sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հարկերը Հայաստանում
(2)
2.0
1. Հարկման ինչպիսի՞ համակարգեր կան Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման ընդհանուր համակարգում բիզնեսը վճարում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շահութահարկ, երբեմն՝ նաև այլ հարկեր (ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, ճանապարհային հարկ,եկամտային հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ): Գրեթե ցանկացած բիզնես կարող է օգտվել հարկման ընդհանուր համակարգից: Հարկման հատուկ համակարգում բիզնեսը չի վճարում ԱԱՀ և շահութահարկ՝ փոխարենը վճարելով տվյալ համակարգի համար նախատեսված հարկերը։ Այդպիսիք են՝

    • շրջանառության հարկը
    • արտոնագրային հարկը:

2. Որո՞նք են բիզնեսի կողմից վճարվող հարկերը

2.1 Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

Ավելացված արժեքի հարկը (այսուհետ՝ ԱԱՀ) ապրանքների ու ոչ նյութական ակտիվների վաճառքի ու վարձակալության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործարքների կնքման արդյունքում պետական բյուջե վճարվող հարկ է:

ԱԱՀ դրույքաչափը յուրաքանչյուր գործարքի գումարի 20 տոկոսն է, որը հաշվարկվում ու վճարվում է ամսական կարգով։

Հիմնականում ձեռքբերման ու իրացման գործարքների ԱԱՀ-ն կարելի է հաշվանցել (օրինակ՝ եթե ապրանքը, որը ձեռք է բերվել այլ ԱԱՀ վճարողից, վերավաճառվում է, գնման գնի մեջ մտած ԱԱՀ-ն կհաշվանցվի վաճառքի գնի ԱԱՀ-ի հետ, ու կվճարվի վաճառքի ԱԱՀ-ի և ձեռք բերման ԱԱՀ-ի դրական տարբերության չափով ԱԱՀ): Պետք է նկատի ունենալ, որ որոշ ապրանքներ ազատված են ԱԱՀ-ից։

2.2 Շահութահարկ

Շահութահարկը բիզնեսի համախառն եկամտից (հասույթից) պետական բյուջե վճարվող հարկ է։ Շահութահարկի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս է, իսկ հարկման բազան որոշելիս հասույթից նվազեցվում են հիմնավորված ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները։ Որոշ ծախսերը չեն նվազեցվում, իսկ որոշ ծախսերի նվազեցման վրա կիրառվում են սահմանափակումներ։ Շահութահարկը վճարվում է տարեկան կտրվածքով, սակայն նաև անհրաժեշտ է վճարել եռամսյակային կանխավճարներ։

2.3. Ակցիզային հարկ

Ակցիզային հարկով հարկվում են արտադրողի կողմից ՀՀ-ում հետևյալ ապրանքների վաճառքը կամ ՀՀ դրանց ներմուծումը՝

  • ալկոհոլային արտադրանք
  • ծխախոտի արտադրանք
  • քսայուղ
  • բենզին, դիզելային վառելիք, նավթամթերք
  • ճնշակայանում վաճառվող բնական գազ

Ակցիզային հարկի դրույքաչափի մեծությունը կախված է հարկվող ապրանքի տեսակից։

2.4 Շրջանառության հարկ

Շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, ու այդ հարկային համակարգից օգտվելու համար պետք է ամեն տարի մինչև փետրվարի 20-ը հարկային մարմին ներկայացնել համապատասխան հայտարարություն։ Այն վճարվում է ամբողջ շրջանառությունից և հաշվարկվում ու վճարվում է եռամսյակային կարգով: Որոշ դեպքերում (օրինակ՝ հանրային սննդի ոլորտում) թույլատրվում են ծախսերի նվազեցումներ։

Կախված գործունեության տեսակից դրույքաչափը կարող է տատանվել, մասնավորապես, 2018 թվականի դրությամբ գործում են հետևյալ դրույքաչափերը՝ առևտրի ու ծառայությունների ոլորտում այն կազմում է 5%, արտադրությունում՝ 3.5%, վարձակալությունից ու ռոյալթիներից՝ 10%, հանրային սննդի ոլորտում՝ 6% (սկսած 2019թ.-ի հունվարի 1-ից օրինակ այն կկազմի 8%) և այլն։

Վճարող կարող է լինել բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը նախորդ ու ընթացիկ տարում չի գերազանցել 115 միլիոն դրամը, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից սկսած նշված շեմը զգալիորեն նվազեցվելու է՝ կազմելով 58.35 միլիոն ՀՀ դրամ։

Այս ռեժիմից չեն կարող օգտվել ակցիզային հարկ վճարողները, ֆինանսական ոլորտի կազմակերպությունները, միմյանց հետ փոխկապակցված բիզնեսները։

2.5 Արտոնագրանային հարկ

Արտոնագրային հարկ վճարվում է գործունեության հետևյալ տեսակների համար՝

  • թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում
  • վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն
  • ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն
  • ավտոկանգառների գործունեություն
  • բիլիարդ խաղի կազմակերպում
  • սեղանի թենիս խաղի կազմակերպում
  • մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում
  • ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեություն
  • տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում
  • առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:

Արտոնագրային հարկը վճարվում է ամսական կտրվածքով, իսկ դրույքաչափի մեծությունը կախված է գործունեության տեսակից։

Արտոնագրային հարկով հարկվելու համար անհրաժեշտ է նախքան գործունեություն սկսելը, սակայն ոչ ուշ, քան նախորդ օրը, հարկային մարմին ներկայացնել հայտարարություն։

3. Որո՞նք են բիզնեսի ու անհատների կողմից վճարվող այլ հարկերը

3.1 Եկամտային հարկ

Եկամտային հարկը հաշվարկվում ու վճարվում է անհատի կողմից ստացված համախառն եկամտից։ Բիզնեսը պետք է հաշվարկի ու վճարի իր աշխատողների ու իրեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը։

Աշխատավարձի ու ծառայությունների վարձատրության համար եկամտային հարկի ամսական դրույքաչափերն են՝

Հետևաբար եկամտային հարկի տարեկան դրույքաչափերը կազմում են՝

Այլ եկամուտների համար դրույքաչափերն են՝

Եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է ամսական կտրվածքով։

3.2 Անշարժ գույքի հարկ

Անշարժ գույքի հարկով հարկվում են հողամասերը, անհատական բնակելի տները, բնակարանները, ավտոտնակները, հասարակական և արտադրական նշանակության շինությունները։

Հարկի դրույքաչափի մեծությունը կախված է գույքի տեսակից և կադաստրային արժեքից, իսկ վճարումը կատարվում է տարեկան կտրվածքով։

3.3 Փոխադրամիջոցների գույքահարկ

Այս հարկով հարկման ենթակա են ավտոմեքենաները, ջրային տրանսպորտային միջոցները, մոտոցիկլետները։

Փոխադրամիջոցի գույքահարկի չափը որոշվում է տվյալ փոխադրամիջոցի շարժիչի հզորությունից։ Այս հարկը վճարվում է տարեկան կտրվածքով։

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
2019-01-29 12:10:36
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 25, 2019
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Դրամական հոսքերի կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2019
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: