Ի՞ՆՉ Է ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ
Ապրանքային նշանը դա նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար.
Ապրանքային նշանը օգնում է սպառողներին ճանաչել և ձեռք բերել ապրանքներ կամ ծառայություններ և ամենաբարձր մակարդակով բավարարում է իրենց կարիքները։
ԻՆՉՈ՞Ւ ԳՐԱՆՑԵԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ
Գրանցումը բացառիկ իրավունք է տալիս օգտագործել տվյալ նշանը համապատասխան ապրանքների կամ ծառայությունների համար։ Առանց գրանցման դուք լիովին պաշտպանված չեք ձեր նշանի կեղծումներից կամ նմանակումներից։
Բացի այդ, ապրանքային նշանի գրանցումը ակտիվ է, որը կարելի է վաճառել, գրավադրել, լիզենցիայով տրամադրել և այլն։
Ապրանքային նշանները գրանցվում են որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար։ Հարմարության համար ապրանքները ու ծառայությունները բաժանված են 45 դասի։
Ի՞ՆՉԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ
Որպես ապրանքային նշան չի կարող գրանցվել՝
Բացի այդ, նշանը չի կարող գրանցվել, եթե այն՝
ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑԵԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ
Ապրանքային նշանը իրավական պաշտպանություն է ստանում պետական գրանցման պահից։ Այսպիսով գրանցելով ապրանքային նշանը իրավատերը ստանում է բացառիկ իրավունք, որն իր մեջ ներառում է երկու հիմնական ասպեկտներ. ապրանքային նշանի օգտագործման իրավունք և այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու իրավունք։
Ապրանքային նշանի գրանցման նպատակով կարող են դիմել ֆիզիկական և իրավաբանական անձիք` ներկայացնելով գրանցման հայտ (http://aipa.am/hy/forms/) և վճարելով պետական տուրք: Հայտը կարող է ներկայացվել նաև տվյալ անձանց ներկայացուցչի կամ արտոնագրային հավատարմատարի միջոցով։
Ավելորդ ծախսերից ու քաշքշուկներից խուսափելու համար՝ նախքան հայտի ներկայացումը ցանկալի է դիմել մասնագետի՝ նշանի գրանցման հնարավորությունը և խոչընդոտները ճշտելու համար։
Հայտը ներկայացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալություն:
Արդեն իսկ լայն ճանաչում ձեռք բերած նշանները կարելի է պաշտպանել դրանք հանրահայտ ճանաչելու միջոցով։ Սա էապես ավելի բարդ և ծախսատար գործընթաց է, քան գրանցումը, սակայն այն ունի նաև կարևոր առավելություններ։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանը կարելի է միջազգային գրանցման ընթացակարգի միջոցով գրանցել նաև օտարերկրյա պետություններում:
Տես՝ Նշանի ստեղծում, - Երևան։ Ն 830, Մտավոր սեփականության գործակալություն, 2010 - 40 էջ, առ 23.06.2016 հասանելի է http://aipa.am/u_files/file/Pablications/makingamark.pdf հղումով
Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95