sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Մանուկ Սուքիասյան
(0)
0.0

Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ կամ լատինոամերիկյան պարեր նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը:

Շատ հաջողված բիզնեսներ սկսվում են հասարակ հետաքրքրությունից կամ հոբբիից, որն ունենում ես բիզնեսի նկատմամբ: Այդպես էլ հիմք դրվեց Յանկի փաբի պատմության սկիզբը: Վարելով ակտիվ ապրելակերպ՝ սիրում եմ նոր ծանոթություններ, երիտասարդական ժամանակակից միջավայր, որն իր դրսևորումներն է գտնում այսպես կոչված «փաբային» միջավայրում: Սկզբում այդ միջավայրն այնքան էլ մեծ չէր, և շատերի համար փաբը անհասկանալի էր որպես ժամանցի վայր: Սակայն ինձ այդ ամենը շատ դուր էր գալիս, և սովորաբար շատ ժամանակ էի անցկացնում ընկերներիս հետ հենց փաբերում՝ բնականաբար նաև ծախսելով գումար ժամանցի համար, որն էլ հենց եղավ սեփական բիզնես սկսելու գաղափարի սկիզբը:

Սոցիալական միջավայրը նույնպես իր դերն ունեցավ, քանի որ այնտեղ մշտապես տիրում է անկեղծ ընկերական միջավայր, որտեղ մարդիկ ունեն միատեսակ հետաքրքրություններ և ապրելաոճ: Գաղափարից հետո անցա ծրագրի իրագործմանը՝ օգտագործելով ողջ ներուժս: Դժվար էր: Ֆինանսական միջոցների պակաս, փորձի բացակայություն, որից բխող անհարկի ծախսեր և կորուստներ: Կարևորը՝ կար հավատ և հստակ ծրագիր, որին հասնելու համար դիմեցի ընկերներիս և ֆինանսական հաստատություններին, որոնց օգնությամբ էլ կարողացա կատարել առաջին քայլերս բիզնեսի հիմնադրման գործում: Մեկն օգնեց խորհրդով, մեկը՝ գումար հայթայթելու գործում, մյուսներն էլ ուղղակի քաջալերում էին և միշտ կողքիս էին: Որոշ մատակարարներ տարաժամկետ վճարման միջոցով իրենց աջակցությունը ցույց տվեցին, քանի որ ես օգտագործել էի նաև հեղինակությունս՝ գործին լծելով համախոհներիս: Հետագայում, երբ ստացվեցին առաջին եկամուտները, վիճակն ավելի քիչ լարված էր, և բիզնեսն արդեն գործում էր՝ իր տեղը գրավելով դեռևս քիչ, բայց օր օրի աճող փաբերի շարքում:

Փորձի հետ մեկտեղ նաև տեսա այն բոլոր ճանապարհները, որտեղ հնարավոր է լավ աշխատանքի դեպքում մեծացնել բիզնեսի շահութաբերությունը՝ նախ և առաջ կրճատելով անհարկի ծախսերը, որոնք որևէ կերպ բիզնեսին օգուտ չեն տալիս: Մտադրություն ունեմ զարգացնել բիզնեսս ու հիմնել ժամանցի նոր վայր, այլ ֆորմատով, քանի որ սեփական անձի, անունի և բիզնեսի համադրությունն ու միմյանց հետ ասոցացնելու գաղափարը, կարծում եմ, ինձ մոտ շատ լավ է ստացվում և կարող է դառնալ բիզնեսի ապագա զարգացման հիմնական շեշտը: Այդ մոտեցումը լրացուցիչ հմայք և էլի շատ դիվիդենտներ է տալիս իմ բիզնեսին, ինչու չէ՝ նաև ինձ՝ որպես Երևանում ապրող և աշխատող գործարարի:

Ես լավատես եմ և վստահում եմ իմ ուժերին:

ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Օգոստոս 27, 2019
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների վաճառք
Դասընթացի մեկնարկ`
Օգոստոս 28, 2019
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: