sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) համար հարկային արտոնությունների հնարավորություններ
(1)
1.0

ՓՄՁ-ների համար առանձնացվել են երկու առանձին հարկային համակարգեր, որոնք որոշակի արտոնություններ և առավելություններ են ընձեռում այդ համակարգերի ներքո գործող տնտեսվարող սուբյեկտներին։ Մասնավորապես, առավել մանրամասն կներկայացվեն թե ինչպես դառնալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ գործունեություն իրականացնել ինքնազբաղված անձի կարգավիճակով։

Ընտանեկան ձեռնարկատիրություն

1.1 Ի՞նչ հարկային արտոնություններ են տրվում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտին

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ճանաչված անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք ազատված են ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր հարկերից (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ և այլն), ինչպես նաև հարկային գործակալին բնորոշ պարտավորություններից, ինչպիսիք են՝ հարկը հաշվարկելու, այն պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունները:

Ընտանեկան ձեռնարկատիրության ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար վճարվում է ամսական 5000 դրամի չափով եկամտային հարկ:

Ընտանեկան ձեռնարկատիրությունը չի ազատվում անշարժ գույքի հարկից, փոխադրամիջոցների գույքահարկից, ինչպես նաև ներմուծվող ապրանքների համար գանձվող ավելացված արժեքի հարկից ու մաքսատուրքերից։

1.2 Այլ առավելություններ

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը ներկայացնում է միայն հետևյալ հարկային հաշվետվությունները՝

  • տարեկան հաշվետվություն շրջանառության վերաբերյալ(տարեկան մեկ անգամ՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը)․
  • աշխատողներին վճարված եկամուտների ու եկամտային հարկի վերաբերյալ ամսական հաշվետվություն (մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա ամսի 20-ը)։

1.3 Ո՞վ կարող է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել անհատ ձեռնարկատերը, ում բոլոր աշխատողները հանդիսանում են նրա ընտանիքի անդամ (ծնող, ամուսին, զավակ, քույր և եղբայր) կամ իրավաբանական անձը, ում բոլոր բաժնետերերը/մասնակիցներն ու աշխատողները հանդիսանում են մեկ ընտանիքի անդամ:

Լրացուցիչ պայմաններ

շրջանուռությունը (հասույթը) գործունեության բոլոր ուղղություններով նախորդ տարում չպետք է անցնի 18 միլիոն դրամից,

  • անձը չպետք է համարվի ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարող։

1.4. Ովքե՞ր չեն կարող համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝

  • ապրանքների առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը․
  • արտոնագրային հարկ վճարողները ՝ գործունեության այդ մասով.
  • ակցիզային հարկ վճարողները.
  • աուդիտորական և վճարահաշվարկային կազմակերպությունները․
  • բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները,
  • ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները.
  • խաղատների և շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները.
  • հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները․
  • հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.
  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 18 միլիոն դրամը.
  • համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

1.5 Ինչպե՞ս ստանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակ

Պետք է մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը (իսկ նոր գրանցվելու դեպքում՝ գրանցումից 20 օրվա ընթացքում) հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել համապատասխան հայտարարություն (հայտարարության ձևը կա հարկային մարմիններում)։

Կարևոր է հիշել, որ դիմումը պետք է ներկայացնել ամեն տարվա համար։ Դիմումին կից պետք է ներկայացնել՝

  • իրավաբանական անձի կանոնադրությունն ու պետական գրանցման վկայականը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գրանցման վկայականը.
  • ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված բոլոր անձանց (սեփականատերեր, աշխատողներ) անձը հաստատող փաստաթղթերը (անձնագիր կամ կացության քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ) և միմյանց ընտանիքի անդամ լինելու փաստը հիմնավորող փաստաթղթեր (ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականներ և այլն).
  • նշված բոլոր փաստաթղթերի պատճենները։

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
2019-01-29 14:51:52
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Դրամական հոսքերի կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2019
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ֆինանսական որոշումների կայացում
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2019
Մելինե Միրիջանյան
Մայ Փարթի
Երևանում քաղցրավենիքների սիրահարների՝ իրենց միջոցառումները գեղեցիկ կազմակերպել ցանկացողների համար կա ևս մեկ սիրված վայր`My Party: Մելինեն վստահեցնում է, որ սիրով պատրաստված թխվածքները ամենահամեղն ու գեղեցիկն են լինում: