Արդեն 7 տարի է՝ Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը:
Շատ հաջողակ բիզնեսների համար հիմք է հանդիսանում նախասիրությունը կամ հոբբին, որն ունենում ես բիզնեսի նկատմամբ: Իմ բիզնեսի ստեղծումը և հետագա զարգացումը կարելի է դասել նման դեպքերի շարքին:
Մենք մեր հյուրանոցային բիզնեսը սկսել ենք 2009թ-ից: Սկզբում խնդիրներն ու դժվարությունները շատ էին. հատկապես կարելի է նշել այն հանգամանքը, որ տվյալ բիզնեսի ոլորտը ինձ համար նոր էր և անծանոթ:
Ձեռք բերելով աշխատանքային փորձ՝ աստիճանաբար սկսեցինք բարձրանալ դեպի բիզնեսի զարգացումը:
Ինձ համար միջին խավի և բիզնեսի զարգացումը կարևորագույն նպատակներից մեկն է: Եվ չնայած մի շարք դժվարությունների, ես իմ բիզնեսի համար ընտրել եմ բիզնեսի կառավարման պարզ, սակայն միշտ կատարելագործվող մոդել: Մասնակցել եմ տարբեր դասընթացների, որոնց շնորհիվ բարձացվել է մասնագիտական գիտելիքներիս ընդանուր մակարդակը, ծանոթացել եմ նոր գործընկերների հետ և ձեռք են բերվել խնդիրների նոր լուծման եղանակներ:
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից կազմակերպված փոքր և միջին բիզնեսների աջակցմանը և զարգացմանը ուղղված դասընթացները ևս նպաստել են և իրենց լուման ունեն «Պարկ Ավենյու» ՍՊԸ-ի գործունեության զարգացման հարցում:
Ես իմ առջև դրել եմ հեռանկարային և զարգացման խնդիրներ: Մասնավորապես, ծրագրում եմ մոտ ապագայում կազմակերպության գործունեության ընդարձակումը: Ներկայումս մոտենում է իր ավարտին «Պարկ Ավենյու» Հյուրանոցային Համալիրի նոր՝ երկրորդ մասնաշենքի կառուցումը:
Երբ ցանկությունդ մեծ է լինում, առավել հեշտ է դառնում նպատակներիդ իրականացումը: