Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները:
Հայաստանի բարձրավանդակներում աճող խոտաբույսերը հայտնի են իրենց համեղ և առողջարար հատկանիշներով: Ես սկսեցի իմ բիզնեսը՝ հենց իմ ձեռքերով հավաքելով խոտաբույսերի մի քանի տեսակներ, ինչպիսիք են ուրձը, անանուխը և օրեգանոն: 2014թ.-ին ես գրանցեցի իմ կազմակերպությունը և «Դարման» ապրանքանիշի ներքո սկսեցի բուսական թեյերի արտադրությունը:
Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, կինս՝ կենսաբան, և մենք լիովին գիտակցում էինք, որ մեզանից ոչ մեկը չունի բիզնես գիտելիքներ, որպեսզի կարողանանք արդյունավետ դարձնել մեր բիզնեսի գործունեությունը:
2016թ.-ի սկզբին ես առաջարկ ստացա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից՝ մասնակցելու բիզնես դասընթացների, որոնք կազմակերպվում են փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք լիովին անվճար էին և ճիշտ ժամանակին: Դասընթացների շնորհիվ ես սովորեցի, թե ինչպես կառավարել դրամական հոսքերը, ավելացնել շրջանառու կապիտալը, կառավարել ծախսերը և ինչպես ներկայացնել և վաճառել իմ արտադրանքը սպառողներին, որը նույնքան կարևոր է, որքան հենց արտադրական բուն գործընթացը:
Դասընթացները վճռական դեր ունեցան մեր կազմակերպության զարգացման գործում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ավելացնել մեր եկամուտը շուրջ 50-60%-ով և կրկնապատկել մեր աշխատակիցների թիմը: Ներկայումս մենք նախատեսում ենք համալրել մեր թիմը 40-50 նոր աշխատակիցներով: Մեր աշխատակիցները մեծամասամբ գյուղական բնակավայրերից են, որտեղ շատ դժվար է գտնել աշխատանք, ուստի բիզնեսը եկամտի աղբյուր է ոչ միան մեզ համար, այլ նաև աշխատակիցների:
Մենք մշտապես հետևում ենք նաև արտաքին շուկայի պահանջարկին և ներկայումս ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ևս ունենք վաճառքի փոքր ծավալներ: Այնուամենայնիվ, մենք վերջերս կնքել ենք պայմանագիր նաև ռուսական մի կազմակերպության հետ և պատրաստվում ենք մեր արտադրանքը արտահանել նաև Մոսկվա: Առաջիկա 5 տարիների համար մեր նպատակն է արագ աճել և հնարավորության դեպքում հինգ անգամ ավելի ընդլայնել մեր արտադրական ծավալը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ դասընթացների շնորհիվ մենք ձեռք բերեցինք բիզնես մտածողություն, որը շատ դեպքերում ամենաարժեքավոր ակտիվն է, կարելի է ասել բիզնեսում հաջողության հասնելու բանալին: