Ինչպե՞ս եք սահմանում գները: Արդյոք Ձեր ապրանքները արժեն այնքան, որքանով որ վաճառում եք: Շուկայում ներկայացված են միլիոնավոր միմյանցից տարբերվող ապրանքներ և ծառայություներ: Գնումներ կատարելիս առաջին միտքը, որ առաջանում է պոտենցիալ հաճախորդների մոտ, այն է թե որքան է այդ ապրանքի գինը և արդյոք արժե վճարել այդքան գումար դրա դիմաց: Անհրաժեշտ է միմյանցից տարբերել գին և արժեք (value` օգուտ հաճախորդի համար) հասկացությունները:
Գին:
Գինը որևէ ապրանքի կամ ծառայության դիմաց գնորդի կողմից տրված դրամային միավորի չափն է, այսինքն ապրանքի արժեքի դրամային արտահայտությունը: Գումարը, որը վճարում եք վաճառողին ապրանքի դիմաց, իր մեջ ներառում է ինքնարժեքը և ակնկալվող շահույթը: Ինքնարժեքը, ապրանքի ստեղծման համար օգտագործված գումարի չափն է, որը դրամական ձևով արտահայտում է ապրանքի արտադրության և իրացման վրա կատարված ընթացիկ բոլոր ծախսերը։ Օրինակ՝ արտադրամասի վարձակալության վճար, աշխատուժ, էլեկտրաէներգիայի վարձավճար, հումքանյութեր և այլն: Շահույթը ֆինանսական օգուտ է, որը հաշվարկվում է ընկերության հասույթից հանելով ընդհանուր ծախսերը: Շահույթի ստացումը հանդիսանում է ձեռնարկության գործունեության հիմնական նպատակը:
Արժեք (value` օգուտ հաճախորդի համար):
Արժեքը սպառողի համար ապրանքից ստացվող օգուտն է: Այն երբեք չի կարող հաշվարկվել դրամային արտահայտությամբ և սպառողի վարքագծից և սովորություններից կախված կարող է տարբերվել: Այն ցույց է տալիս, թե որքանով արժեր ձեռք բերել ապրանքը կամ օգտվել մատուցվող ծառայությունից: Ի տարբերությունը գնի, արժեքը կարող է տարատեսակ կարծիքներ ունեցող հաճախորդների համար տարբեր լինել:
Ստորև ներկայացված է գին և արժեք համեմատության աղյուսակը:
Համեմատության հիմք |
Գին |
Արժեք (value՝օգուտ հաճախորդի համար) |
Նշանակություն |
ապրանքի կամ ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումար |
ապրանքի/ծառայության որակի և տեսակի համապատասխանում գնին |
Գումարի սահմանում |
արտադրողների կողմից |
սպառողի կողմից |
Գնահատում |
քաղաքականության միջոցով |
կարծիքների միջոցով |
Փոփոխություն |
կարող է փոփոխվել |
մնում է անփոփոխ |
Դրամային արտահայտություն |
հաշվարկվում է դրամային արտահայտությամբ |
չի կարող հաշվարկվել դրամային արտահայտությամբ |