ԻՆ՞Չ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ի՞նչ է լիազորագիրը
Լիազորագիրը մեկ անձի գրավոր հանձնարարությունն է մեկ այլ անձին՝ երրորդ անձանց առջև իրեն ներկայացնելու նպատակով: Լիազորագիր կարող է տալ չափահաս գործունակ ֆիզիկական և իրավաբանական անձը:
Լիազորված անձը իրավունք է ստանում կատարել լիազորագրում նշված գործողությունը լիազորողի անունից։ Ուստի, եթե կա մտավախություն, որ լիազորված անձը կարող է չարաշահել վստահությունը, շատ կարևոր է լիազորագրում նշել բոլոր այն պայմանները, որոնք պետք է պահպանի լիազորված անձը։ Օրինակ՝ ինչ գույք պետք է նա ձեռք բերի, ինչ գնով, որ վաճառողից և այլն։
Լիազորագիրը որպես ընկերությունում լիազորությունների պատվիրակման գործիք
Ընկերության անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունի միայն տնօրենը։ Սակայն ընկերության ընթացիկ գործունեության ընթացքում հարկ է լինում հաստատել բազմաթիվ փաստաթղթեր, ինչը կարող է տնօրենից խլել շատ ժամանակ՝ շեղելով նրան բիզնեսի կառավարման հիմնական հարցերից։ Այս խնդիրը լուծելու համար` կարող է նպատակահարմար լինել ներդնել լիազորությունների պատվիրակման համակարգ։ Նման համակարգը ենթադրում է ընկերության մենեջերներին որոշակի լիազորությունների փոխանցում՝ մանր գործարքների կնքման (օրինակ՝ ոչ մեծ գնի պայմանագրեր) ու ներքին փաստաթղթերիհաստատման (օրինակ՝ ՄՌ ոլորտի որոշ հրամաններ) համար։ Պատվիրակումը կարելի է իրականացնել հրաման-լիազորագրերի միջոցով, որոնք հստակ կսահմանեն լիազորված անձանց լիազորությունները ու դրանց իրականացման սահմանափակումները։
Լիազորագրի բովանդակության հետ կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը
Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95