Սպասվում է գործնական ճանապարհորդությու՞ն: Մի՛ մոռացեք ձևակերպել արտասահման մեկնողների համար նախատեսված ապահովագրությունը:
Ճանապարհորդության ընթացքում ապահովագրության պայմանագիրը երաշխավորում է, որ տնից հեռու, ցանկացած պահին ապահովագրված անձը կստանա որակյալ բժշկական օգնություն: Սպասարկումը ապահովագրողը ապահովում է աջակցող կազմակերպությունների միջոցով, որոնց համակարգողները արագ կազմակերպում են այլ երկրում բժշկական ծառայությունների տրամադրման ամբողջ գործընթացը: Ապահովագրված անձն ազատվում է որակավորված մասնագետ փնտրելու, տասնյակ անծանոթ ձևաթղթեր լրացնելու հոգսից: Իսկ շատ դեպքերում նաև օգնությունը ստանում է անվճար, իսկ Ապահովագրական ընկերությունը վճարում է ծառայությունների դիմաց անմիջապես արտասահմանյան բժշկական կազմակերպությանը:
Որտեղ էլ գտնվի զբոսաշրջիկը, ապահովագրության պայմանագրով նրան երաշխավորվում է.
- շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրում
- բազմատեսակ բժշկական ծառայությունների տրամադրում
- բուժհաստատության մասնագետի այցելության կազմակերպում
- բոլոր վարչական հարցերի կարգավորում
- բժշկական անձնակազմի հետ փոխգործակցության հարցում աջակցություն
Ո՞վ կարող է ապահովագրվել
- Ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կարող է կնքել, ինչպես իրավաբանական, այնպես էլ՝ ֆիզիկական անձ
- Ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձ կարող է հանդիսանալ 0-70 տարեկան ֆիզիկական անձ, առավելագույն տարիքի սահմանափակումը կարող է տարբերվել տարբեր ապահովագրողների մոտ
- Լրացուցիչ կարող է ապահովագրվել ուղեբեռը՝ վնասումից և կորստից
- Լրացուցիչ կարող է ապահովագրվել նաև բնակարանը
Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)
- Բժշկական ծախսեր՝ կապված շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրման, ինչպես նաև ամբուլատոր և ստացիոնար բուժման հետ
- Անհետաձգելի ատամնաբուժական օգնության տրամադրման հետ կապված ծախսեր
- Բուժտրանսպորտային ծախսեր, շտապ օգնության մեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցովներով մոտակա բուժհաստատություն տեղափոխում
- Արտակարգ իրավիճակում բարեկամի ժամանում արտասահման` ապահովագրված անձի մոտ
- Առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների Հայաստան վերադարձնելու հետ կապված ծախսեր
- Մահվան դեպքում՝ հայրենադարձման համար նախատեսված ծախսեր
- Ապահովագրական պատահարի վերաբերյալ հեռախոսազանգերի համար ծախսեր
Նկարագրությունն ու առանձնահատկությունները
- Ապահովագրության պայմանագիրը չի գործում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում
- Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել առնվազն 3 օր ժամկետով. 1 օրվա համար ապահովագրավճարը կազմում է մոտավորապես 400 ՀՀ դրամ
- Ամբողջ աշխարհում գործող 15-օրյա փաթեթի արժեքը կազմում է 3,500 դրամ
- Տարեկան փաթեթները գործում են ամբողջ աշխարհում, ապահովագրությունը գործում է 90 օր ամբողջ տարվա ընթացքում կամ յուրաքանչյուր ուղևորությունը` 90 օր, իսկ օրահաշվարկով ապահովագրությունը կարող է գործել առավելագույնը 180 օր
- Ապահովագրության պայմանագրով բժշկական ծախսերի համար նախատեսված ապահովագրական գումարը կազմում է առնվազն 30,000 Եվրո, իսկ ուղեբեռի հետ կապված ռիսկերի համար նախատեսված ապահովագրական գումարը կազմում է առնվազն 1,100 Եվրո
- Ապահովագրության պայմանագիրը համապատասխանում է բոլոր դեսպանատների պահանջներին
Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը
Գործողություններ պատահարի դեպքում
- Անհրաժեշտ է զանգահարել Ապահովագրական ընկերության կողմից տրամադրված Աջակցող կազմակերպության հեռախոսահամարով (աշխատում է 7/24/365, աշխատակիցները բազմալեզու են), հայտնել պայմանագրի համարը, գտնվելու վայրը և գանգատները
- Հետևալ աշխատակցի հրահանգներին, որը կգտնի համապատասխան մասնագետ ապահովագրված անձի գտնվելու վայրում և կկազմակերպի այցը և բժշկական ծառայությունների տրամադրումը
Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը
Եթե առաջանում է անհրաժեշտություն ինքնուրույն վճարելու բժշկական ծառայությունների դիմաց, ապա անհրաժեշտ է հավաքել.
- Բժշկական կամ այլ հաստատության բնօրինակ տեղեկանք կտրոնները (ֆիրմային բլանկի վրա կամ համապատասխան կնիքով), որտեղ նշված պետք է լինի հիվանդի անունը, ազգանունը, բժշկական եզրակացությունը, բժշկական օգնության կամ այլ ծառայությունների դիմելու ամսաթիվը (բժշկական ծառայությունների), բուժման տևողությունը համապատասխան բուժման պրոցեսների ժամկետներով, արժեքներով և վճարման ենթակա ամբողջ գումարը
- Բուժման հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը՝ կցված կտրոններով, որոնք պետք է կնքված լինեն դեղատան կնիքով: Պետք է լինի մանրամասն ցանկ՝ յուրաքանչյուր բուժանյութի գնով
- Լաբորատոր հետազոտությունների բժշկական ուղեգրի բնօրինակը՝ կցված լաբորատոր հետազոտությունների հաշիվ-ապրանքագիրը՝ համապատասխան ամսաթվով և մատուցված ծառայությունների գներով
- Բուժման, ինչպես նաև դեղորայքի և այլ ծառայությունների համար կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր (վճարման շտամպ, գումարի ստացման հավաստում կամ բանկային փոխանցման հաստատում)
- Անհրաժեշտ է փաստաթղթերը թարգմանել հայերեն՝ նոտարական հաստատումով: Միևնույն ժամանակ մինչև 500 պայմանական միավոր վնասների դեպքում ռուսերեն և անգլերեն լեզվով փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց թարգմանության
- Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո պայմանագրով սահմանված ժամկետում ներկայանալ Ապահովագրական ընկերություն և գրել դիմում՝ ներկայացնելով փաստաթղթերը
Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: