sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Մանրածախ առևտրի դինամիկան
(0)

ՓՄՁ ոլորտ ասելիս մարդկանց մեծ մասը անմիջապես պատկերացնում է առևտրով զբաղվողներին։ Ճիշտ է՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ կարող են լինել նաև արհեստավորները, դիզայներները, փոքր արտադրություն ունեցողները։ Սակայն ՓՄՁ ոլորտում ներգրավված անձանց ամենաքննարկվող և ակտիվ հատվածը հենց առևտրով զբաղվողներն են։

ՀՀ բոլոր կառավարությունները մշտապես կարևորել են աջակցությունը ՓՄՁ ոլորտին՝ սահմանելով հարկային և այլ արտոնություններ։ Կոնկրետ առևտրի ոլորտում մի քանի ամիս առաջ նույնպես փոփոխություն եղավ՝ ի շահ փոքր և միջին առևտրով զբաղվողների։ 2017 թվականի համար սահմանվեց ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի և հիմնակական ու ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության նոր դրույքաչափեր, և տուրքի չափը սկսեցին կապել ոչ միայն գոտիականության (որ օբյեկտը որտեղ է գտնվում), այլ նաև օբյեկտի չափի հետ։ Այսինքն՝ հիմա փոքր խանութն ավելի քիչ տուրք է վճարում, քան սուպերմարկետը։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր։

2017 թվականի հունվար-փետրվարին մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է շուրջ 162 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 3.7%-ով։

Այդ թվում՝ կրպակների շրջանառությունը կազմել է 4.5 մլրդ դրամ, խանութներինը՝ 121.7 մլրդ դրամ (մնացածը բաժին է ընկնում շուկաներին և առևտրի այլ օբյեկտներին)։

Այսինքն՝ մանրածախ առևտրաշրջանառության 3/4-ը բաժին է ընկնում խանութներին, որոնց մեջ մտնում են նաև սուպերմարկետները։ Գրաֆիկորեն մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքն այսպիսի տեսք ունի։

Իսկ ինչպիսի՞ պատկեր է եղել նախորդ տարիներին, և ինչպես է փոխվել խանութների և կրպակների կշիռը։

Դա հասկանալու համար մենք Ազգային վիճակագրական ծառայության զեկույցներից վեր ենք հանել մանրածախ առևտրաշրջանառության կառուցվածքը ըստ օբյեկտների՝ 2006-2016 թվականների համար (գծապատկերում ներկայացված են տոկոսները)։

Ինչպես տեսնում եք, խանութների կշիռը զգալիորեն աճել է այս տարիների ընթացքում. եթե 2006 թվականին դրանց բաժին էր ընկնում մանրածախ առևտրի շրջանառության 46.6%-ը, ապա 2016 թվականին կշիռը հասել է 77.5%-ի։

Հակառակ սրա՝ կրպակների միջոցով իրականացվող առևտրի շրջանառությունը 5.2%-ից նվազել է մինչև 2.2%: Սպառողական ապրանքներին շուկաների դեպքում նվազումը ավելի զգալի է՝ կշիռը 33.3%-ից հասել է 6.5%-ի։

Սա ինչ-որ տեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ տոնավաճառային առևտուրը ստացել է ավելի կազմակերպված բնույթ։ Այսինքն՝ հագուստի կամ այլ ապրանքների առևտրով զբաղվողները տեղափոխվել են "մոլեր" կամ առանձին խանութներ են բացել՝ մնալով փոքր բիզնես։

Սակայն դա վերաբերում է տնտեսվարողների միայն մի մասին, և գծապատկերը խոսում է այն մասին, որ փոքրերը մրցակցության մեջ զիջում են մեծերին, ինչը բերում է առևտրի կենտրոնացվածության մեծացման։

Կայք՝ www.b4b.am Էլ. հասցե՝ info@b4b.am Հեռ՝ 011 75 00 75

Կայք՝ www.b4b.am
Էլ. հասցե՝ info@b4b.am
Հեռ՝ 011 75 00 75

2017-04-13 10:17:40
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: