Մեր անձնական վարքագիծը հաճախ բարդություններ է ստեղծում փողի արդյունավետ կառավարման գործում: Արդյո՞ք ստորև նշված չորս ֆինանսական դրսևորումներից որևէ մեկը բնորոշ է Ձեզ:
Հետաձգողներ
Նրանք հաճախ կազմակերպչական հմտությունների բացակայության պատճառով անտեսում են հաշիվների վճարումները և այլ ֆինանսական առաջադրանքների կատարումը, որը կարող է ձեռնարկությանը բերել ֆինանսական դժվարությունների: Ֆինանսական հարցերի հանդեպ անուշադրությունը առնվազն կարող է հանգեցնել ուշացման համար հավելյալ վճարների և տուգանքների գանձման: Երբ նմանատիպ ուշացումները պարբերական բնույթ են կրում, տուժում է Ձեր վարկային պատմությունը:
Փորձե՛ք բոլոր փաստաթղթային գործերից առանձնացնել ֆինանսական հաշիվներն ու հաշվետվությունները: Կարող եք հաշվետու ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերը պահելու համար ունենալ ֆինանսական թղթապանակ: Յուրաքանչյուր ամիս սահմանեք օրեր տվյալ թղթապանակը ուսումնասիրելու և վճարումները կատարելու համար: Ստանալով հաշիվները՝ անմիջապես ծրարի վրա կարող եք գրառել յուրաքանչյուրի վերջնաժամկետը ժամանակին վճարումներ կատարելու համար:
Համոզվելու համար, որ բոլոր վճարումները կատարվում են ժամանակին, կարող եք սահմանել հաշիվների ավտոմատ վճարման համակարգ: Ձեր ընթացիկ հաշվին բավարար գումար թողնելու դեպքում ավտոմատ վճարումները կկատարվեն ժամանակին:
Շատ ծախսողներ
Նրանք սիրում են ծախսել մեծ գումարներ և հաճախ այնպիսի իրեր են գնում, որոնց կարիքը իրականում չունեն: Եթե Դուք հաճախ եք բանկից կանխիկացնում ամբողջ գումարը և ծախսում մինչև օրվա ավարտը կամ անհնար եք համարում խանութից դուրս գալը առանց գնումներ կատարելու, ապա ամենայն հավանականությամբ այս խմբին եք պատկանում: Շատ ծախսողները իրապես չեն գիտակցում իրենց ընդհանուր պարտավորությունների քանակը: Նրանցից շատերը կարծում են, որ ավելի քիչ պարտքեր ունեն, քան իրականում: Դուք կարող եք վերահսկել ծախսերը՝ սահմանափակելով քարտից վճարման սահմանաչափը:
Խորհուրդների հիման վրա խոշոր ներդրումներ կատարողներ
Նրանք կայացնում են հսկայական ներդրումներ կատարելու որոշումներ՝ հիմնվելով ընկերների, բարեկամների, հարազատների, գործընկերների և ծանոթների խորհուրդների վրա: Նրանց վրա անգամ կարող է ազդել ամսագրերում գովազդվող բաժնետոմսերի արագ վաճառքը:
Այս վարքագիծը փաստերի վրա հիմնվելու փոխարեն զգացմունքներով առաջնորդվելն է: Ոչ խելամիտ որոշումները հաճախ կայացվում են, երբ ներդրումները երկարաժամկետ ռազմավարության մեջ նախապես ներառված չեն: Նրանք, ովքեր ֆինանսական կրթության կամ ներդրումային փորձի պակաս ունեն, կարող են դիմել ֆինանսական մասնագետ-խորհրդատուների օգնությանը:
Հավերժ լավատեսներ
Այս վարքագծի տեր անձինք սովոր չեն մտածել տհաճ իրադարձությունների մասին: Այդ իսկ պատճառով նման մարդիք չեն ունենում բժշկական կամ կյանքի ապահովագրություն:
Փորձը ցույց է տալիս, որ կյանքի անսպասելի իրադարձությունները հանգեցնում են անսպասելի ծախսերի: Նմանատիպ իրադարձությունների օրինակ կարող են լինել բնակարանի վերանորոգման կամ երկրից շտապ մեկնելու անհրաժեշտությունը, գողացված մեքենան: Նշված խնդիրների լուծումը կարող է ավելի բարդանալ ապահովագրության բացակայության դեպքում: Առավել ապահով է պատրաստվել կյանքի անսպասելի անակնկալներին: Մարդկանց մեծամասնությունը բողոքում է, որ վճարում է ապահովագրության դիմաց և երբեք չի օգտագործում, սակայն պետք է մտածել, որ հաջողակ եք, եթե երբևէ այն օգտագործելու կարիք չի առաջացել:
Այս օրինակները կօգնեն ուսումնասիրել Ձեր ֆինանսական դրսևորումները:
Եղե´ք նախաձեռնող, կատարե´ք անհրաժեշտ փոփոխություններ և առա´ջ շարժվեք այն ուղիով, որը ֆինանսական հաջողություն է խոստանում: