sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
SWOT վերլուծություն

Բիզնեսի զարգացման համար կարևոր է ունենալ հստակ ռազմավարություն, սակայն երբեմն դժվար է իմանալ, թե որտեղից պետք է սկսել: Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծությունը կօգնի բիզնեսը ճիշտ ուղու վրա դնել:

SWOT վերլուծությունը պարզ և շատ օգտակար մեթոդ է ընկերության ներքին և արտաքին խնդիրները պարզելու, ինչպես նաև մատնանշելու առկա հնարավորությունները՝նպատակներին հասնելու ճանպարհին գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելուհարցում։

SWOT վերլուծության տարրերն են.
  1. Ուժեղ և թույլ կողմերը, որոնք համարվում են կազմակերպության ներքին գործոնները և որոնք գտնվում են կազմակերպության վերահսկողության ներքո:
  2. Հնարավորությունները և սպառնալիքները, որոնք վերաբերում են ընկերության բիզնես միջավայրին և որպես արտաքին գործոններդուրս են ընկերության վերահսկողությունից:

Հաջողված SWOT վերլուծություն իրականացնելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը.

Քայլ 1: Սահմանե՛ք հստակ նպատակներ։ Որոշե՛ք թե ինչ եք ցանկանում բացահայտել վերլուծության արդյունքում:

Քայլ 2: Ստեղծե՛ք աղյուսակ, առանձնացրե՛ք կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և սպառնալիքները և լրացրե՛քայդ ամենը աղյուսակում: Այս փուլում կարող եք ներգրավել կազմակերպության տարբեր աշխատակիցների ավելի լավ արդյունքի հասնելու համար: Հետևյալ հարցերի օգնությամբ կարող եք հեշտությամբ պարզել դրանք:
  1. Ուժեղ կողմերը - Ձեր բիզնեսի ո՞ր հատկանիշներն ունեն առավելություններ մրցակիցների համեմատ:
  • Ի՞նչն եք դուք ավելի լավ անում քան Ձեր մրցակիցները:
  • Ի՞նչ ռեսուրսներ ունեք դուք, որոնք Ձեզ օգնում են մրցակիցներից առաջ անցնել (օրինակ՝ հմտություններ, առաջադեմ տեխնոլոգիաներ, թիմային ոգի և այլն)
  • Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը Ձեր մրցակիցների տեսանկյունից:
  • Որո՞նք են ընկերության այն եզակի ակտիվները, որոնք Ձեզ առավելություն են տալիս:
  1. Թույլ կողմեր - Ձեր բիզնեսի որ հատկանիշներն ունեն թերություններ մրցակիցների համեմատ:
  • Ի՞նչն եք համարում Ձեր հիմնական խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս հասնել նպատակներին:
  • Ի՞նչը կարող եք բարելավել Ձեր նպատակներին մեկ քայլով մոտենալու համար:
  • Ուրիշների կարծիքով, որո՞նք են Ձեր թույլ կողմերը:
  • Ի՞նչն է խոչընդոտում Ձեր վաճառքներին:
  • Արդյո՞ք ընկերության անձնակազմը աշխատանքը բարելավելու համար մոտիվացիայի կարիք ունի:
  1. Հնարավորություններ - Ո՞ր արտաքին գործոններն են դրական ազդեցություն ունենում կազմակերպության վրա:
  • Արդյո՞ք Դուք տեղյակ եք շուկայի այն զարգացումների մասին, որոնք կարող եք օգտագործել Ձեր օգտին:
  • Կա՞ն արդյոք օրենսդրական փոփոխություններ, որոնցից ձեր բիզնեսը կարող է շահել:
  • Կա՞ն արդյոք որոշակի միջոցառումներ, որոնք մեծ հնարավորություններ կընձեռեն:
  • Կա՞ն արդյոք ոլորտներ, որտեղ Ձեր մրցակիցները խոցելի կլինեն
  1. Սպառնալիքներ- Ո՞ր արտաքին գործոններն են բացասական ազդեցություն թողնում Ձեր բիզնեսի վրա:
  • Հնարավո՞ր է արդյոք Ձեր մրցակիրցների ուժեղ կողմերը Ձեր ընկերության համար լինեն ռիսկային:
  • Կա՞ն արդյոք որոշակի տեխնոլոգիական կամ այլ փոփոխություններ, որոնք բացասաբար կազդեն Ձեր վաճառքների վրա:
  • Արդյո՞ք Ձեր ընկերության թույլ կողմերից որևէ մեկը կարող է համարվել պոտենցիալ սպառնալիք:
  • Արդյո՞ք շուկայում այլ մրցակիցներ են հայտնվել, ի՞նչն են նրանք այլ կերպ անում:
  • Արդյո՞ք սեզոնայնությունը ազդում է Ձեր բիզնեսի վրա:

Քայլ 3:Երբ աղյուսակը պատրաստ է, վերլուծե՛ք և բացահայտե՛ք, թե որ կետերնեն համարվում ավելի կարևոր Ձեր ընկերության համար:

Ուժեղ կողմեր- Մտածե՛ք այն մասին, թե ինչպես են Ձեր ուժեղ կողմերը օգնում հասնել Ձեր նպատակներին և ինչպես կարող եք պահպանել և ավելի արդյունավետ օգտագործել դրանք:

Թույլ կողմեր- Մտածե՛ք, թե որ թերություններն են առաջնահերթ լուծում պահանջումև որոշեք, թե երբ պետք է դրանք լուծվեն:

Հնարավորություններ- Որոշե՛ք, թե ինչպես կարող եք օգտվել հնարավորություններից՝ օգտագործելով Ձեր ուժեղ կողմերը: Որոշե՛ք, թե սկզբնապես որ հնարավորություններից եք ցանկանում օգտվել և սահմանե՛ք անհրաժեշտ ռեսուրսները:

Սպառնալիքներ- Մշակե՛ք ծրագիր, որով կարող եք հասկանալ, թե ինչպես նվազագույնի հասցնել, կառավարել կամ խուսափել այդ սպառնալիքների ազդեցությունից:

Քայլ 4: Մշակե՛ք ռազմավարություն հիմնվելով SWOT վերլուծության արդյունքների վրա:Համադրելով բոլոր 4 մասերի հիմնական գործոնները՝ կարող եք ստանալ 4 հիմնական սցենարային զարգացումներ՝ ռազմավարություններ:

Չորս հիմնական ռազմավարություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ֆինանսական որոշումների կայացում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 13, 2019
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 14, 2019
Մելինե Միրիջանյան
Մայ Փարթի
Երևանում քաղցրավենիքների սիրահարների՝ իրենց միջոցառումները գեղեցիկ կազմակերպել ցանկացողների համար կա ևս մեկ սիրված վայր`My Party: Մելինեն վստահեցնում է, որ սիրով պատրաստված թխվածքները ամենահամեղն ու գեղեցիկն են լինում: