ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար տրամադրում է
- ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը) պարունակող փաստաթուղթ
Ապահովադրի ներկայացուցչի դեպքում`
- անձը հաստատող փաստաթուղթ
- պատշաճ կերպով տրված լիազորագիր
Ավտոմեքենայի վերաբերյալ տրամադրվում են.
- հաշվառման (գրանցման) վկայագիր կամ այլ համարժեք փաստաթուղթ կամ մաքսային հայտարարագիր
- ԱՄ-ի սեփականատեր կամ լիզինգի պայմանագրով վարձակալ կամ ՀՀ տարածք վարելու միջոցով ԱՄ-ն ներմուծող անձ կամ նշված անձանց կողմից լիազորված անձ համարվելու փաստը հավաստող փաստաթղթեր (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, լիզինգի պայմանագիր և այլն), եթե Հաշվառման (գրանցման) վկայագրով կամ այլ համարժեք փաստաթղթով կամ մաքսային հայտարարագրով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավասությունը չի հաստատվում
Ապահովադիրը նաև հայտնում է հետևյալ տեղեկություններ.
- ապահովադրի էլեկտրոնային փոստի հասցե
- ապահովադրի փոստային հասցե
- ապահովադրի հեռախոսահամար
- ավտոբուս (ներառյալ՝ միկրոավտոբուս) տեսակի ԱՄ-ի վերաբերյալ Վկայագիր կնքվելու դեպքում՝ ԱՄ-ի՝ առանց վարորդի նստատեղի հաշվարկված նստատեղերի քանակ՝ տեխնիկական տվյալների համաձայն
- ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակ
- ապահովագրության ժամկետ
Գործողություններ պատահարի դեպքում
Պատահարները դասակարգվում են հետևյալ 2 խմբի`
- Մինչև 100,000 դրամ վնասի չափով պատահարներ
- 100,000 դրամից ավելի վնասի չափով պատահարներ
Մինչև 100,000 դրամ վնասի չափով պատահարների դեպքում, եթե.
- պատահարում ներգրավված է միայն 2 ավտոմեքենա
- վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին
- ապահովագրողի հետ կնքված ԱՊՊԱ վկայագրում նշված ավտոմեքենան օրինական հիմքով տիրապետող անձն ընդունում է, որ պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է
Ապա վարորդները փոխադարձ համաձայնությամբ կարող են, առանց Ապահովագրողի լրացուցիչ համաձայնության, լրացնել համաձայնեցված հայտարարագիրը:
Հայտարարագիրը և լրացման հրահանգը կարող եք բեռնել ստորև.
Մնացած դեպքերում վարորդները պարտավոր են վթարի մասին անմիջապես տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը և ապահովագրական ընկերությանը՝ պայմանագրում նշված հեռախոսահամարով:
Մինչև 100,000 դրամ վնասի չափով պատահարների դեպքում
- ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պարտավոր են ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեների ընթացքում այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով
- համաձայնեցված հայտարարագիրը պետք է Ապահովագրողին ներկայացվի ապահովագրական պատահարի օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում
Մնացած դեպքերում վարորդը կարող է դիմում ներկայացնել Ապահովագրողին ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո 3 ամսվա ընթացքում:
Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը
Իրավաբանական անձիք տրամադրում են.
- դիմումատուի անձնագիր
- վարորդի վարորդական վկայական
- տեխ. անձնագիր
- տեխ. անձնագրի ներդիր (եթե շահագործվում է այլ համարանիշով կամ որպես տաքսի)
- Պետ. ռեգիստրի վկայական
- ՀՎՀՀ
- լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
- ղեկավարի անձնագրի պատճեն
- ՃՈ արձանագրություն (եթե առկա է)
Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: