Ներդրումների արդարացված լինելու նախապայմանը եկամտաբերության նվազագույն շեմի ապահովումն է, այնպես, որ ստացված շահույթը կոմպենսացնի թե՛ ներդրված գումարը, և թե՛ այն ժամանակը, որը ծախսվել է եկամտի ստացման համար: Փողի ժամանակային արժեքի պատճառով Ձեր ունեցած գումարը ներկայումս ավելին արժի քան ապագայում, որը պայմանավորված է որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած ինֆլյացիայով: Այլ կերպ ասած, գումարը, որը նախատեսում եք վաստակել ապագայում, չունի ներկայիս արժեքը:
Հասկանալու համար՝ արդյոք արժի ներդրում կատարել որևէ պրոյեկտի իրականացման համար առանձնացնում են փողի ներկա (Present Value) ու ապագա (Future Value) արժեքների հասկացությունները: Փողի ներկա արժեքը ցույց է տալիս, թե ինչ արժե ապագայի X գումարն այսօր: Ներկա արժեքի հաշվարկման գործընթացը կոչվում է դիսկոնտավորում: Ապագա արժեքը ցույց է տալիս, թե ինչ արժե այսօրվա X գումարն ապագայում, որի հաշվարկման գործընթացը կոչվում է կապիտալացում:
Նախագծի արժեքի որոշումը բավականին բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով ներկա արժեքի տեսությունը լավագույնս հասկանալու համար այն ներկայացնենք օրինակով:
Օրինակ, եթե տարվա սկզբին 100,000 ՀՀ դրամ ներդնում եք բանկում 10%-ով, ապա տարվա վերջում կունենանք 110,000 ՀՀ դրամ: Այսպիով, 100,000 ՀՀ դրամը 1 տարի հետո ստացված 110,000-ի ներկա արժեքն է: Եթե 110,000-ը ներդրվի մյուս տարվա համար, ապա կստացվի 121,000 ՀՀ դրամ, 3-րդ տարվա դեպքում՝ 133,000 ՀՀ դրամ: Ստացվում է, որ 100,000 ՀՀ դրամը 10%-ով բանկում ներդնելու դեպքում 3 տարի հետո կունենանք 133,000 ՀՀ դրամ, հետևաբար կարելի է ասել, որ ապագայում ստացված 100,000-ը ավելի քիչ արժեք ունի, քան ներկայիս 100,000-ը:
Ներկա Արժեք
Իսկ ինչպե՞ս հասկանալ 10%-ով ներդրված և 3 տարի անց ստացված 100,000 ՀՀ դրամի ներկա արժեքը (անգլ.՝ Present Value): Այն գտնելու համար օգտագործվում է դիսկոնտավորված դրամական հոսքերի մեթոդը (անգլ.՝ discounted cash-flow method): Այս մեթոդը հաշվի է առնում, թե ինչպես է տոկոսադրույքը ազդում ապագայում ստացված դրամական հոսքերի ներկա արժեքի վրա: Ապագայի դրամական հոսքերը ներկա արժեքի վերածելու համար օգտագործվում է դիսկոնտավորման գործակիցը (անգլ.՝ Discount factor):
որտեղ՝ r - տոկոսադրույք
n - տարիների թիվ
Ապագայում ստացված դրամական հոսքերի ներկա արժեքը գտնելու համար պետք է բազմապատկել ապագայի զուտ դրամական հոսքերը դիսկոնտավորման գործակցով.
Ներկա արժեք Present Value= Ապագա արժեք (Future Value)×դիսկոնտավորման գործակից
Ըստ մեր օրինակի՝
Այսինքն՝ 3 տարի հետո ստացված 100,000 ՀՀ դրամը այսօր արժե ընդամենը 75,131 ՀՀ դրամ:
Ապագա Արժեք
Իսկ ինչպե՞ս հասկանալ, թե 2 տարի անց որքան կարժենա ներկա պահին Ձեր ունեցած 100,000 ՀՀ դրամը, եթե այն կարող եք ներդնել 10% տոկոսադրույքով: Այսպիսով ապագա արժեքը պարզելու համար հարկավոր է իմանալ, թե որքան գումար ունեք ներկա պահին, որքան է տոկոսադրույքը, և որքան ժամանակով եք ցանկանում ներդրում կատարել:
Ըստ մեր օրինակի՝
Այսպիսով, եթե ներդրում կատարեք 100,000 ՀՀ դրամ 10% տոկոսադրույքով, ապա 2 տարի անց Դուք կունենաք 121,000 ՀՀ դրամ: