sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Կանխատեսելի մաքսազերծման ճանապարհով

Մաքսային «հսկիչ գին» արտահայտությունը թերևս ամենատհաճ արտահայտությունն է՝ Հայաստանի գործարարների և ընդհանրապես որևէ ապրանք Հայաստան ներմուծող քաղաքացիների համար։

Պրակտիկայում հաճախ է պատահում, որ մաքսային տեսուչին ինչ-ինչ պատճառներով հավատ չի ներշնչում քաղաքացու ներկայացրած փաստաթուղթը, և մաքսային արժեքը որոշում են ըստ հսկիչ գների՝ հրաժարվելով կիրառել գործարքի գնի մեթոդը։

Այս գործելաոճի հետևանքով փաստացի 100 դոլարով գնված ապրանքը կարող է ըստ հսկիչ գների մեթոդի գնահատվել մի քանի հարյուր դոլար, և ներկրողը ստիպված լինի ապրանքի գնի չափով ԱԱՀ մուծել։ Բացի այդ, այն թույլ չի տալիս գործարարին հստակ պլանավորել իր ֆինանսական հոսքերը, քանի որ մաքսազերծումը վերածվում է անորոշ և անկանխատեսելի գործընթացի։

«Հսկիչ գների» պրակտիկայից հրաժարվելու առաջարկին մաքսային մարմինը միշտ հակադրել է հետևյալ փաստարկը. կան ռիսկային երկրներ, որտեղ 1000 դոլարանոց ապրանքի համար կարող են 100 դոլարի ինվոյս տալ (կեղծ թիվ ներկայացնել)։ Իսկ դրա հիման վրա մաքսազերծելը սխալ է։ Սա հասկանալի փաստարկ է։ Սակայն երբ «հսկիչ գնի» մեթոդը կիրառվում է, օրինակ, ԱՄՆ-ից կամ եվրոպական երկրներից ներկրված ապրանքների դեպքում, սա արդեն, մեղմ ասած, անհասկանալի է։

Տևական ժամանակ չլուծվող այս խնդրի լուծման առումով հույսեր առաջացան հոկտեմբերի 11-ին։ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին աշխատակազմին ներկայացնելու ժամանակ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս թեմային՝ նշելով, որ անհրաժեշտ է վերանայել հսկիչ գների դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը:

Ըստ գործադիրի ղեկավարի, այդ ոլորտում բավականին աշխատանք է կատարվել, բայց անելիքներ դեռ կան. «Օրինակ, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»:

Դրանից կարճ ժամանակ անց՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ ոչ ռիսկային երկրներից ներմուծումների ժամանակ արդեն իսկ կիրառվում է ոչ թե հսկիչ գների, այլ գործարքի գնի մեթոդը։

Ոչ ռիսկային համարվող երկրների ցանկ դեռևս չի հրապարակվել, սակայն ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ եվրոպական երկրները համարվում են ոչ ռիսկային երկրներ։

Մի շարք գործարարներ և տնտեսագետներ կառավարությանն առաջարկում են այդքանով չսահմանափակվել և սահմանել ոչ միայն ոչ ռիսկային երկրների, այլ նաև՝ ոչ ռիսկային ընկերությունների ցանկ։ Ի դեպ, կառավարության ծրագրում նշվում է մաքսային հսկողության տեսանկյունից ոչ ռիսկային համարվող երկրներից ներ­մուծվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահ­ման­ված փաստաթղթեր ներ­կա­յաց­նելու դեպքում ներմուծվող ապրանքների մաքսային արժեք­ների հաշվարկի մեխանիզմների կատարելագործման մասին։ Այնպես որ, չի բացառվում, որ այս առաջարկը նույնպես հաշվի առնվի։

Իհարկե, այս պահին դժվար է ասել՝ երբ կունենանք այնպիսի մաքսային համակարգ, որն ամբողջությամբ կգոհացնի գործարարներին։ Սակայն արդեն իսկ փաստ է, որ մաքսազերծման գործընթացը ավելի կանխատեսելի է դարձել։

2016-10-29 18:46:52
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 27, 2019
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Գործնական մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 28, 2019
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: