Որքանո՞վ է կարևոր նոր տեխնոլոգիաների հետ համընթաց քայլելը. ըստ Բոստոն Քոնսալթինգ Գրուպի անցկացրած նոր հետազոտության՝ տեխնոլոգիապես (հատկապես ամպային տեխնոլոգիաների առումով) հագեցած փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) 15 տոկոսով ավելի արագ են եկամուտների աճ արձանագրում, քան ժամանակակից տեխնոլոգիաներին չհամապատասխանող ձեռնարկությունները: Տեխնոլոգիապես հագեցած ՓՄՁ-ները նաև կրկնակի անգամ ավելի արագ են նոր աշխատատեղեր ստեղծում:
Բոստոն Քոնսալթինգ Գրուպի հետազոտությունը պարզել է, որ բարձր կատարողականությամբ ՓՄՁ-ները հիմնական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առումով առաջին շարքերում են մնացել՝ վայելելով առաջընթացի նոր ալիքներ, բարելավելով արդյունավետությունը, կապ հաստատելով նոր հաճախորդների ու շուկաների հետ և մրցելով ավելի խոշոր մրցակիցների հետ: Եվ նրանք կիրառում են առկա գործիքների ամբողջ շրջանակը՝ օֆիսային փաթեթի ծրագրերից մինչև ինտերնետ կապ ու ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ:
Հնարավոր է՝ դուք կարծում եք, որ Ձեր տեխնոլոգիաները լրիվ բավարար են, բայց և հնարավոր է՝ բաց եք թողնում հնարավորություններ, որ խթանում են բիզնեսի բարգավաճումը: Ճիշտ տեխնոլոգիաներին տիրապետելը կարող է խթանել արդյունավետության բարձրացումը ու ավելի գոհ պահել աշխատակիցներին: Դա նաև կարող է օգնել ձեզ ընդլայնելու ձեր բիզնեսը ձեր աշխարհագրական սահմաններից դուրս: Դա կարող է ապահովել ձեր կարևորագույն արժեքների՝ ընկերության տվյալների պաշտպանությունը: Նաև կարող է բարձրացնել հաճախորդների գոհունակությունն ու մեծացնել այլ կազմակերպությունների՝ ձեզ հետ համագործակցելու հավանականությունը:
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89