sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Արագ իրացվելիության գործակից
Ընթացիկ են կոչվում այն ակտիվները, որոնք իրացվում, օգտագործվում և սպառվում են 12 ամսից պակաս ժամկետում։
Պաշարները ներառում են կազմակերպության պատրաստի արտադրանքը, անավարտ արտադրանքը, ինչպես նաև հումքանյութերը, որոնք նախատեսված են արտադրության ընթացքում օգտագործելու համար:
Ընթացիկ են կոչվում այն պարտավորությունները, որոնք գոյանում են գործառնական գործունեության ժամանակ և մարվում 12 ամսից պակաս ժամկետում:
Արագ իրացվելիության գործակից=(ընթացիկ ակտիվներ-պաշարներ)/ընթացիկ պարտավորություններ
Արդյունք` 453
Նպատակ`
Արագ իրացվելիության ցուցանիշը (Quick ratio) ցույց է տալիս կազմակերպության կարճաժամկետ պարտավորությունները անմիջապես մարելու հնարավորությունը: Այն հաշվարկվում է ընդամենը ընթացիկ ակտիվներից հանելով պաշարների արժեքը (պաշարները կանխիկի վերածելու համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում), և այդ գումարը բաժանելով ընդամենը ընթացիկ պարտավորությունների վրա:
Նշանակություն`
Եթե օրինակ պարտավորությունները կազմում են 1 միավոր և արագ իրացվելիության գործակիցը մեծ է 1-ից, նշանակում է, որ կազմակերպությունը տիրապետում է բավարար իրացվելի ակտիվների, որոնք հասանելի են 1 միավոր պարտավորությունը մարելու համար:Որքան բարձր է այս գործակիցը, այնքան լավ է կազմակերպության իրացվելիության մակարդակը:
Կիրառություն`
Այս գործակիցը, համեմատելով նախորդ տարիների ֆինանսական հաշվետվություններում առկա գործակցի հետ, հնարավոր է պարզել կազմակերպության զարգացման միտումները: Այն հնարավորություն է տալիս նաև պարզել, թե կազմակերպությունները հատկապես անկայունության պայմաններում որքանով են ունակ վճարել իրենց պարտավորությունները: