ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ
Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև աշխատաժամանակինհավասարեցված այլ ժամանակահատվածներ: Աշխատաժամանակը սահմանվում է աշխատանքային ժամանակացույցով, իսկ ժամանակացույցը իր հերթին սահմանվում է գործատուի ներքին կարգապահական կանոններով:Ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ:
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ
1. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ. աշխատանքի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամը: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից: Առանձին տեսակի աշխատանքների համար աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ, իսկ միջինում շաբաթական չի կարող անցնել 48 ժամը: Համատեղությամբ աշխատանք կատարելու դեպքում աշխատանքի տևողությունը չի կարող լինել ավել, քան օրական 12 ժամը:
2. ԿՐՃԱՏ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ. աշխատանքի կրճատ տևողությունը սահմանվում է անչափահասների համար, ինչպես նաև վնասակար, գերլարված պայմաններում աշխատողների դեպքում: Յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանվում է աշխատաժամանակի նվազագույն և առավելագույն շեմը:
3. ՈՉ ԼՐԻՎ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ. աշխատանքի ոչ լրիվ տևողությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, հղի կամմինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատողների, առողջական վիճակի առնչությամբ, հաշմանդամության, հիվանդի խնամքի դեպքերում:
4. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ
Գումարային հաշվարկը
ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ
Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ դեպքերից որևէ մեկում՝
Արտաժամյա աշխատանքի չի կարելի ներգրավել`
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22:00-ից մինչև 6:00-ն: Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև18 տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացությունը ներկայացնելուց հետո:
ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Հատուկ դեպքերում, օրինակ՝կազմակերպությունում անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ամսական մեկ անգամ աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային ու հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը: Աշխատողի համաձայնությամբ հերթապահությունը կարող լինել նաև շաբաթական 1 անգամ:
Աշխատանքային օրերին հերթապահության ու աշխատանքային օրվա (ներառյալ՝ ընդմիջումը) ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 12 ժամը, իսկ հանգստյան ու ոչ աշխատանքային օրերին՝ 8 ժամը:
ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հանգստի ժամանակը կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:
Հանգստի ժամանակի տեսակներն են`
1.ԸՆԴՄԻՋՈՒՄԸ. ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Եթե արտադրության պայմաններից ելնելով ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրամադրվում:
2.ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐԸ. հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Օրինակ, մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպետևողությամբ: Նմանապես, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը յուրաքանչյուր 3 ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:
3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՄԻՋԵՎ ԸՆԿԱԾ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆԳԻՍՏԸ. աշխատանքային օրերի միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից: Որոշ դեպքերում ամենօրյա անընդմեջ հանգստի ժամը կարող է ավել լինել:
4. ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆԳԻՍՏԸ. Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, բացառությամբ որոշակի դեպքերի:Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:
5. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ. ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
5.1. Ամենամյա երկարացված արձակուրդ. առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, տրամադրվում է երկարացված արձակուրդ:
5.2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը. տրամադրվում է աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով, հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:
5.3. Նպատակային արձակուրդ. որոշակի նպատակով տրամադրվող արձակուրդներն են՝
Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95