Նոր բիզնես սկսելու ստուգաթերթն իրենից ներկայացնում է այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել նոր բիզնես գործունեություն սկսելուց առաջ:
- Ընտրե՛ք Ձեզ հարմար բիզնեսի տարբերակ` հաշվի առնելով
- անձնական նպատակները և մոտիվացիան
- անձնական հմտությունները
- Գնահատե՛ք ընտրված բիզնեսի իրագործելիությունը.
- կատարե՛ք ֆինանսական կանխատեսումներ
- պարզե՛ք, թե ինչ ծախսեր կառաջանան առաջին տարվա ընթացքում
- Պարզե՛ք սկսնակ բիզնեսի /ստարտափ/ պահանջները և հաճախ հանդիպող ծուղակները.
- ուսումնասիրե՛ք կազմակերպության իրավական ձևերը և տեսակները
- պարզե՛ք Ձեր կազմակերպության համար անհրաժեշտ թույլտվությունները, լիցենզիաները, կանոններն ու կանոնակարգերը
- ուսումնասիրե՛ք իրավաբանական անձ (անհատ ձեռնարկատեր) հիմնելու քայլերը
- սահմանե՛ք հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների տեսակները
- սահմանե՛ք կառավարման համակարգեր ներքին աուդիտի համար
- պարզե՛ք մասնագիտական կարիքները՝ մարքեթինգային, իրավաբանական, հաշվապահական, հարկային, ապահովագրական և բանկային
- Մշակե՛ք բիզնես պլան.
- կազմե՛ք բիզնես պլան
- քննարկե՛ք բոլոր մանրամասները
- ընտրե՛ք անվանում բիզնեսի համար և սահմանե՛ք գործարկման օրը
- ընտրե՛ք համապատասխան տարածք գործունեություն իրականացնելու համար (անհրաժեշտության դեպքում)
- բացահայտե՛ք հաճախորդներին և հնարավոր մրցակիցներին
- մշակե՛ք մարքեթինգային պլան
- Գտե՛ք ֆինանսավորման աղբյուրներ և ձե՛ռք բերեք նախնական կապիտալ:
- Վերջնականացրե՛ք բոլոր սկզբնական պահանջները.
- իրավաբանորեն առանձնացրե՛ք Ձեզ և Ձեր բիզնեսը
- ստորագրե՛ք պայմանագրեր և վարձակալության համաձայնագրեր
- ձե՛ռք բերեք բիզնես գործունեություն իրականացնելու համար լիցենզիա, վճարե՛ք անհրաժեշտ հարկերը և տուրքերը
- կարգավորե՛ք կոմունալ հարցերը
- ձե՛ռք բերեք կահույք և սարքավորումներ
- ձևավորե՛ք և տպագրե՛ք բիզնես այցեքարտեր
- բացե՛ք բանկային հաշիվ բիզնեսի համար
- մշակե՛ք հաճախորդների հետ կնքվող պայմանագրերի ձևանմուշներ
- սահմանե՛ք հաշվապահական համակարգ
- ապահովագրե՛ք բիզնեսը
- մշակե՛ք կայքէջ և ստեղծե՛ք բիզնեսի անձնական էջ սոցիալական կայքերում
Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: