Առցանց կամ թվային մարքեթինգը, համացանցի կիրառումն է ապրանքներ կամ ծառայություններ գովազդելու, պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու և վաճառք իրականացնելու համար: Թվային մարքեթինգը աճում և զարգանում է նոր տեխնոլոգիաների հետ միասին և օգտագործվում է պոտենցիալ հաճախորդների առավել նեղ թիրախային խմբերին ուղղակի տեղեկատվությունը հասցնելու նպատակով: Առցանց մարքեթինգի գործիքներից են.
Սոցիալական կայքեր
Կազմակերպությունները օգտագործում են սոցիալական կայքերը կամ դրանց հղումները, իրենց կայքերի համար այցելություներ ապահովելու, ինչպես նաև ճանաչելիությունը մեծացնելու և հաճախորդների հետ անմիջական կապի ապահովման նպատակով: Նրանք ստեղծում են հոդվածներ, նկարներ, հայտարարություններ, որոնք կգրավեն ընթերցողներին և կդրդեն նրանց կիսվել կամ ինչ-որ կերպ արձագանքել այդ նյութերին իրենց սոցիալական ցանցի կոնտակտների շրջանակում: Սոցիալական ցանցերը կօգնեն կազմակերպություններին ստեղծել թիրախային հաճախորդների խմբեր և ստանալ նրանցից կարծիքներ:
Բաններային գովազդ
Կազմակերպությունները իրենց բրենդի, առաջարկների և ակցիաների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով տարբեր տեսակի կայքէջերում գնում են «գովազդային տարածքներ», այնպես, ինչպես օրինակ՝ ամսագրերում կամ թերթերում, որոնց վրա սեղմելով հղում է կատարվում տվյալ ապրանքանիշի պաշտոնական կայքէջը:
Էլեկտրոնային մարքեթինգ
Կազմակերպությունները օգտագործում են ուղղակի մարքեթինգի այս տեսակը թիրախավորված խմբերի էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդագրություններ ուղղարկելու համար, հաճախորդների հետ կապեր ստեղծելու, հաճախորդների հավատարմությունը խրախուսելու, բիզնեսը զարգացնելու և նոր հաճախորդներ ձեռք բերելու նպատակով:
Որոնման համակարգերի մարքեթինգ և օպտիմալացում
Կազմակերպությունները բարձրացնում են իրենց կայքէջերի տեսանելիությունը որոնման համակարգերում վճարովի գովազդների տեղադրման և ճիշտ ռազմավարության վարման միջոցով, որը կոչվում է որոնման համակարգերի մարքեթինք կամ որոնման համակարգի օպտիմալացում:
Ցանցային Մարքեթինգ
Կազմակերպությունները պարգևատրում են իրենց դիստրիբյուտորներին կայքի յուրաքանչյուր այցելության կամ դիստրիբյուտորի կողմից կատարված վաճառքի դիմաց: Դիստրիբյուտորը կարող է օգտագործել գովազդելու տարբեր մեթոդներ մարդկանց Ձեր կայք ուղղորդելու և գովազդը խթանելու համար: Մարքեթինգի այս տեսակը տարբերվում է ստանդարտ մարքեթինգային ուղիներից, որոնք հիմնականում նպաստում են կապերի հաստատմանը, վստահության ու ճանաչելիության բարձրացմանը և անուղղակիորեն են կապվում ֆինանսական ցուցանիշներին, իսկ ցանցային մարքեթինգը ուղղակիորեն կենտրոնացված է ֆինանսական արդյունքների բարելավման վրա և համարվում է վաճառքի արդյունավետ գործիքներից մեկը: Ցանցային մարքեթինգում հաճախ օգտագործվում է իրականացված վաճառքի դիմաց վճարված տոկոսային բաղադրիչի կիրառումը կամ ստացված եկամտի բաշխման մեթոդը: