1. Ի՞նչ հարկային արտոնություն է տրվում ինքնազբաղված անձին
Եթե ինքնազբաղված անձն ստացել է հարկերից ազատման արտոնագիր, ապա այդ գործունեության տեսակների մասով ազատվում է պետական բյուջե վճարվող հարկերից (եկամտային հարկ, ավելացված արժեքի հարկ և այլն):
Անձը չի ազատվում անշարժ գույքի հարկից, փոխադրամիջոցների գույքահարկից, հողի հարկից, ինչպես նաև ներմուծվող ապրանքների համար գանձվող ավելացված արժեքի հարկից ու մաքսատուրքերից։
Այն մասով, որով անձը ստացել է հարկերից ազատման արտոնություն, նա չի հանդիսանում հարկային գործակալ, հետևապես ազատված է հարկային հաշիվներ դուրս գրելու և հարկային մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություններից, սակայն, այնուամենայնիվ, կարող է դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր:
2. Ո՞վ է ինքնազբաղված անձը
Ինքնազբաղված անձ կարող է ճանաչվել ֆիզիկական անձ ու անհատ ձեռնարկատերեր հանդիսացող անձը (ՀՀ քաղաքացի, օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ)՝ պայմանով, որ․
- բացառապես իրականացնում է օրենքով նախատեսված գործունեության տեսակներից որևէ մեկը (տես՝ ստորև).
- այն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում.
- այն իրականացնում է ինքնուրույնաբար (առանց աշխատող կամ ծառայություն մատուցող ներգրավելու).
- այն իրականացնում է մեկ մշտական վայրի միջոցով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք իրենց բնույթով պայմանավորված չեն մշտական վայրով (օրինակ՝ հաճախորդների տներում ծառայությունների մատուցում).
- նրա հասույթը (չհաշված գործատուից ստացած աշխատավարձը) նախորդ օրացուցային տարում չի գերազանցում 9 միլիոն դրամը.
- նա չի հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ։
3. Գործունեության ո՞ր տեսակների համար է սահմանված հարկային արտոնություն
4. Ինչպե՞ս ստանալ հարկային արտոնությունը
Արտոնություն ստանալու համար հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնել՝
- դիմում (ձևը կա հարկային մարմիններում).
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ կացության քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ) ու դրա պատճենը,
- անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև գրանցման վկայականն ու դրա պատճենը։
Հարկերից ազատման արտոնագիրը տրամադրվում է դիմումի օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
5. Ի՞նչ է պետք հիշել դիմումը լրացնելուց
Դիմումը լրացնելուց պետք է ճիշտ նշել՝
- գործունեությունն իրականացնելու կոնկրետ ժամանակահատվածը։ Արտոնությունը սկսում է գործել դիմումի ներկայացման ամսվանից մինչև դիմումում նշված ժամանակահատվածի ավարտը:
- գործունեության այն տեսակը կամ տեսակները, որն (որոնք) անձն իրականացնում է կամ պատրաստվում է իրականացնել։ Դիմումում չնշված գործունեության մասով արտոնությունը չի գործի։
- գործունեության իրականացման վայրը (հասցեն), բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք իրենց բնույթով պայմանավորված չունեն իրականացման մշտական վայր:

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝
www.adwise.amԷլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: