Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է:
Ես երկար տարիներ աշխատել եմ դպրոցում որպես մաթեմատիակայի ուսուցչուհի: Աշխատանքս կատարել եմ սիրով ու նվիրումով, ապրել եմ աշակերտներիս խնդիրներով, ուրախացել եմ իրենց ունեցած ձեռքբերումներով և, իհարկե, տխրել նրանց կրած անհաջողություններից:
Այդ տարիները ինձ թույլ են տվել ճանաչել և հասկանալ երեխաների և դեռահասների խնդիրները: Եվ հասունացավ այն պահը, երբ ես հասկացա, որ ժամանակն է իրագործելու վաղեմի երազանքս՝ ստեղծել մի կրթօջախ որոշակի գաղափարի շուրջ, այն է՝ երջանիկ լինելու հավատամքը:
Այս ամենը իրագործելու համար, բարեբախտաբար, հավաքվեց ընկերների և մասնագետների մի արհեստավարժ թիմ: Ընտրվեց մի նորաստեղծ թաղամաս, որտեղ էլ պիտի լիներ իմ նորաստեղծ կրթօջախը: Գրագետ և գեղեցիկ կատարվեցին ներքին հարդարման աշխատանքները, հարմարավետ և գունեղ կահավորվեցին սենյակները, ստեղծվեց առողջ և նրբահամ ճաշացանկ և, իհարկե, մոտիվացված, անթերի և նրբանկատ ուսումնական ծրագիր, որի շնորհիվ արդեն ամիսներ շարունակ կրթում և դաստիարակում ենք մեր փոքրիկներին, որոնք միմյանց հետ անցկացրած ամեն մի պահը տանելու են իրենց հետ որպես երջանիկ հիշողություն Ես գտա իմ երազանքը և հորդորում եմ բոլորին գնալ իրենց երազանքների ետևից, ոչ մի դեպքում չհուսահատվել և ետ չկանգնել: