
Նպատակ`
Զուտ շահույթի ցուցանիշը (ԶՇ) (Net Income Ratio) օգտագործվում է բիզնեսի շահութաբերությունը գնահատելու համար: Զուտ շահույթը հաշվարկվում է եկամուտներից հանելով բիզնեսի գործունեության համար կատարվող բոլոր ծախսերը, ինչպիսիք են մաշվածությունը, տոկոսագումարները, հարկերը և այլ ծախսերը: Ստացված գումարը կազմակերպությունը կարող է խնայել ճգնաժամային իրավիժակների, ժամկետանց պարտավորությունների մարման կամ նոր նախագծերի մեջ ներդրում կատարելու համար:

Նշանակություն`
Զուտ շահույթի բարձր ցուցանիշը վկայում է բիզնեսի արդյունավետ մոդելի մասին: Այն արտացոլվում է կազմակերպության եկամուտ-ծախս հաշվետվության մեջ և ցույց է տալիս թե որքանով է կազմակերպության գործունեությունը շահութաբեր որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Ցուցանիշը բիզնեսը սկսելու սկզբնական շրջանում հնարավոր է բացասական ստացվի: Նպատակը պետք է լինի ցուցանիշի դրական դարձնելը, ինչն էլ կնշանակի, որ բիզնեսի գործունեությունը կդառնա շահութաբեր:

Կիրառություն`
Զուտ շահույթի հաշվիչը օգնում է պարզել, թե որքան արդյունավետ են ակտիվները օգտագործվել որոշակի ժամանակահատվածում, և որքան շահույթ է գեներացվել կազմակերպության կողմից բոլոր ծախսերը կատարելու հետո՝ այդ թվում վարկերի գծով տոկոսագումների մուծում, հարկեր, ամորտիզացիա և այլն: Այս ցուցանիշը թույլ է տալիս ներդրողներին և պարտատերերին գնահատել կազմակերպության շահութաբերությունը: