sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հաջողված ամանորյա գովազդային արշավներ

Երբ մոտենում է Ամանորը, բոլոր խոշոր ընկերությունները սկսում են ստեղծել իրենց տոնական գովազդային արշավները: Ամեն տարի մեծ կազմակերպություններ պատրաստ են առավելագույնի հասցնել իրենց մարքեթինգային ծախսերը և մեծ գումարներ ներդնել իրենց ամանորյա գովազդային արշավների մեջ: Կարելի է ասել, որ այն դարձել է մրցակցություն՝ հետևելով, թե ով կստեղծի ամենահայտնի ամանորյա գովազդային արշավը:

Բայց ինչու՞ են ընկերությունները ահռելի գումարներ ներդնում այս գովազդներում: Պատճառն այն է, որ Ամանորը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում շատ ընկերությունների, և ամանորյա գովազդների հաջողությունների հետևանքները դեռ շատ երկար են շարունակվում: Ամանորյա մարքեթինգային արշավի հաջողությունը վաճառքի և շահույթի մեծացման առումով կարող է ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն: Օրինակ, «John Lewis» կազմակերպությունը գնահատում է, որ 2012 թվականից ի վեր իր վաճառքները աճել են ավելի քան 35%-ով` իրենց ամանորյա գովազդային արշավների հաջողությունների շնորհիվ: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ամանորյա գովազդային արշավների վրա ծախսված յուրաքանչյուր 1 ֆունտ ստեռլինգի համար «Sainsbury» ընկերությունը ստանում է մոտ 24 ֆունտ ստեռլինգ շահույթ: Ավելին՝ 2015 թվականին «Sainsbury» ընկերությունը իր «Mog the Cat» գովազդային հոլովակի շնորհիվ դարձավ ամանորյա հեռուստատեսային գովազդի հաղթող:

Ամանորյա գովազդային արշավները լինում են յուրովի և ունենում են տարբեր բովանդակություն: Ստորև ներկայացված են այն գովազդային արշավները, որոնք արժանացել են հանրության հավանությանը և ամենալայն ճանաչումն են ձեռք բերել:

1. «John Lewis»-ը ձեռք է բերել առավել հիշարժան և հուզական ամանորյա գովազդների հեղինակությունը: Ինչպես նշում է John Lewis-ը ամանորյա գովազդային արշավի միջոցով հաջողության հասնելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ եթե ընկերությունը կենտրոնանում է զուտ գեղեցիկ պատմության ստեղծման վրա, բայց հստակ նպատակ չի հետապնդում, ապա այն կարող է ընդամենը հաճույք պատճառել սպառողին, բայց ոչ ավելին: Օրինակ «Man on the Moon» գովազդային արշավը ոչ միայն ստեղծված է հետաքրքիր պատմության հիման վրա, այլ նաև ունի հստակ նպատակ: Հոլովակում ցուցադրվող աստղադիտակը այն ապրանքն է, որն ակտիվորեն գովազդվում է խանութում: Ավելին՝ ընկերության 2015թ-ի գովազդային արշավը նվիրված է միայնակության խնդրին, և դիտումների քանակը 1 շաբաթվա ընթացում հասել է 22 միլիոնի: Հոլովակի շնորհիվ ընկերությունը մեծ հաջողության է հասել 2015թ-ին:

John Lewis 2015, Man on the Moon: https://youtu.be/wuz2ILq4UeA

2. «Marks & Spencer» ընկերությունը իր «Christmas with love from Mrs Claus» ամանորյա գովազդային արշավի միջոցով հույս ուներ ավելի շատ զգացմունքային կապ ստեղծել սպառողների հետ, և ցանկանում էր ավանդական գովազդային հոլովակի փոխարեն ստեղծել այնպիսի հոլովակ, որը ստեղծված կլինի հաճախորդների փորձի և կարծիքների հիման վրա: «M&S» ընկերության նպատակը հետևյալն էր. խթանել վաճառքը՝ ստեղծելով համբավ: Այսպիսով 2016թ-ի գովազդային արշավի շնորհիվ ընկերության վաճառքի ծավալները էապես աճեցին: Արդյունքում հոլովակում ներկայացված կարմիր զգեստի և փայլուն կոշիկների վաճառքը պլանավորածից 34%-ով ավել Էր:

M&S 2016, Christmas with love from Mrs Claus: https://youtu.be/V5QPXhStb5I

3. «Debenhams» ընկերությունը վերափոխում է «Cinderella»-ին ամանորյա գովազդային արշավի համար: «#YouShall Find Your Fairytale Christmas» գովազդային արշավը մի տղամարդու մասին է, ով փորձում է գտնել մի կնոջ, ում նա հանդիպել է գնացքի մեջ: Կինը պատահականորեն թողնում է իր փայլուն կոշիկը գնացքում, իսկ տղամարդը ցանկանալով գտնել կնոջը սկսում է սոցիալական լրատվամիջոցների արշավ #FindThatGirl հեշթեգով:

Debenhams 2017, #YouShall find Your Fairytale Christmas: https://youtu.be/fyNhzFYP3ts

4. «EDEKA» գերմանական սուպերմարկետների ցանցը, դասեր քաղելով տարբեր հայտնի կազմակերպությունների ամանորյա գովազդային արշավների փորձից, ստեղծում է շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ հզոր ամանորյա գովազդային արշավ, որը մեծ հաջողություն է բերում ընկերությանը՝ դառնալով հզոր մրցակից այլ հայտնի ընկերությունների համար: Ընդամենը 1 շաբաթվա ընթացում «Weihnachtsclip - #heimkommen (Homecoming)» գովազդային արշավի դիտումներ քանակը հասան 33.5 մլն-ի, ինչպես նաև 2.3 մլն մարդ կիսվեց հոլովակով սոցիալական ցանցերում:

EDEKA 2015, Weihnachtsclip - #heimkommen: https://youtu.be/V6-0kYhqoRo

5. «McDonald's»-ը նշում է, որ 2016 թվականի գովազդային արշավը աներևակայելի հաջողություն բերեց իր ընկերությանը, ինչը հանգեցրեց վաճառքի մեծացման, բրենդի իրազեկության բարձրացման, ինչպես նաև գրանցվեց ամենաուժեղ ROI ցուցանիշներից մեկն իր մարքեթինգի համար: Այդ հաջողությունից հետո արագ սննդի ցանցը էլ ավելի է ընդլայնվում և 2017թ-ին ստեղծում ամենևին նոր ամանորյա գովազդային արշավ՝ «Carrot Stick»:

McDonald's UK 2017- Carrot Stick https://youtu.be/QaDWM6aGTuU

6. «WestJet» ընկերությունը ստեղծեց մի փորձություն իր հյուրերի համար, որը ոչ միայն գրավեց իր թիրախային սպառողների սրտերը և մտքերը, այլ նաև գրավեց բոլոր սոցիալական կայքերի ուշադրությունը ամբողջ աշխարհով մեկ: «Real-time Giving» ամանորյա գովազդային արշավը 2013թ-ին դարձավ ամենաշատ դիտված գովազդային արշավներից մեկը, և մեծացրեց ընկերության վաճառքները 86%-ով՝ նախորդ տարվա համեմատ: Դիտումների քանակը 45մլն-ից ավել էին, սակայն սպասվում էր ընդամենը 500 հազար դիտումներ:

Հյուրերը զարմացել էին, երբ իրենց ուղեբեռների փոխարեն նկատեցին տոնական զարդարված փաթեթներ: Դրանք ոչ միայն իրենց ժամանած ճամպրուկներն էին, այլ նաև այն նվերները, որոնք նրանք ցանկացել էին մի քանի ժամ առաջ:

WestJet Christmas Miracle 2013, Real-time Giving: https://youtu.be/zIEIvi2MuEk

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցի անձնակազմի մոտիվացումը և պահպանումը
Դասընթացի մեկնարկ`
Հուլիս 23, 2018
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Հուլիս 24, 2018
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլեր և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Օգոստոս 15, 2018
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Օգոստոս 16, 2018
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: